«Վլադիմիր Կովալևսկի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (12), ։ → ։ (11), ՝ → ՝ (5), → (28), ), → ), , ( → ( (3) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 27.
}}
 
'''Վլադիմիր Օնուֆրիևիչ Կովալևսկի ''' (2 (14).8.[[1842]]-[[1816]] (28).4.[[1883]]), ռուս հնէաբան։ [[Ալեքսանդր Կովալևսկի|Ա. Օ. Կովալևսկու]] եղբայրը։ Լինելով [[Չարլզ Դարվին]]ի հետնորդը՝ Կովալևսկին դարվինիզմ է պրոպագանդել [[Ռուսաստան]]ում, թարգմանել և հրատարակել է Չ. Դարվինի, Ք. Հեքսլիի, Չ. Լայելի գրքերը։ [[1880]] թվականից՝ [[Մոսկվա]]յի համալսարանի դոցենտ։ Կովալևսկու աշխատանքները նոր գիտության՝ էվոլյուցիոն հնէաբանության հիմքը հանդիսացան։ Ապացուցեց, որ կենդանիների մորֆոլոգիական վերափոխումները պայմանավորված են որոշակի ֆունկցիաների զարգացմամբ, որոնք կապված են գոյության պայմանների փոփոխության հեա։ Կովալևսկին հնէաբաններից առաջինն էր, որ [[էվոլյուցիոն ուսմունք]]ը կիրառեց ողնաշարավոր կենդանիների [[ֆիլոգենեզ]]ի պրոբլեմները լուծելիս։ Ուսումնասիրելով [[կաթնասուններ]]ի հնէաբանական պատմությունը՝ Կովալևսկին գտավ, որ նրանց զարգացման պրոցեսում եղել են «մեծ բեկման» շրջաններ՝ համեմատաբար բարձր կազմակերպված խմբերի արագ տարածում, նվազ կատարելագործվածների հանկարծակի վերացում։ Կովալևսկու հետազոտությունները նվիրված են [[յուրա]]յի, կավճի և կայնոզոյան շրջաններին։ Նա առաջինը լուսաբանեց հին յուրայի և վաղ կավճի շրջանների կենդանա-աշխարհագրական պրովինցիաների հարցը, տվեց դրանց հնէագրական քարտեզները։ Կովալևսկին իրավամբ գտնում էր, որ կայնոզոյան շրջանի կաթնասունների նախնիներին պետք է փնտրել կավճի ցամաքային նստվածքներում։
 
{{ՀՍՀ}}