'''Սինդհի''' ({{lang-sd|سنڌي}}), ժողովուրդ։ [[Պակիստան]]ի [[Սինդ (Պակիստան)|Սինդ]] պատմական մարզի բնակչության հիմնական մասը։ Բնակվում են նաև [[Հնդկաստան]]ում։ Ընդհանուր թիվը՝ մոտ 60 մլն (2011), որից 53 մլն՝ Պակիստանում։ Խոսում են [[սինդհի (լեզու)|սինդհի լեզվով]]։ Մեծամասամբ սուննի մահմեդականներ են, Հնդկաստանում՝ առավելապես հինդուիստներ։ Սինդհերն [[Ինդոս]] գետի հովտի հնագույն ժողովուրդներից են, որոնք դարերի ընթացքում ենթարկվել են բազմաթիվ նվաճողների ([[հույներ]], [[մակեդոնացիներ]], [[սակեր]], սպիտակ [[հոներ]] կամ [[հեփթաղներ]], [[արաբներ]], իրանական, թուրքական, աֆղանական, և այլ ժողովուրդներ) մշակութային ազդեցությանը։ Սինդհերը զբաղվում են հիմնականամ հողագործությամբ, անասնապահությամբ և ձկնորսությամբ, մասասբ աշխատում են արդյունաբերության մեջ։ Սինդհերը մասնակցել են [[անգլիա]]ցի գաղութարարների դեմ պայքարին։