«Չարլզ Կոնրադ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (22), ։ → ։ (12), ՝ → ՝ (2), → (34), ), → ), (2), )։ → )։ (2), ( → ( (5) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (9) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Չարլզ Կոնրադ (Conrad)''' ([[հունիսի 2]], [[1930]], [[Ֆիլադելֆիա]]- [[հունիսի 8]], [[1999]], [[Օհայ]], [[Կալիֆորնիա]]), [[ԱՄՆ]]-ի տիեզերագնաց-օդաչու, ռազմածովային նավատորմի առաջին կարգի կապիտան։
 
Ավարտել է [[Պրինստոնի համալսարան]]ը ([[1953]]), [[Մերիլենդ]]ի նահանգի փորձարկող օդաչուների ռազմածովային դպրոցը ([[1961]])։ [[ԱՄՆ]]-ի տիեզերագնացների խմբում է [[1962]] թվականից։ [[1965]] թվականի օգոստոսի 21-29-ը, Գ. Կապերի հետ, որպես երկրորդ օդաչու, թռիչք է կատարել «Զեմինի-5» տիեզերանավով։ Երկրորդ անգամ տիեզերք է թռել [[1966]] թվականի սեպտեմբերի 12-ին, Ռ. Գորդոնի հետ, որպես «Զեմինի-11» տիեզերանավի հրամանատար։ [[1969]] թվականի նոյեմբերի 14-24-ը, Ռ. Գորդոնի և Ա. Բինի հետ, որպես հրամանատար, թռիչք է կատարել «Ապոլլոն-12» տիեզերանավով՝ «Երկիր-Լուսին-Երկիր» երթուղով։ 1969 թվականի նոյեմբերի 19-ին, Ա. Բինի հետ, վայրէջք է կատարել [[Փոթորիկների օվկիանոս]]ում, երկու անգամ դուրս է եկել Լուսնի մակերևույթ։ Կոնրադը իր չորրորդ թռիչքը կատարել է [[1973]] թվականի մայիսի 25-ին, Ջ. Քերվինի և Պ. Վեյցի հետ, որպես «Ապոլլոն» տիեզերանավի հրամանատար։ Թռիչքից 9 ժ հետո տիեզերանավը կցվել է [[1973]] թվականի մայիսի 14-ից ուղեծրում գտնվող «Մքայլեբ» ուղեծրային գիտակայանի հետ։ Համատեղ թռիչքը տևել է շուրջ 659 ժ, իսկ թռիչքի ընդհանուր տևողությունը՝ 672 ժ 50 ր։ Թռիչքի ընթացքում երկու անգամ դուրս է եկել բաց տիեզերք (5 ժ ընդհանուր տևողությամբ)։ Չորս թռիչքների ընթացքում Կոնրադը տիեզերքում եղել է ընդամենը 1179 ժ 39 ր։
 
{{ՀՍՀ}}