«Հունական ազգային-ազատագրական հեղափոխություն (1821-1829)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (18), ՝ → ՝ (7), → (25), ), → ), (2), ( → ( (10), : → ։ (17) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (11) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Հունական ազգային-ազատագրական հեղափոխություն [[1821]]—[[1829]] թվականներ''', մեծ հեղափոխություն, [[հույն]] ժողովրդի ազատագրական պայքարը թուրքական
լծի դեմ։ Նախապատրաստել է [[1814]] թվականին ստեղծված «[[Ֆիլիկի հետերիա]]» գաղտնի հեղափոխական ընկերությունը, որը [[1820]] թվականից ղեկավարել է ռուսական ծառայության գեներալ [[Ալեքսանդրոս Իպսիլանտիս]]ը։ [[1821]] թվականի փետրվարի վերջին (մարտի սկիզբ) Իպսիլանտիսը Ցաշից ([[Ցասսի]]) դիմել է հույն ժողովրդին ապստամբության կոչով։
 
== Պատմություն ==
 
Ապստամբությունն սկսվել է [[1821]] թվականի մարտին [այդ օրը հայտարարված է [[Հունաստանի Անկախության օր]], որը նշվում է մարտի 25 (ապրիլի 6)-ին] և ընդգրկել ամբողջ [[Մորեա]]ն ([[Պելոպոնես]]ը), մայրցամաքային [[Հունաստան]]ի և [[Եգեյան ծով]]ի կղզիների մի մասը։ Հեղափոխության շարժիչ ուժը գյուղացիությունն էր, ղեկավարը՝ ձևավորվող բուրժուազիան՝ [[Ալեքսանդրոս Մավրոկորդատոս]]ի գլխավորությամբ։ [[1822]] թվականի հունվարին Պիադայում (Պելոպոնես) հավաքված Ազգային ժողովը հռչակեց [[Հունաստան]]ի անկախությունը և ընդունեց դեմոկրատական սահմանադրություն։ Սուլթանական կառավարությունը դաժան հալածանք սկսեց ազատասեր հույն ժողովրդի նկատմամբ։
[[1822]] թվականի ամռանը թուրքական 30-հազարանոց բանակը ներխուժեց [[Մորեա]], սակայն նահանջեց՝ կրելով զգալի կորուստներ։ Հունական զորքերը, որոնց ղեկավարում էին տաղանդավոր զորավարներ [[Մարկոս Բոցարիս]]ը, [[Թեոդորոս Կոլոկոտրոնիս]]ը, [[Աթանասիոս Դիակոս]]ը, [[Դեորգիոս Կարաիսկակիս]]ը, [[Ոդիսևս Անդրուցոս]]ը և ուրիշներ, հերոսաբար կռվում էին զավթիչների դեմ։ [[1825]] թվականի փետրվարին [[Մահմուդ II|Մահմուդ II սուլթան]]ին օգնության եկավ եգիպտական բանակը՝ [[Իբրահիմ փաշա]]յի գլխավորությամբ, որն ամայացրեց Մորեայի մեծ մասը։ Հույներին օգնության եկան օտարերկրյա կամավորներ (այդ թվում՝ բանաստեղծ [[Ջորջ Բայրոն]]ը), մի շարք երկրևերում ստեղծվեցին հունասիրական կոմիտեներ ([[Ֆիլհելլեններ]])։ [[1827]] թվականի ապրիլին [[Տրեզինոս]]ում գումարված Ազգային ժողովը Հունաստանի պրեզիդենտ ընտրեց [[Իոաննիս Կապոդիստրիաս]]ին (նախկին ռուսական դիվանագետ)։ Արևմտա-եվրոպակաև պետությունները այդ դիտեցին իբրև [[Ռուսաստան]]ի ազդեցության ուժեղացում Հունաստանում։
 
== Հետագա զարգացումներ ==
 
[[1827]] թվականին [[Լոնդոն]]ում [[Անգլիա]]ն, [[Ֆրանսիա]]ն և [[Ռուսաստան]]ը կնքեցին դաշնագիր, որով պարտավորվում էին թուրքական կառավարությունից պահանջել Հունաստանին տալ ինքնավարություն՝ սուլթանին ամենամյա հարկ վճարելու պայմանով։ [[Թուրքիա]]յի հրաժարվելուց հետո, անգլո–ռուս-ֆրանսական նավատորմիղը [[1827]] թվականի հոկտտեմբերի 8 (20)-ին [[Նավարինի ծովամարտ]]ում ջախջախեց թուրք-եգիպտական նավատորմը։ [[1829]] թվականի [[Ադրիանուպոլսի պայմանագիր|Ադրիանուպոլսի պայմանագր]]ով (Ադրիանուպոլսի հաշտության պայմանագիր [[1829]] թվական) [[Թուրքիա]]ն ճանաչեց Հունաստանի ինքնավարությունը՝ ամենամյա հարկ ստանալու պայմանով։ [[1830]] թվականին [[Հունաստան]]ը պաշտոնապես դարձավ անկախ պետություն։
 
{{ՀՍՀ}}