|
|
'''Կուրֆյուրստ''' ({{lang-de|Kurfürst}}, բառացի՝ ընտրող-իշխան), [[Սրբազան Հռոմեական կայսրություն]]ում իշխաններ, որոնք [[13-րդ դար]]ից սկսած իրավունք ունեին ընտրելու [[թագավոր]]ին ([[կայսր]]ին)։ Կուրֆյուրստի իրավունքներն ու առանձնաշնորհումներն իրավականորեն ձևակերպվել են [[Կարլոս IV]]-ի [[1356]] թվականի [[Ոսկե բուլլա]]յով։ Կայսրության վերացմամբ ([[1806]]) դադարեց Կուրֆյուրստի կոլեգիայի գոյությունը։ Ձևականորեն Կուրֆյուրստ տիտղոսը պահպանեցին [[Հեսեն-կասել]]ի [[տիրակալ]]ները (մինչև [[1866]])։
{{ՀՍՀ}}
|