«Անտոն Մայիլյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (34), ՝ → ՝ (3), → (37), ), → ), (4), ( → ( (7), : → ։ (9) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (10) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Մայիլյան''' Անտոն Սարգսի (16 (28).3. [[1880]], [[Թիֆլիս]]-20.4.[[1942]], Բաքու), հայ խորհրդային կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ։ Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1930)։
 
Ընդհանուր կրթությունն ստացել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, մասնագիտականը՝ Թիֆլիսի երաժշտական [[ուսումնարան]]ում (1900-1904)։ Աշակերտել է Ք. Կարա-Մուրզային, Մ. Եկմալյանին, Ն. Կլենովսկուն, Ն. Նիկոլաևին։ Ղեկավարել է Բաքվի Հայարտան երաժշտական սեկցիան, կազմակերպել թատերական-երաժշտական ստուդիա, երգչախմբեր, համերգներ տվել Անդրկովկասի հայաշատ քաղաքներում։ [[1910]]-[[1917]] թվականին խմբագրել և հրատարակել է «[[Թատրոն և երաժշտություն]]» հանդեսը։ Գրել է «Սաֆա» օպերան (1933, լիբրետոն Մայիլյանի, բեմադրվել է Բաքվում, Ախունդովի անվան օպերայի և բալետի թատրոնում, 1939), երաժշտական կատակերգություններ, բալետ, սիմֆոնիա, վոկալ-սիմֆոնիկ, կամերային-գործիքային երկեր, մանկական օպերաներ (այդ թվում՝ «Գյուլնազ տատի հեքիաթը», ըստ [[Ղազարոս Աղայան|Ղ. Աղայանի]], [[1906]], «Չարաճճի Միկիչը», ըստ Հ. Թումանյանի, 1925), [[ռոմանսներ]], [[երգեր]], կատարել ժողովրդական երգերի մշակումներ և այլն։ Իր գործունեությամբ նպաստել է Անդրկովկասի ժողովուրդների բարեկամության ամրապընդմանը։ Մայիլյանի դուստրը՝ էլզա Անտոնի Մմայիլյանը (ծնվել է 21.10.[[1926]], Թբիլիսի), [[կոմպոզիտոր]] է, դիրիժոր և մանկավարժ։
{{ՀՍՀ}}