«Ուսանողների միջազգային օր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: ը: → ը։ (3), ի: → ի։, ն: → ն։, ր: → ր։ (4), ց: → ց։ oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: : → ։ oգտվելով ԱՎԲ
Տող 2.
 
[[1939]] թվականի [[հոկտեմբերի 28]]-ին [[ֆաշիստ]]ների կողմից գրավված [[Չեխոսլովակիա]]յում ուսանողները և դասախոսները դուրս են գալիս փողոց, որպեսզի նշեն Չեխոսլովակիայի պետության կազմավորման (1918-ի հոկտեմբերի 28) տարեդարձը։ Սակայն խաղաղ ցույցը ցրվում է զավթիչների կողմից։ Այդ իրադարձությունների ժամանակ գնդակահարվում է բժշկական ֆակուլտետի ուսանող [[Յան Օպլետալ]]ը (Jan Opletal), ում հուղարկավորությունը վերածվում է բողոքի ակցիայի, ձերբակալվում են տասնյակ ուսանողներ։
Նոյեմբերի 17-ի վաղ առավոտյան [[գեստապո]]յականներն ու [[էսէս]]ականները շրջապատում են ուսանողական հանրակացարանները։ Շուրջ 1200 ուսանող ձերբակալվում և ուղարկվում է Զաքսենհաուզենի [[համակենտրոնացման ճամբար]]:։ Տասնյակ ուսանողներ ու շարժման ակտիվիստներ բանտի պատերից ներս, առանց դատի ենթակվում են մահապատժի։ Հիտլերի հրամանով չեխական բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները փակվում են մինչև պատերազմի ավարտը։
 
Երկու տարի անց, [[Լոնդոն]]ում տեղի է ունենում [[ֆաշիզմ]]ի դեմ պայքարող ուսանողների միջազգային հանդիպում, որի ժամանակ որոշվում է ի հիշատակ նահատակ հայրենասեր ուսանողների նոյեմբերի 17-ը ամեն տարի նշել որպես ուսանողի օր։ [[1946]] թվականի նոյեմբերի 17-ին [[Պրահա]]յում ընթացող Ուսանողների համաշխարհային կոնգրեսը` այդ օրը հռչակում է Ուսանողության միջազգային օր։