«Միաբնակներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (14), ։ → ։ (10), ՝ → ՝ (2), → (24), )։ → )։ , ( → ( (2) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (3) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Միաբնակներ''', քրիստոնեական աստվածաբանական ուսմունքի (միաբնակության) հետևորդներ։ Միաբնակներն, ի հակադրություն [[երկաբնակներ]]ի, ընդունում էին [[Հիսուս Քրիստոս]]ի միայն աստվածային բնույթը։ Միաբնակությունը ծնունդ է առել [[431]] թվականի Եփեսոսի տիեզերական ժողովից հետո։ Կ․ Պոլսի վանահայր Եվտիքեսը միաբնակության սկզբունքը հասցրեց ծայրահեղության (Քրիստոսի մեջ մարդկային բնությունը կլանված է աստվածայինով)։ Եվտիքեսյան Միաբնակները, [[451]] թվականի Քաղկեդոնի տիեզերական ժողովում քննադատվեցին, և հաստատվեց երկաբնակությունը։ [[Ալեքսանդրիա]]յի, [[Եփեսոս]]ի, [[Ասորիք]]ի, [[Պաղեստին]]ի եկեղեցիները չընդունեցին [[Քաղկեդոն]]ի որոշումները։ Հայաստանյայց եկեղեցին [[506]] թվականի [[Դվին]]ի եկեղեցական ժողովում դատապարտեց թե՛ եվտիքեսյաններին, թե՛ քաղկեդոնականներին՝ հավատարիմ մնալով [[431]] թվականի [[Եփեսոս]]ի տիեզերական ժողովի վարդապետությանը, ըստ որի Հիսուս Քրիստոսի մեջ աստվածայինն ու մարդկայինը միավորված են անխառն ու անբաժանելի կերպով։ Աստիճանաբար դավանաբանական հարցերի կողքին նշանակալի է դառնում միաբնակության քաղաքական ուղղվածությունը՝ Բյուգանդական կայսրությունից արևելյան [[մարզ]]երի անջատման ձգտումը։ Միաբնակների և երկաբնակների հակադրությունը լուծելու փորձ էր միակամությունը։ Ներկայումս ուղղափառ միաբնակ են Հայաստանյայց առաքելական, Հակոբիկյան, Ղպտի, Եթովպական և Հնդիկ Մալաբար եկեղեցիները, որոնք հայտնի են նաև «Հնագույն արևելյան եկեղեցիներ» անունով։
{{ՀՍՀ}}