«Հուշարձան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (13) oգտվելով ԱՎԲ
չ →‎Նոր շրջան: clean up, փոխարինվեց:   → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 16.
=== Նոր շրջան ===
[[Պատկեր:Shahumyan statue Yerevan.jpg|մինի|200px|[[Ստեփան Շահումյանի հուշարձան (Երևան, Շահումյանի հրապարակ)|«Ստեփան Շահումյան»]]. Սերգեյ Մերկուրով]]
[[XIX դար]]ի վերջին  -  [[XX դար]]ի սկզբին ի հայտ են եկել [[հայ]] ականավոր գրողներին և հասարակական գործիչներին նվիրված հուշարձաններ ([[Ռափայել Պատկանյան]]ի, [[1901]], և [[Միքայել Նալբանդյան]]ի, [[1902]], հուշարձանները [[Նոր Նախիջևան]]ի Սուրբ Խաչ վանքի բակում, [[Խաչատուր Աբովյան]]ի հուշարձանը [[Երևան]]ում, [[1913]], բացվել է [[1933]]-ին, երեքն էլ՝ [[բրոնզ]], հեղինակ` Ա. Տեր-Մարուքյան)։ 1920-30-ական թվականներից ստեղծվել են ինչպես առանձին անհատներին, այնպես էլ պատմական իրադարձություններին նվիրված հուշարձաններ ([[Ստեփան Շահումյան]]ի հուշարձանը Երևանում, [[1931]], [[գրանիտ]], քանդակագործ` Սերգեյ Մերկուրով, ճարտարապետ` Իվան Ժոլտովսկի, Սասունցի Դավթի հուշարձանը Երևանում, [[1959]], կոփածո [[պղինձ]], քանդակագործ` [[Երվանդ Քոչար]] ևն), որոնք ճարտարապետական միջավայրի հետ կազմում են գեղագիտական ամբողջություն։ 1960-70-ական թթ. մեծ տարածում է գտել [[ԽՍՀՄ]] [[հայրենական մեծ պատերազմ]]ում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձան-կոթողների կառուցումը։ Ստեղծվել են նաև հուշարձան-համալիրներ ([[Սարդարապատի ճակատամարտ]]ին նվիրված հուշահամալիրը, [[1968]], ճարտարապետ` [[Ռաֆայել Իսրայելյան]], քանդակագործներ՝ Ա. Հարությունյան, Ս. Մանասյան, Ա. Շահինյան, [[Ծիծեռնակաբերդ|Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը]] [[Երևան]]ում, 1965-67, ճարտարապետներ՝ Ա. Թարխանյան, Ս. Քալաշյան)։
 
=== ՀՀ և ԼՂՀ ===