«Առագաստանավ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (12), ։ → ։ (14), ՝ → ՝ (3), → (27), )։ → )։ , ( → ( (2) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (3) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Tarangini.jpg|աջից|մինի|300px|Առագաստանավ]]
'''Առագաստանավ''', [[նավ]], որը շարժման համար օգտագործում է քամու ուժը։ Քամին ուռեցնում է նրա խոշոր պաստառները՝ առագաստները։ Առագաստային զբոսանավերը զբոսանքի կամ մրցարշավի համար նախատեսված նավակներ կամ ոչ մեծ նավեր են։ Դրանց մեծ մասի անձնակազմը բաղկացած է 1–2 [[մարդ]]ուց, սակայն խոշոր առագաստանավերի անձնակազմում հաճախ աշխատում են 20 և ավելի նավաստիներ։
Հնում առագաստները սովորաբար պատրաստում էին պարուսինից (առագաստակտոր)։ Մեր օրերում այդ նպատակով օգտագործում են լայն տարածում ստացած այնպիսի ամուր և թեթև արհեստական նյութեր, ինչպիսիք են նայլոնն ու տերիլենը։ Առագաստի գործողության սկզբունքը շատ բանով հիշեցնում է ինքնաթիռի թևի աշխատանքը։ [[Օդ]]ը, շրջահոսելով առագաստը, նրա մի կողմում ստեղծում է բարձր ճնշում և հրող ուժ, իսկ փոխելով քամու նկատմամբ առագաստի անկյունը՝ ղեկորդը առագաստանավի շարժման համար կարող է օգտագործել նաև կողմնային ճնշումը։ Ղեկորդը առագաստանավը ղեկավարող մարդն է, իսկ նրան օգնող նավաստիները կազմում են անձնակազմը։ Որպեսզի առագաստանավը ընթանա անհրաժեշտ ուղղությամբ, նավաստիները փոփոխում են առագաստների փոխադարձ դիրքը, և քամին սահում է դրանց մակերևույթով։ Օգտագործելով այս երևույթը՝ ծովագնացները կարող են առագաստներով լողալ քամու գրեթե ցանկացած անկյան դեպքում։
Երկայնական, մեծ ողնուցը առագաստանավը պահպանում է շրջվելուց, երբ այն ընթանում է կողով դեպի քամին։ Առագաստանավերը կարող են լողալ համընթաց կողային քամու և նույնիսկ հանդիպակաց թույլ քամու ժամանակ։ Խուսանավելու (ոլորաձև շարժվելու) շնորհիվ առագաստանավը ի վիճակի է ընթանալ նաև քամուն հակառակ։
 
{{ՎՊԵ|Tall ships}}