«Մարգագետին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ clean up, փոխարինվեց: → (8),   → oգտվելով ԱՎԲ
Տող 3.
[[Պատկեր:Prairie et forêt parc Champs sur Marne.jpg|մինի|աջից|Մարգագետին Ֆրանսիայում]]
 
'''Մարգագետին''', բիոգեոցենոզ, որի բուսածածքը կազմված է առավելապես բազմամյա մեզոֆիլ (միջին խոնավությանը հարմարված) խոտաբույսերից, որոնք աճում են ամբողջ վեգետացիայի ընթացքում (առանց ամառվա ընդմիջման, որը հատուկ է տափաստանային բույսերին)։ Բնական մարգագետիններն առաջանում են բազմամյա մեզոֆիլ խոտաբույսերի համար նպաստավոր կլիմայական և հողային պայմաններ ունեցող վայրերում՝ երկարատև ողողվող հովիտներում, բարձրլեռնային գոտում, մերձարկտիկայի և մերձանտարկտիդայի ծովափնյա շրջաններում, տափաստանային ու կիսաանապատային գոտիների լիմաններում։
 
Տարբերում են`
Տող 12.
''Մայրցամաքային'' մարգագետինները տեղադրված են հարթավայրերում (ողողվող [[հովիտ]]ներից դուրս) և լինում են անջրդի հովիտների ու ցածրավայրերի մարգագետիններ։
 
''Ողողվող'' մարգագետինները տարածված են [[տունդրա]]յից մինչև [[անապատ]]ներ (հատկապես անտառային և անտառատափաստանային գոտիներում)։ Ավելի բերքատու և բազմազան են, քան մայրցամաքային մարգագետինները։
 
''Լեռնային'' մարգագետինները տարածված են խոնավ, չափավոր կլիմա ունեցող շրջաններում, անտառի վերին սահմանից բարձր (ենթալպյան ու ալպյան մարգագետիններ) և անտառային գոտում, ոչնչացված անտառների տեղում (ետանտառային մարգագետիններ)։ Մարգագետինները չոր խոտի և արոտային լիարժեք կանաչ կերի աղբյուր են։ Խոտակացքը բաղկացած է [[Հացազգիներ|հացազգի]] և [[Բակլազգիներ|բակլազգի]] խոտաբույսերից, տարախոտերից, երբեմն՝ [[բոշխ]]երից ու [[մամուռ]]ներից։ Կերօգտագործման տեսակետից արժեքավոր են առաջին երկու խումբը։
 
[[Հայաստան]]ում մարգագետինները տարածված են հիմնականում [[Արագած]]ի, [[Գեղամա լեռնաշղթա]]յի, [[Կապուտջուղի լեռնանցք|Կապուտջուղ]]ի և այլ լեռնազանգվածներին ու դրանց լանջերին ([[ԲԾՄ|ծովի մակերևույթից]] 2200  մ և ավելի բարձրության վրա)։ Հայաստանումում [[խոտհարք]]ների մոտ 75%-ը գտնվում է ենթալպյան, ետանտառային մարգագետնատափաստանային, իսկ արոտների 90%-ը՝ ալպյան, ենթալպյան, լեռնատափաստանային, մարգագետնատափսատանային և ետանտառային գոտիներում։ Մարգագետինների միջին բերքատվությունը խոտհարքներում 15-25 ց\հա է (չոր խոտ), արոտավայրերում՝ 10-15 ց\հա։
{{ՀՍՀ}}