«Հոլովում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (30), ։ → ։ (11), ՝ → ՝ (8), → (43), ), → ), (2), ( → ( (3) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (5) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Հոլովումը''', թեքական և կցական լեզուներում [[գոյական անուն|անուն]]ների և [[դերանուն]]ների փոփոխությունն է՝ ըստ [[հոլովներ]]ի։ Հոլովման մեջ դրսևորվում են հոլովի, թվի, դասի, առկայացման (որոշյալություն), դեմքի (դերանունների դեպքում), որոշ լեզուներում՝ նաև սեռի քերականական կարգերը։
 
==Հոլովումը հայերենում==
[[Հայերեն]]ում գոյականները և դերանունների մի մասը հոլովվում են տարբեր հարացույցներով։ Ըստ այդմ՝ տարբերակում են անվանական և դերանվանական հոլովումներ։ Վերջինիս եզակի և հոգնակի թվերը, ուղիղ և թեք հոլովները կազմվում են տարբեր հիմքերից։ Անվանական հոլովման մեջ բառի հիմքը կրում է միայն հնչյունային փոփոխություններ։
Ըստ թեքույթների բնույթի՝ հոլովման տիպերը տարբեր են. հիմքի հերթագայություններով կազմված տիպերը կոչվում են ներքին թեքման, վերջավորություններով կազմված տիպերը՝ արտաքին թեքման հոլովումներ։ Հոլովման տիպերը (հոլովումները) որոշվում են եզակի սեռական-տրական հոլովաձևերից, որոնք արևելահայերենում ունեն կազմության հետևյալ տարբերակները.
* վերջավորություններ՝ աղջկ-ա, քաղաք-ի, սիր-ո, ձի-ու, գարն-ան, կն-ոջ, օր-վա, մահ-վան, կորստ-յան,
* հիմքի հերթագայություններ՝ հայր-հոր, դուստր-դստեր, գինի-գինու, տուն-տան, անուն-անվան։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հոլովում» էջից