«Հաշվապահական հաշվեկշռի իրացվելիություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: ն ։ → ն։, ։Ո → ։ Ո oգտվելով ԱՎԲ
Տող 1.
Ներածություն
 
Ֆինանսների վերահսկողության ֆունկցիայի օբյեկտիվ հիմքը արտադրության ու իրացման, ծառայությունների մատուցման ծախսերի, դրամական եկամուտների ու ֆոնդերի արժեքային հաշվառումն է։ Այս ֆունկցիայի կատարումը կապված է տարբեր խթանների և սանկցիաների, ինչպես նաև ցուցանիշների կիրառման հետ։ Երբ ձեռնարկությունը ժամանակին լուծում է բյուջեի, [[բանկ]]երի, մատակարարների հանդեպ պարտավորությունները, դրանով իսկ բարելավում է իր վերջնական արդյունքը, բարձրացնում արտադրության ու միջոցների օգտագործման արդյունավետությունը։ Հակառակ դեպքում չի կարող խուսափել տույժ-տուգանքներից, ֆինանսական վիճակի լարվածությունից։ Ֆինանսական վերահսկողության ձևերից մեկը տարբեր ֆինանսական ցուցանիշների օգտագործումն է, որոնցից գլխավորը ձեռնարկությունում միջոցների առկայության կայունությունն է։ Հենց դրանում է արտահայտվում վերահսկողության և բաշխման ֆունկցիաների փոխկապվածությունը, դա էլ ըստ էության դրամով վերահսկողություն է։ Մյուս ֆինանսական ցուցանիշներին վերաբերում են՝ մատակարարներին, բանկին, բյուջեին, աշխատողներին պարտքը, շրջանառու կապիտալով ապահովվածությունը, շահույթը, վնասը, իրացվելիությունը, վճարունակությունը և այլն ։այլն։
* '''Ֆինանսների ֆունկցիաները''' ցանկացած-կազմակերպություն-ձեռնարկությունում պետք է ծառայեն ֆինանսական ռազմավարության երեք կարևորագույն խնդիրների կատարմանը՝
# ձեռնարկությանը ապահովել անհրաժեշտ դրամական միջոցներով և դրա հիման վրա կայունություն և իրացվելիություն.
Տող 7.
# իր աշխատողների ու սեփականատերերի նյութական և սոցիալական պահանջների բավարարում։
Արտադրության ոլորտի առևտրային ձեռնարկությունների ֆինանսական հարաբերությունները կառուցվում են որոշակի սկզբունքների պահպանմամբ։ Այդ սկզբունքները առավելապես կապված են հիմնական տնտեսական գործունեության հետ և կիրառվում են ֆինանսական հետևանքների բարելավման նպատակով։ Դրանք գլխավորապես վերաբերում են տնտեսական ինքնուրույնությանը, ինքնաֆինանսավորմանը, նյութական շահագրգռվածությանը, նյութական պատասխանատվությանը։ Այս առումով, թեման չափազանց արդիական է, և պահանջում է համակողմանի վերլուծություն և’ միկրոմակարդակում, այսինքն գնահատելով ձեռնարկության ‎‎ֆինանսական առողջացման քաղաքականությունը և սնանկացման նախադրյալները, և մակրոմակարդակում, հիմք ունենալով պետության ռազմավարությունը խնդրո առարկա հարցի կարգավորման ուղղությամբ։ Կազմակերպության ֆինանսական առողջության հիմքում դրված է շահութաբեր գործունեությունը (հաշվեկշռային շահույթի առկայությունը բացարձակ և հարաբերական չափերով)։ Այդ դեպքում կազմակերպությունը հնարավորություն է ունենում սահմանված ժամկետներում մարել իր պարտավորությունները հումքի, նյութի մատակարարների, կրեդիտորների նկատմամբ, վճարել հարկերը,լրացնել շրջանառու միջոցները։ Հաշվետու ժամանակահատվածի վերջում յուրաքանչյուր ղեկավար հաշվապահությունից ստանում է փաստաթղթերը՝ ձեռնարկության գործունեության տվյալներով։ Դրանց ճշգրիտ վերլուծությունը թույլ կտա ճիշտ կառավարական որոշումներ ընդունել։ Այդ առումով կարևորվում Է ֆինանսական ցուցանիշների (նաև գործակիցների) համակարգի և դրանց, որպես այդպիսիք, ուսումնասիրությունն ու վերլուծությունը։ Ֆինանսական գործակիցների ընդհանուր քանակը, որը կարող է օգտագործվել կազմակերպության ֆինանսական վիճակի գնահատման համար, մոտ քսան տասնյակ է։ Սովորաբար օգտագործվում են ֆինանսական ցուցանիշների ու գործակիցների և դրանց հետ կապված եզրակացությունների ոչ մեծ քանակ։ Կանոնավոր ուսումնասիրության և վերլուծության նպատակով ավելի հարմար է ֆինանսական ցուցանիշները բաժանել խմբերի, որոնք կարտահայտեն շահագրգիռ կողմերի շահերը։
 
 
* '''''Հաշվապահական հաշվեկշռի իրացվելիության վերլուծություն''''' Կազմակերպության ֆինանսական դրությունը բնութագրող ցուցանիշներից է նրա վճարունակությունը, այսինքն՝ վճարային պարտավորությունները դրամական միջոցներով ժամանակին մարելու կարողությունը։ Վճարունակության վերլուծությունը անհրաժեշտ է ոչ միայն կազմակերպությանը՝ ֆինանսական գործունեությունը գնահատելու և կանխատեսումներ անելու համար, այլ նաև արտաքին ներդրողներին (բանկերին). նախքան վարկ տրամադրելը բանկը պետք է համոզվի, որ հաճախորդը վարկունակ է։ Նույն կերպ պետք է վարվեն նաև տվյալ կազմակերպության հետ տնտեսական հարաբերություններ հաստատել ցանկացող մյուս կազմակերպութունները։ Արտաքին ներդրողների կողմից վճարունակության գնահատումը կատարվոմ է ընթացիկ ակտիվերի իրացվելիության բնութագրության հիման վրա, որը որոշվում է այն ժամանակով, որն անհրաժեշտ է դրանք դրամական միջոցների վերածելու համար։ Որքան քիչ ժամանակ է պահաջվում տվյալ ակտիվները դրամական միջոցների վերածելու համար, այնքան բարձր է դրանց իրացվելիությունը։
Տող 47 ⟶ 46՝
Կազմակերպությունների վճարունակությունը գնահատվում է նաև դրամական միջոցների հոսքերի միջոցով։ Արտադրանքի իրացումից ստացվող միջոցների և դեբիտորական պարտքերի ստացման ու պարտավորությունների մարման վրա վերահսկողության ապահովման նպատակով անհրաժեշտ է կազմել վճարային օրացույց, որտեղ մի կողմում ներկայացվում է վճարային միջոցների, մյուս կողմում՝ վճարային պարտավորությունների գումարը։ Վճարունակության գործակիցը որոշվում է վճարային միջոցների և պարտավորությունների հարաբերակցությամբ. ցանկալի է, որ այդ գործակիցը լինի մեկից բարձր։
Վան Խորնը կարևորել է վճարունակության հետևյալ գործակիցները՝
# Գ1 = պարտավորությունների գումար/ ակտիվների գումար, որն էլ ցույց է տալիս “ուրիշի փողերի” տեսակարար կշիռը ընդհանուր ակտիվների մեջ։Որքանմեջ։ Որքան բարձր է այս գործակիցը, այնքան մեծ է բանկի ռիսկը։
# Գ2 = պարտավորությունների գումար / սեփական կապիտալ, Եթե կազմակերպության ոչ նյութական ակտիվների արժեքը բավականին մեծ գումար է, ապա գործակցի հաշվարկման ժամանակ սեփական կապիտալից հանում են այդ արժեքը, որպեսզի որոշեն նրա նյութական մասի արժեքը։
# Գ3 = երկարաժամկետ պարտավորություններ / (երկարաժամկետ պարտավորություններ + սեփական կապիտալ), որը ցույց է տալիս պարտավորությունների տեսակարար կշիռը կապիտալի կառուցվածքում։ Այս գործակցին ուշադրություն է դարձվում, քանի որ վարկային պայմանագրում ներառվում են պայմաններ, որոնք կարգավորում են փոխառու կապիտալի առավելագույն չափը՝ արտահայտված պարտավորությունների և կապիտալիզացիայի հարաբերությամբ։
# Գ4 = դրամական հոսքեր / պարտավորությունների գումար, Համարիչում տնտեսական գործունեության արդյունքում ստացված դրամական միջոցներն են,իսկ շահութաբեր կազմակերպության դեպքում այն բաղկացած է շահույթից և ամորտիզացիոն հատկացումներից։
 
 
* ''Օգտագործված գրականության ցանկ''