«Արհեստական լեզուներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (7) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Արհեստական լեզուներ''', անհատների կողմից ստեղծված լեզուներ։ Արհեստական լեզուներ չեն եղել որևէ ժողովրդի [[խոսակցական լեզու]]։ Առաջ են եկել մարդկանց՝ մի ընդհանուր լեզվով հաղորդակցվելու պահանջով և հավակնում են միջազգային լեզու լինելու նպատակ։ Գոյություն ունի արհեստական լեզուների ստեղծման երկու եղանակ՝ հանրախոսություն և հանրագրություն։ Հանրախոսությունը նպատակ է հետապնդում ստեղծելու քերականական պարզագույն կանոններից այս կամ այն հին ու նոր լեզուների արմատներից և միջազգային տերմիններից կազմված այնպիսի լեզու, որով մարդիկ կարողանան դյուրությամբ հաղորդակցվել միմյանց հետ։ Համամարդկային լեզվի ստեղծման փորձեր արել են դեռևս Ռ․[[Դեկարտ]]ը՝ [[1629]] թվականին, Գ․[[Լայբնից]]ը՝ [[1666]] թվականին, բայց միայն [[19-րդ դար|19]]-[[20-րդ դար]]երին է հաջողվել կազմել մի շարք արհեստական լեզուներ։ Դրանցից նշանավորներն են՝ [[վոլապյուկ]]ը ([[1880]]), որ ստեղծել է [[գերմանացի]] կրոնավոր Ի․Մ․[[Շլայեր]]ը, ունիվերսալը՝ բժիշկ [[Մոլենար]]ը, [[Էսպերանտո]]ն ([[1887]])՝ [[լեհ]]ական [[հրեա]], [[բժիշկ]] [[Զամենհոֆ]]ը, [[լանգբլոն]] (1900)՝ [[Բոլլաք]]ը, [[սահլեռայ]]ը ([[աշխարհլեզու]])՝ մի զմյուռնիացի հայ, [[նովիալ]]ը ([[1928]])՝ [[լեզվաբան]] [[Եսպերսեն]]ը, [[իալան]] ([[1947]])՝ [[Սորբոնի համալսարան]]ի դասախոս [[Մարտինե]]ն, [[ինտերլինգվա]]ն։ Հանրագրությունը նպատակ է հետապնդում ստեղծելու արհեստական նշանների մի համակարգ, նման [[մաթեմատիկական սիմվոլներ]]ին, որ հասկանալի կլինի ամեն մեկին, ով ծանոթ է այդ նշաններին կամ ձեռքի տակ ունի դրանց [[բառարան]]ը։ Հանրագրության արհեստական համակարգ են ստեղծել [[Մեմիյո]]ն՝ [[1797]] թվականին, [[Պաիկ]]ը՝ [[1859]] թվականին, [[Վիեննա]]յի Մխիթարյան միաբան [[Աթանաս Տիրոյան]]ը՝ [[1907]] թվականին և այլն։ Հանրագրությունը տարածում չի գտել։
 
{{ՀՍՀ}}