«Անձնանուն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: - →  - , , → , (235), ։ → ։ (74), ՝ → ՝ (47), → (329), ), → ), (32), )։ → )։ (13), ( → ( (53) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (94),   → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 2.
 
== Ծագումը և ձևերը==
Անձնանունները առաջացել են [[հասարակ անուն]]ներից և քիչ՝ աոանձին վանկերի կամ հնչյունների ու տառերի միացումից։ Ըստ [[Հրաչյա Աճառյան]]ի, անունների մեջ արմատական բաոեր չկան, դրանք նշանակությամբ օժտված բարդ կամ ածանցված բառեր են։ Հնում մարդկանց անվանակոչել են նաև նկատի ունենալով արտաքինը կամ բնավորությունը բնութագրող հատկանիշները, ինչպես՝ [[Լենկ Թեմուր]] (կաղ Թեմուր), [[Իվան IV Ահեղ|Իվան Ահեղ]], [[Աշոտ Մսակեր]], [[Աշոտ Գ Ողորմած|Աշոտ Ողորմած]]։ Անունները մի լեզվից մյուսին անցնելով և ենթարկվելով հնչյունափոխության կորցրել են իրենց նախնական նշանակությունը։ Ներկայումս ոչ ոք չի խորհում այն մասին, որ Թովմաս նշանակում է «երկվորյակ» և սկզբնապես տրվել է երկվորյակներից մեկին, Պողոս անվանելիս ամենևին նկատի չեն ունենում, որ դա նշանակում է «փոքրիկ»։ Անուններ ստեղծել են նաև կապված զանազան դեպքերի հետ։
 
==== Տոտեմիստական շրշան ====
Զարգացման ցածր մակարդակի վրա գտնվող ժողովուրդների մոտ անունները հաճախ ունեն տոտեմիստական ծագում։ Սամոա կղզու բնակիչները ծննդաբերության ժամանակ կոչում են զանազան տոտեմների անվանումներ, երեխայի ծննդյան պահին արտասանած անվանումը դառնում է նրա անունը։ Տոտեմիստական շրշանից մնացած առանձին անուններ կարելի է հանդիպել այժմ քաղաքակիրթ ժողովուրդների մոտ, ինչպես [[հրեաներ]]ի մոտ՝ Ռաշել (գառնուկ), Լեա (կով)։ Հին Արևելքում սովորություն կար աստվածների անուններից կազմված անձնանուններ ստեղծել օրինակ՝ Նիշուբուր Ամամու (Նիշուբուր աստվածուհին մայրս է)։
 
==== Հին Հռոմ ====
[[Հին Հռոմ]]ում հանրապետության ժամանակներից ի վեր քաղաքացիների անունները կազմում էին անձնանունից (Մարկոս), տոհմի կամ զարմի անվանումից (Տուլիուս) և մականունից, որը հաճախ նշում էր՝ ընտանիքի ճյուղը (ինչպես «[[Ցիցերոն]]», որ նշանակում է «սիսեռ»)։ Այս երեք բաղադրյալները (լատիներեն՝ tria nomina՝ երեք անուն) երբեմն լրացվում էին երկրորդ մականունով, որը զանազանում էր [[պատրիկներ]]ին մյուս քաղաքացիներից։ Գոյություն ուներ ավանդույթ՝ անձնանունով անվանակոչել ընտանիքի առաջին չորս արու զավակներին։ Մնացածներին անվանակոչում էին ըստ թվական կարգի (Քինտոս՝ հինգերորդ, Սեքստոս՝ վեցերորդ են)։
 
==== Սեմիտական ժողովուրդների մոտ և արաբական մշակույթում ====
Սեմիտական ժողովուրդները երեխային անվանակոչում էին կապելով աստծո հետ, ինչպես Հովհաննես, որ ծագել է «Եհովան ողորմած է» բառերից։ Սեմիտական անձնանուններում գործածվում էին և արաբների մոտ այժմ էլ գործածվում են հոր և որդու անունները, ինչպես՝ Հասան իբն Հյուսեին (Հասան որդի Հյուսեինի) կամ Հասան իբն Հյուսեին աբու Ալի (Հասան որդի Հյուսեինի հայր Ալիի)։
 
==== Քրիստոնեական անունների ծագումը ====
Տող 21.
 
==== Անունները տարբեր երկրներում ====
Մի շարք ժամանակակից անթրոպոնիմիկական համակարգերում (հայկական, ռուսական, ևն) ամեն ոք ունի անձնանուն (ընտրված սահմանափակ ցուցակից), հայրանուն և ազգանուն (վերջինների հնարավոր թիվը գործնականորեն անսահմանափակ է)։ Եղել են և կան տարբեր անթրոպոնիմիկական համակարգեր։ [[Իսպանիա]]յում և [[Պորտուգալիա]]յում, օրինակ՝ անձը սովորաբար ունի մի քանի անուն ([[Կաթոլիկություն|կաթոլիկ եկեղեցական]] ցուցակից), հայրական և մայրականազգանունները, [[Իռլանդիա]]յում՝ անձնանուն (սահմանափակ ցուցակից) ագգանվան փոխարեն՝ հոր անուն֊ից ածանցված անուն։ [[Չինաստան]]ում, [[Կորեա]]յում, [[Վիետնամ]]ում անունը կազմվում է միավանկ ազգանունից (տարբեր ժամանակաշրջաններում դրանք հաշվվում էին 100  -  400) և անձնանունից, որը սովորաբար կազմված է լինում երկու միավանկ բառերից, ընդ որում անձնանունների թիվը սահմանափակ է։
 
== Զարգացում ==
Տող 27.
 
== Անթրոպոնիմիկա ==
Անձնանունները, նրանց ծագումը, փոփոխությունները, աշխարհագրական տարածումը և անթրոպոնիմիկական համակարգերի կառուցվածքն ու զարգացումը ուսումնասիրող [[Լեզվաբանություն|լեզվաբանության]] ճյուղը կոչվում է [[անթրոպոնիմիկա]] ({{lang-el|ἄνθρωπος}}, մարդ և {{lang|el|ὄνομα}}, անուն)։
 
== Հայկական անձնանուններ ==
[[Պատկեր:Johann Heinrich Hübschmann.jpg|մինի|150px|Հայնրիխ Հյուբշման]]
Հին անունների զգալի մասը ժամանակին տեղ է գտել ձեռագիր և տպագիր այլևայլ բառարաններում ու բացատրվել։
*Երեմիա Վարդապետ (Մեղրեցի), «Բառագիրք Հայոց» 1698
*«Հայկազեան բառարան» [[Մխիթարյան միաբանություն|Վենետիկի Մխիթարյան միաբանություն]], 2-րդ հատոր՝ նվիրված է հատուկ անուններին։ Այստեղ թե տեղանունները և թե անձնանունները բացատրվում են հանգամանորեն, նշված են անվան ծագումը, ճիշտ տառադարձությունը։ <ref>«Բառարան յատուկ անուանց», Վենետիկ, 1769</ref>
*[[Հայնրիխ Հյուբշման]]ը իր «Armenische Grammatik» մոնումենտալ գրքում քննության է առել հայերենում տեղ գտած [[պարսկերեն]], [[եբրայերեն]], [[արաբերեն]] և այլ ծագում ունեցող անձնանունները և մեծ մասամբ դրանք ստուգաբանել։ <ref>Կարապետ Դուրգարյան, Անվանագիրք, 1985 Երևան</ref>
Տող 43.
*'''Բուն հայկական''', օրինակ՝ Արձան, Տիրայր, Այրուկ, Աստղիկ, Գյուտ, Թաթուլ, Թոռնիկ, Իշխան, Զարմայր, Առնակ և այլն։ Կան նաև կենդանիների և թռչունների անվանումներով անուններ, որոնք հիմնականում ուժի, գեղեցկության և քնքշության արտահայտություններ են և միայն հեռավոր կապ կարող են ունենալ տոտեմիզմի հետ։ Օրինակ՝ Այծեմնիկ, Առյուծ, Արտույտ, Գառնիկ, Եզնիկ, Աղավնի, Արծվիկ և այլն։
*'''Պահլավական''', օրինակ՝ Վարդան, Բագրատ, Ատրներսեհ, Դրաստամատ, Զարեհ, Սեպուհ, Զոհրապ, Խոսրով, Խոսրովիդուխտ, Համազասպ, Գիսակ, Գուրգեն, Անուշ, Աշխեն, Արշակ, Սանատրուկ, Տրդատ, Վռամշապուհ և այլն, որոնք պարթևական ազդեցության արդյունք են։ Դրանց մեծ մասը ստուգաբանված է, որպես հասարակ անուններ, ինչպես՝ Աշխեն՝ «թուխ», Անուշ՝ «անմահ», Գուրգեն՝ «գայլի ձագ», Տրդատ՝ «Տիր աստծո տված»։
*'''Ասորական''', օրինակ՝ Աբգար, Եղիշե, Գադիշո և այլն, որոնք եկել են [[Հայաստան]]ում Քրիստոնեություն ընդունումից հետո, բայց ասորական ազդեցությունը կարճ եղավ և [[հայեր]]ի մոտ պահպանվեցին միայն մեկ-երկու անձնանուն (Աբգար, Եղիշե)։
*'''Եբրայական''', անուններ, որոնք եկել են Քրիստոնեության հետ, օրինակ՝ Ադամ, Եվա, Աբել, Աբրահամ, Սեթ, Սահակ, Դանիել, Գաբրիել, Եսայի, [[Հակոբ]], Զաքարիա, Սողոմոն և այլն։ Եբրայական անունները [[հայեր]]ին անցել են [[Աստվածաշունչ|Աստվածաշնչի]] թարգմանության միջոցով, որը կատարվել է [[հունարեն]]ից և այդ պատճառով [[հայերեն]] տառադարձման մեջ դրանք կրում են հունարենի ազդեցությունը։
*'''Հունական''', այս անձնանունները արդյունք են հայ-հունական դարավոր կապերի և հելենիստական [[մշակույթ]]ի ազդեցության։ Առավել տարածված անուններից են ՝ Անաստաս (հարություն), Ղևոնդ (առյուծ), Վասիլ (թագավոր), Գևորգ (երկրագործ), Գրիգոր (արթուն), Կիրակոս (տերունի), Հռիփսիմե (անկյալ), Ստեփան (պսակ)։
*'''Արաբական''', հայերը արաբներից քիչ թվով անուններ վերցրել են արաբական տիրապետության ժամանակաշրջանում, օրինակ՝ Աբլխարիպ (Ղարիբի հայր), Աբուսահլ (Սահլի հայր), Մլեհ (սիրուն, գեղեցիկ)։ Այժմ սրանք գործածական չեն։
*'''Լատինական''', այս անունները հայերի մոտ տարածում են գտել [[Կիլիկիայի Հայկական Թագավորություն|Կիլիկիայի Հայկական Թագավորության]] ժամանակշրջանում։ Դրանցից են՝ Անտոն (առաջնորդ), Լևոն (առյուծ), Հեթում (ըստ Աճառյանի [[Օտոն|Օտոն Ա]]-ից), Ալիս, Զաբել և այլն։
*'''Հայ կրոնական''' անունները սկզբում քրիստոնեական օտար անունների թարգմանություններն էին, ինչպես՝ Առաքել ({{lang-gr|Ապոստալ}}), Հարություն ({{lang-gr|Անաստաս}}), Աստվածատուր ({{lang-gr|Թեոդորոս}}), Խաչիկ ({{lang-gr|Ստավրի}}), Մխիթար ([[եբրայերեն]]՝ ''Սեթ'')։ Դրան զուգընթաց ստեղծվել են նոր նմանակերտ անձնանուններ, օրինակ՝ Համբարձում, Զատիկ, Գալուստ, Մարգար, Կարապետ, Մկրտիչ, Ավետիս․ Ավագ, Մաքրուհի, Սրբուհի, Տիրուհի և այլն։
*'''Հայ ժողովրդական''' անուններ, որոնք գործածվել են շինական ժողովրդի շրջանում և պահպանվել են առ այսօր։ Դրանք արտահայտել են մարդու արտաքին և ներքին բարեմասնությունները։ Օրինակ՝ Վարդիթեր, Հնազանդ, Համեստ, Քնարիկ, Հրանուշ, Պատվական, Գեղուհի, Լուսիկ, Փայլակ, Արփենիկ, Ազնիվ և այլն։
*'''Սելջուկ-թաթարական''' տիրապետության ժամանակ հայերը քիչ թվով անձնանուններ են փոխառել, օրինակ՝ Ասլան (առյուծ), Ջիվանշիր (մատաղ առյուծ), Հախնազար (աստվածատես), Թամամ (կատարյալ) և այլն։ Դրանցից պահպանվել են բացառապես մեկ-երկուսը։
*'''Եվրոպական''' անունները փոխառվել են [[ֆրանսերեն]]ից, [[իտալերեն]]ից, [[գերմաներեն]]ից և [[անգլերեն]]ից։ Սկզբում բացառապես գործածական էին արևմտահայերի, հիմնականում կաթոլիկների մոտ (Ժոզեֆ, Վալենտին, Ալբերտ, Էդուարդ, Վիկտորիա, Էժեն, Վերժին, Ադոլֆ, Ռուդոլֆ և այլն)։ Ծանոթությունը եվրոպական մշակույթի հետ իր հետ բերեց անձնանունների մեծ հոսանք։ Շատ գործածական դարձան՝ Էմմա, Էլենորա (կարճ՝ Նորա), Ջուլիետա, Օֆելյա, Նապոլեոն, Համլետ, Հենրի և այլն։
*'''Ռուսական''' անձնանունները հայոց լեզվի մեջ ներթափանցել են նոր ժամանակներում։ Դրանցից շատերը վաղուց ունեն հայերեն տարբերակներ, սակայն օգտագործվում են [[ռուսերեն]] կամ դրան մոտ ձևով, օրինակ՝ Նիկոլայ (Նիկողայոս), Գեորգի, Եգոր (Գևորգ), Իվան (Հովհաննես) և այլն։ Երբեմն նմանահնչյուն տառի առկայության դեպքում օգտագործվում է ռուսական անձնանուններ, որպես հայակական անվան համարժեք, թեև դրանք մեկը մյուսի թարգմանությունը չեն, օրինակ՝ Մկրտիչը դառնում է Նիկիտա, Հարությունը՝ Արտեմ կամ Արտյոմ, Մարտիրոսը՝ Մարտին, Արշակը՝ Արկադի, Վաղարշակը՝ Վոլոդյա և այլն։ Տարածված են նաև ռուսական փաղաքշական անունները, օրինակ՝ Միշա (Միքայել), Սաշա (Ալեքսանդր), Մաշա (Մարիամ), Լիզա (Եղիսաբեթ), Կոլյա (Նիկողայոս)։
*'''Հայ ազգային''' անունները արդյունք են ինքնագիտակցության զարթոնքի։ Դրանք նորաստեղծ անուններ են՝ Հայաստան, Արմեն, Արմենուհի, Արաքսի, Մասիս, Արարատ, Սևան, Հայկուհի, Ազատ, Սիրանուշ, Հրազդան, Հրայր, Հրաչուհի, Հայկազն, Հայկարամ, Ռազմիկ և այլն։