«Վազգեն Ամիրբեկյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (15) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց:   → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 10.
| վախճանի վայրը = [[Երևան]], ([[Հայաստան]])
}}
'''Վազգեն Ամիրբեկյան''' ([[1915]], [[մարտի 24]]  -  [[1984]], [[հոկտեմբերի 18]]), հայ արձակագիր, լրագրող, բանասիրական գիտությունների թեկնածու, [[ԽՍՀՄ գրողների միություն|ԽՍՀՄ գրողների միության]] անդամ 1958-ից։
 
Ծնվել է Ղարաքիլիսա (այժմ՝ [[Վանաձոր]]) քաղաքում։ Աշխատանքային գործունեությունն սկսել է 1931-ից։ Եղել է տեղի յոթնամյա դպրոցի ուսուցիչ, ապա աշխատել է Ալ. Մյասնիկյանի անվան քիմիական կոմբինատում որպես «Քիմիայի ֆրոնտում» բազմատպաքանակ թերթի պատասխանատու քարտուղար։ 1934-40-ին եղել է «Ավանգարդ» թերթի բաժնի վարիչ, 1940-44-ին ՀԼԿԵՄ Կիրովականի շրջկոմի քարտուղար, 1944-49-ին՝ «Սովետական Հայաստան» օրաթերթի արդյունաբերության և տրանսպորտի բաժնի վարիչ, 1949-50-ին՝ [[Լենինական]]ի «Բանվոր» քաղաքային թերթի խմբագիր։ 1953-ին ավարտել է ՍՄԿԿ Կենտկոմին առընթեր կուսակցական բարձրագույն դպրոցը։ 1954-60-ին եղել է ՀԿԿ կենտկոմի մամուլի սեկտորի վարիչը։ 1960-74-ին աշխատել է ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստիտուտում որպես հայ պարբերական մամուլի պատմության բաժնի ավագ գիտաշխատող։ 1965-ին «Սովետական տեղական մամուլը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1974-76-ին ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստիտուտում աշխատել է որպես ավագ գիտաշխատող։ Մահացել է [[Երևան]]ում։ <ref>{{cite book|author=Հայկ Խաչատրյան|title=Գրական տեղեկատու|publisher=«Սովետական գրող»|location=Երևան|year=1986|page=էջ 40}}</ref>