«Արսեն Այտընյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: - →  - , , → , (11), ։ → ։ (16), ՝ → ՝ (2), → (27), ), → ), , )։ → )։ (2), ( → ( (3) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (6),   → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 10.
}}
 
'''Արսեն Այտընյան''' ([[1825]]  -  [[1902]]), հայ բանասեր, լեզվաբան։
 
Ծնվել է [[Կ. Պոլիս|Կ. Պոլսի]] Պերա թաղամասում։ Կրթությունն ստացել է Վիեննայի Մխիթարյաննների վանքում, ընդունել հոգևորականի կոչում։ 1840-ից հանդես է եկել Մխիթարյանների մամուլում և առանձին հրատարակություններով։ «Եվրոպա» պարբերականում տպագրել է իր առաջին բանասիրական հետազոտությունը [[Ագաթանգեղոս]]ի կրկնագիր օրինակի մասին։ 1845-49-ին հորինել է [[հայերեն]] «երկրագունդը» ([[գլոբուս]])։ Նույն թվականներին նկատելի աշխատանք է տարել հայերեն տպագրական տառեր ստեղծելու ուղղությամբ, գծագրելով մի քանի տեսակ տառեր, որոնք հայտնի են «վիեննական» անունով։ 1866-ին [[Վիեննա]]յում լույս է տեսել նրա [[գլուխգործոց]] «Քննական քերականություն աշխարհաբար լեզվի» գիրքը, որն ըստ էության առաջին գիտական լուրջ ուսումնասիրությունն է արևմտահայ աշխարհաբարի մասին։ Ուշագրավ է հատկապես գրքի «Ներածությունը», որտեղ գիտականորեն շարադրված է [[գրաբար]]ի փոխարեն [[աշխարհաբար]] լեզուն զարգացնելու և գրական լեզու դարձնելու անհրաժեշտությունը։ 1867-ին լույս է ընծայել իր այդ աշխատության համառոտ շարադրությունը՝ «Արդի հայերենի համառոտ քերականություն» վերնագրով, 1884-ին՝ «Ոսկեդսրյան գրաբարի ընդարձակ քերականությունը»։ 1887-ին, երբ Վիեննայի Մխիթարյանները հրատարակել են «Հանդես ամսօրյա» հայագիտական պարբերականը, դարձել է նրա մշտական աշխատակիցը, տպագրելով գերազանցապես լեզվաբանական հոդվածներ։ Դրանցից ուշագրավ է տառադարձության մասին հոդվածը (1888)։ Գիտական կյանքին զուգընթաց վարել է վարչական պաշտոններ։ 1886-ին ընտրվել է Վիեննայի Մխիթարյան միաբանության [[աբբա]]։ Այս պաշտոնը սահմանափակել է նրա գիտական գործունեությունը։ Այնուհետև հազվադեպ է տպագրել բանասիրական հետազոտություններ։ <ref>{{cite book|author=Գառնիկ Ստեփանյան|title=Կենսագրական բառարան, հատոր Ա|publisher=«Հայաստան»|location=Երևան|year=1973|page=էջ 90-91}}</ref>
 
{{անձ-անավարտ}}