«Մալաթիայի դաշտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Մալաթիայի դաշտ''', միջլեռնային հարթավայր փոքրասիական բարձրավանդակի արևելյան մասում, Նուրհակ,...»:
 
ավելացվեց Կատեգորիա:Դաշտեր ՀոթՔաթ գործիքով
Տող 1.
'''Մալաթիայի դաշտ''', միջլեռնային հարթավայր փոքրասիական բարձրավանդակի արևելյան մասում, [[Նուրհակ]], [[Ենգիզեկ]], Մալաթիա լեռների միջև, [[Եփրատ]] գետի աջ ափին: Երկարությունը մոտ 68 կմ է, լայնությունը՝ մոտ 34 կմ: Ձգվում է հյուսիսից հարավ-արևմտյան ուղղությամբ: Ունի հարավ-արևելյան թույլ թեքություն, 600-1000 մ բարձրություն: Ծածկված է ջրաբերուկներով: Օգտակար հանածոներից կան [[երկաթ]], [[պղինձ]], [[քարածուխ]], շինանյութեր, [[կերակրի աղ]]: Ունի բարեխառն կլիմա՝ տաք ամառ, ցուրա ձմեռ: Հունվարի միջին ջերմաստիճանը մոտ -4°C Է, հուլիսինը՝ 20-22°C, տարեկան տեղումները՝ 400-600 մմ: Գլխավոր գետը [[Թոխման]] (Մելաս) է: Տարածված են շագանակագույն և լեռնամարգագետնային հողերը՝ իրենց բնորոշ բուսածածկույթով: Լեռնաշղթաների ստորոտներում տեղ-տեղ կան անտառային պուրակներ: Ոռոգվող հողերում մշակում են հացահատիկ, բանջարեղեն, բամբակ, ծխախոտ, զբաղվում՝ խաղողագործությամբ և պտղաբուծությամբ:
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Դաշտեր]]