«Հայկ և Բել»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (10), ։ → ։ (14), ՝ → ՝ (6), → (27), )։ → )։ , ( → ( (3) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (4) oգտվելով ԱՎԲ
Տող 3.
== Առասպելը ==
 
«Հայկ և Բել» առասպելից ավանդավեպի փոխարկվելու հնամենի նմուշ է. ենթահիմքում ընկած է լույսն ու գարունը խորհրդանշող աստվածային պայքարն ընդդեմ խավարն ու ձմեռը մարմնավորող բռնակալի։ Առասպելը, պատմականանալով, կապվել է հայկական ցեղերի կամ նախահայրերի և նրանց հարավային հարևանների (ասորեստանցիներ կամ բաբելացիներ) հետ, վերածվել դյուցազնավեպի։ Աղեղնավորը դարձել է հայ ցեղի նախնի՝ [[Հայկ]], իսկ բռնակալը՝ սեմական ժողովուրդների արեգակնային աստված կամ [[Ասորեստան]]ի թագավոր՝ [[Բել]]։ Վերջինս հպատակեցնում է բոլոր հսկաներին ու ժողովուրդներին։ [[Հայկ]]ը չի հպատակվում. իր տոհմով [[Բաբելոն]]ից գալիս է Արարադ երկիրը, ապա անցնում Հարք, հիմնում իր անունով բնակավայր՝ [[Հայկաշեն]] և բնակվում այնտեղ։ Տիտանյան Բելը դեսպան է ուղարկում [[Հայկ]]ի մոտ՝ առաջարկելով հնազանդություն և խաղաղություն։ Հայկը մերժում է. Բելը մեծ զորքով մտնում է Արարադ երկիրը։ Ճակատամարտում Հայկն իր երեքթևյան նետով սպանում է Բելին։ Ըստ վեպի՝ Հայկից սերում են հայերը, իսկ նրա բնակած երկիրը կոչվում է [[Հայք]]։ Կռվի վայրը Հայկն անվանում է [[Հայոց ձոր]]։
 
== Հետաքրքիր փաստեր ==
[[Օրիոն]] համաստեղությունը հայոց մեջ կոչվել է Հայկ (Խեյք, Խեք)։ Ենթադրվում է, որ հայկական ամսանունները (հայոց հին տոմարով) Հայկի ուստրերի և դուստրերի անուններն են։
 
{{ՀՀՀ}}