«Կառլիստական պատերազմներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (9), ։ → ։ (6), ՝ → ՝ (3), → (15), )։ → )։ , ( → ( (2) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (3) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Կարլիստյան պատերազմներ''', [[դինաստիա]]կան [[պատերազմ]]ներ իսպանական [[Բուրբոններ]]ի երկու ճյուղերի միջև [[1833]]-[[1840]] թվականներին և [[1872]]-[[1876]] թվականներին։ Առաջին Կարլիստյան պատերազմը սկսվել է [[1833]] թվականի [[հոկտեմբեր]]ի 4-ին, [[Ֆերդինանդ II]] թագավորի մահից հետո, երբ կարլիստները՝ բացարձակապետության կողմնակից ազնվականները, [[Կարլոս IV]]-ի որդի Դոն Կարլոս Ավագի (հանդես է եկել [[Կարլոս V]] անվամբ) գլխավորությամբ ապստամբեցին [[Իզաբել II]]-ի օրոք [[գահ]]ի խնամակալուհի [[Մարիա Կրիստինա]]յի դեմ։ Վերջինիս պաշտպանում էին [[բուրժուազիա]]ն և լիբերալ ազնվականները, որոնք [[1834]]-[[1843]] թվականների հեղափոխության պայմաններում նրան հարկադրել էին համաձայնվել բուրժուա-լիբերալ մի շարք ռեֆորմների։ Հիմնականում [[պարտիզան]]ական [[պատերազմ]] մղող կարլիստները, [[1837]] թվականին 14 հազար զորքով [[Մադրիդ]]ը գրավելու անհաջող փորձից հետո, [[1839]]-[[1840]] թվականին դադարեցրին դիմադրությունը։ [[1872]] թվականին կարլիստները սկսեցին երկրորդ Կարլիստյան պատերազմը՝ Փորձելով գահ բարձրացնել [[Կարլոս V]]-ի թոռանը՝ Կարլոս Կրտսերին ([[Կարլոս VII]] անվամբ)։ [[Վատիկան]]ի և [[եվրոպա]]կան մի քանի երկրների հետադիմական շրջանների աջակցությամբ նրանք սկզբում գրավեցին [[Կատալոնիա]]յի և [[Վալենսիա]]յի զգալի մասը, սակայն մի շարք պարտություններից հետո, [[1876]] թվականին զենքը վայր դրեցին։ {{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Պատմություն]]