«Սողանքներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: կմ² →  կմ², կմ →  կմ (2), , → , (46), ։ → ։ (18), ՝ → ՝ (5), → (61), ), → ), (6), )։ → )։ (4), ( → ( (14) oգտվելով [[Վիքիպեդիա:ԱվտոՎիքիԲր...
չ clean up, փոխարինվեց: → (23) oգտվելով ԱՎԲ
Տող 3.
 
== Խոշոր սողանքներ ==
[[ՀՀ]] տարածքը բնորոշվում է ուժեղ զարգացած սողանքային շարժընթացներով։ ՀՀ տարածքում գոյություն ունեն 2000-ից ավելի խոշոր սողանքներ (մոտ 500 կմ² տարածք), որոնցից շատերը գտնվում են բնակավայրերի ([[Դիլիջան]], [[Իջևան]], [[Կապան]], [[Վանաձոր]] և այլն) սահմաններում, միջին բարձրության լեռնային գոտում՝ [[Ախուրյան գետ|Ախուրյան]]ի հովտում ([[Գյումրի|Գյումրուց]] հյուսիս-արևմուտք), [[Դեբեդ (Լոռու մարզ)|Դեբեդ]]ի, [[Աղստև (գետ)|Աղստև]]ի, [[Վեդի (գետ)|Վեդի]]ի, [[Գետիկ (գետ)|Գետիկ]]ի, [[Որոտան]]ի ավազաններում, [[Նուբարաշենի սարավանդ|Նուբարաշենի]], [[Ջերմուկի սարավանդ]]ներում և այլն։ Սողանքային վտանգը սպառնում է նաև տրանսպորտային (շուրջ 8 000 կմ ընդհանուր երկարության ուղիներից ավելի քան 1500 կմ-ը սողանքային ազդեցության գոտում է) և էներգետիկ մայրուղիներին, արոտավայրերին և մշակովի հողերին, պատմամշակութային հուշահամալիրներին ([[Մակարավանք]], [[Գոշավանք]], [[Ջուխտակվանք]] և այլն)։ Սողանքները շատ հաճախ ավերիչ են․ օրինակ՝ [[Մարմաշեն]] ([[Շիրակի մարզ]]), [[Մարտիրոս (գյուղ)|Մարտիրոս]] ([[Վայոց ձորի մարզ]]) գյուղերն ավերվել, բնակիչները տեղափոխվել են։ Նույն պատկերն է [[Դիլիջան]]ում։ Սողանքային փլվածքները տարածված են հանրապետության շուրջ 125 բնակավայրում։
 
Քանի որ մակերևութային և ստորերկրյա ջրհոսքերն ակտիվացնում են սողանքները, սողանքավտանգ տարածքներում չի թույլատրվում ջրագծեր (ջրմուղկոյուղու), առավել ևս բաց ջրանցքներ կառուցել։ Ջրագծերից ու ջրանցքներից ներծծվող անխուսափելի կորուստների հետևանքով սողանքներն ակտիվացել են Գառնի-Հացավան-Ողջաբերդ, Արզնի-Գետամեջ-Պտղնի և այլ տեղամասերում։
 
== Սողանքային բլոկներ ==
[[Պատկեր:Kihotown Sehara Miepref No,3.jpg|thumb|[[Ճապոնիա]]յի [[Կիհո]] գյուղի մոտ գտնվող լեռներից մեկի սողանքը]]
[[ՀՀ]]-ում առկա են նաև բլոկային տեղաշարժեր (սողանքային բլոկներ), որոնք հիմնական զանգվածից պոկված, բայց իրենց միաձուլությունն ու ներքին կառուցվածքը պահպանած մայր [[ապար]]ների խոշոր հատվածներ են ([[Իջևանի լեռներ|Իջևանի լեռնաշղթա]]յում, Որոտանի կիրճում և այլն)։ Կան նաև քայքայված նյութի նվազագույն տեղաշարժով փլվածքային գոյացություններ՝ փլվածքային սողանքներ, և բավականին յուրահատուկ ձև ունեցող հոսքային սողանքներ, որոնք բնորոշվում են մածուցիկ և պլաստիկ հոսքերով, ամբողջապես քայքայված ներքին կառուցվածքով և սողանքային զանգվածների տեղաշարժման առավելագույն չափերով (Մարտիրոս, Արևիս, Հովք և այլ գյուղեր)։
 
== Սողանքային շարժընթացներ ==
ՀՀ տարածքի սողանքային տեղաշարժերի տեսակները շատ հաճախ տարանցման ընթացքում փոխակերպվում են փլվածք-սահք-հոսք սխեմայով (օրինակ՝ Ջերմուկի սողանքային խումբը)։ Նշված շարժընթացները վտանգավոր ու քայքայիչ են արոտավայրերի և վարելահողերի համար։
 
ժամանակակից և անցյալի ակտիվությամբ սողանքային շարժընթացների մեծամասնությունը կապված է ակտիվ խզումնային գոտիների հետ, որոնց միջոցով տեղի են ունենում դանդաղ և երկրաշարժածին տեղաշարժեր։
 
Երկրաշարժածին սողանքներին բնորոշ է որոշակի գոտիականություն՝ պայմանավորված խզումնային գոտիների սեյսմիկ ռեժիմի տարբերություններով, լանջերի առավելագույն ձևախախտումներով և դրանց կայունության խախտմամբ։ [[Ողջաբերդ]]ի (Կոտայքի մարզ), [[Վեդի (քաղաք)|Վեդի]]ի (Արարատի մարզ) սողանքային խմբերը գենետիկորեն կապված են Գառնիի խզումնային երկրաշարժային ակտիվության հետ և ունեն շատ բարձր ակտիվություն, մշտապես վնասում են Երևան-Գառնի ավտոճանապարհը և հարակից գյուղերը։
 
Սողանքների դեմ պայքարելու համար կառուցվում են գետափերն ամրացնող ու ցամաքուրդային կառույցներ, կատարվում ծառատնկումներ և այլ միջոցառումներ։