«Մանկական հիվանդություններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (40), → (40), ), → ), (2), ( → ( (10), : → ։ (11) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (12) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Մանկական հիվանդություններ''', հիվանդությունների խումբ, որոնք հանդիպում են առավելապես կամ բացառապես մանկական տարիքում և պայմանավորված են երեխայի օրգանիզմի [[անատոմիա]]ֆիզիոլոգիական առանձնահատկություններով։ Ըստ ծագման և կլինիկական արտահայտության տարբերում են աճման ու զարգացման հիվանդություններ, մանկան օրգանիզմի ու արտաքին պայմանների կապի խախտման հիվանդություններ, մանկական վարակիչ հիվանդություններ։ Աճման ու զարգացման որոշ հիվանդություններ ([[էմբրիոֆետոպաթիաներ]]) սկսվում են դեռևս ներարգանդային կյանքում զանազան բացասական ազդեցություններից (վիրուսային հիվանդություններ, քրոմոսոմային շեղումներ, իոնացնող ճառագայթներ են)։ Որոշ հիվանդությունների առաջացման մեխանիզմում դեր են խաղում ժառանգական գործոնները (հայտնի են հարյուրից ավելի ժառանգական հիվանդություններ ու ախտանշախմբեր, որոնք արձանագրվում են միայն մանուկների մոտ)։ Այդ հիվանդությունների ժամանակին հայտնաբերման և արդյունավետ բուժման նպատակով [[ԽՍՀՄ]] խոշոր քաղաքներում կազմակերպվում են բժշկա-գենետիկական ստուգումներ։ Աճման ու զարգացման հիվանդություններից են նաև [[ռախիտ]]ը, թերսնուցումները (հիպոտրոֆիաներ), մարսողական օրգանների անկանոնությունները, բնածին արատները և այլն։ Մանկան օրգանիզմի ու արտաքին միջավայրի կապի խախտման հիվանդությունները (ծննդաբերական վնասվածքներ, [[հիպօքսիա]]ներ, [[հեմոլիտիկ հիվանդություններ]], [[էքսուդատիվ դիաթեզ]], թոքերի բորբոքումներ, մարսողության սուր խանգարումներ և այլն) հիմնականում պայմանավորված են [[հոմեոստազ]]ն ապահովող ֆիզիոլոգիական մեխանիզմների թերզարգացմամբ։ Մանկական վարակիչ հիվանդություններն ունեն յուրահատուկ հարուցիչներ, վարակվում են օդակաթիլային, շփման, սննդային և այլ ճանապարհներով։ Առավել տարածված են օդակաթիլային ([[կարմրուկ]], [[գրիպ]], [[կապույտ հազ]], [[խոզուկ]], [[ջրծաղիկ]], [[քութեշ]]) և աղիքային ([[դիզենտերիա]], [[սալմոնելոզ]], [[որովայնային տիֆ]]) վարակիչ հիվանդությունները։
 
Մանկական հիվանդություններն ուսումնասիրում են [[մանկաբուժություն]]ը, ինչպես նաև հարակից մի շարք գիտություններ ([[մանկաբարձություն]], [[մանկական վիրաբուժություն]], [[ֆիզիոլոգիա]], [[ախտաբանական ֆիզիոլոգիա]], [[կլինիկական կենսաքիմիա]] և [[կլինիկական մորֆոլոգիա]])։
 
== Կանխարգելումը ==
Պտղի նախածննդյան պահպանություն, ծննդաբերական վնասվածքների կանխում, [[նորածիններ]]ի խնամք, սննդի ռեժիմի կարգավորում, պայքար վարակիչ հիվանդությունների դեմ ([[տուբերկուլոզ]]ի, ծաղկի, [[դիֆթերիա]]յի, [[կարմրուկ]]ի կանխարգելիչ պատվասաումներ), երեխայի բնականոն ֆիզիկական զարգացման ապահովում (ֆիզկուլտուրա, սպորտ, օրգանիզմի կոփում վաղ մանկական տարիքից)։
{{ՀՍՀ}}