«Մտավորականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: ը ։ → ը։ (2), վ ։ → վ։ oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: ։Ա → ։ Ա, ։Դ → ։ Դ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Մտավորականություն''', մասնագիտորեն զուտ մտավոր աշխատանքով զբաղվող մարդկանց հասարակական խավ։ Մտավորականությունը առանձին դասակարգ չէ, այն ծագում և համալրվում է տարբեր դասակարգերից։ Նրա գործունեությունը որոշվում է այն դասակարգերի շահերով, որոնց նա ծառայում է։ Մտավորականության առաջացման նախադրյալը աշխատանքի բաժանումս է ֆիզիկականի և մտավորի, որի հետևանքով հասարակությունը տրոհվել է գերազանցապես ֆիզիկական աշխատանք կատարող ստրուկների և անմիջական արտադրական գործունեությունից ազատ, հասարակական, տնտեսական, պետաիրավական ղեկավարությամբ, [[Գիտություն|գիտությամբ]], [[արվեստ]]ով զբաղվող ստրկատերերի։ Հակամարտ հասարակարգերում մտավոր աշխատանքի մենաշնորհը շահագործող դասակարգերի ձեռքում է, թեպետ մտավորականությունը համալրվել է նաև այլ դասակարգերի ու խավերի հաշվին։ Որպես առանձին հասարակական խավ, որի հիմնական գոյամիջոցը մտավոր աշխատանքն է, մտավորականությունը զարգացել է կապիտալիզմի օրոք, երբ ծայրահեղորեն սրվել է հակադրությունը մտավոր ն․ ֆիզիկական աշխատանքի միջև։ Արտադրողական ուժերի վերելքը մեծաքանակ մտավորականությունը, որի կազմում խոշոր մեքենական արտադրության պահանջներին համապատասխան, աճում է ինժեներա-տեխնիկական աշխատողների տեսակարար կշիռը։ Տեխնիկական մտավորականությունը ոչ միայն ղեկավարում է արտադրությունը, այլև վերահսկում բանվորներին։ Պետական֊վարչական մարմիններում ներգրավված մտավորականություն անուղղակիորեն մասնակցում է աշխատավորների ճնշմանն ու կեղեքմանը։ Տեղի է ունենում մտավորականության շերտավորում։ Մտավորականության որոշ մասը անցնում է վարձու աշխատանքի, մի մասը ([[բժիշկ]]ներ, իրավաբաններ)՝ մասնավոր ձեռնարկատիրական գործունեության (օրինակ, [[ԱՄՆ]]-ում 37,9%, 1870-ին), մնացածները առաջ են քաշվում բուրժուազիայի շարքերը, ձեռք բերում արտոնյալ դիրք։Ընդհանուր առմամբ, կապված մտավոր աշխատանքի նկատմամբ եղած մեծ պահանջարկի հետ, կապիտալիզմի նախնական փուլում մտավորականությունը բուրժուականանում է։ Բանվորների հետ թույլ կապը, ձեռնարկատերերին մերձ լինելը, բարձր եկամուտը, բուրժուական ապրելակերպը մտավորականության մեծ մասին հանգեցրել է բուրժուական և մանրբուրժուական սոցիալական և աշխարհայացքային դիրքորոշման։
 
Միաժամանակ, մտավորականության միջավայրից են ելել հեղափոխական դեմոկրատները, որոնք հրաժարվել են բուրժուական գաղափարախոսությունից և հանդես եկել աշխատավորների շահերի պաշտպանությամբ։Այդպաշտպանությամբ։ Այդ մտավորականներից առավել առաջադիմականները մշակել են սոցիալիստական գաղափարախոսություն և այն տարածել բանվորների շրջանում։ Նման ուղի են անցել [[Կարլ Մարքս]]ը, [[Ֆրիդրիխ Էնգելս|Ֆրիդրիխ էնգելսը]], [[Վլադիմիր Իլյիչ Լենին]]ը և բանվորական ու սոցիալիստական շարժման շատ գործիչներ։ Իմպերիալիզմի փուլում, գիտատեխնիկական հեղափոխության հետևանքով, մտավորականության թվաքանակը կտրուկ աճել է։ Նկատվում է մտավորականությունյան բյուրոկրատացում, առաջացել են նոր մասնագիտություններ՝ մենեջերներ, «մարդկային հարաբերությունների» մասնագետներ (տես «Մարդկային հարաբերությունների տեսություն), սոցիալական ինժեներներ և այլն։ Վերացել է հասարակության մեջ մտավորականների արտոնյալ վիճակը, մեծացել ստանդարտ, մասսայականացած աշխատանքի մտավորականությունյան թիվը, նվազել մտավորականության որոշ խմբերի կազմը ([[դերասան]]ներ, երաժիշտներ, նկարիչներ, կրոնավորներ և այլն)։ Տեղի է ունեցել մտավորականության պրոլետարականացում։ Նրա գերակշռող մասը (80—90%) անցել է վարձու աշխատանքի, անհատական աշխատանքից փոխադրվել կոլեկտիվ աշխատանքի։ Շատ ինժեներներ ու տեխնիկներ ներգրավվել են արտադրության ոլորտ՝ կատարելով բարձրորակ բանվորի պարտականություններ։ Մտավորականության ստորին շերտերը մոտեցել են բանվոր դասակարգին նաև եկամուտի չափով, նույնիսկ որոշ խմբեր վարձատրվում են բանվորից ցածր։ Սրվել է հակասությունը դեմոկրատական և բուրժուական տեխնոկրատական մտավորականության միջև։ Շատ առաջադեմ մտավորականներ հրաժարվում են համագործակցել սպառազինությունների մրցավազքին, հանդես են գալիս խաղաղության, դեմոկրատիայի և սոցիալիզմի պաշտպանությամբ։ Նրանց առավել գիտակից մասը ընդունել է կոմունիստական գաղափարներ և իր ճակատագիրը կապել պրոլետարիատի ազատագրական պայքարի հետ (Ա․ Ֆրանս, Մ․ Անդերսեն-Նեքսյո, Թ․ Դրայզեր, Թ․ Ման, Պ․ էլյուար, Ֆ․ և խ․ Ժոլիո-Կյուրիներ, Պ․ Պիկասո, Ռ․ Դուտտուզո)։ Կապիտալիստական երկրների կոմունիստական կուսակցությունները պայքարում են հակամոնոպոլիստական լայն ճակատի ստեղծման, մտավորականության և բանվոր դասակարգի դաշինքի հաստատման և ամրապնդման համար։ «Բանվոր դասակարգի դաշնակիցն են դառնում ծառայողների լայն խավերը, ինչպես նաև ինտելիգենցիայի զգալի մասը, որոնց կապիտալիզմը իջեցրել է պրոլետարների վիճակին և որոնք գիտակցում են հասարակական կյանքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը» (ԽՄԿԿ ծրագիրը, 1974, էջ 57-58)։
 
Սոցիալիստական հասարակությունը արմատապես փոխում է մտավորականությունյան հասարակական դիրքը։ Հին մտավորականության լայն զանգվածներ ներգրավվել են սոցիալիստական շինարարության մեջ, որովհետև առանց «․․․գիտության, տեխնիկայի, փորձի զանազան ճյուղերի մասանագետների ղեկավարության, անկարելի է սոցիալիզմին անցնել․․․» (Լենին Վ․ Ի․, Երկ․, հ․ 27, էջ 295)։Սոցիալիզմի պայմաններում մտավորականության թվաքանակը զարգանում է առաջանցիկ տեմպերով, այն համալրվում է բանվոր դասակարգի և գյուղացիության հաշվին և համեմատաբար քիչ՝ ինքնավերարտադրման ճանապարհով։Մտավորականության զարգացման նախադրյալը ժողովրդի կենսամակարդակի և կրթության անընդհատ աճն է, հատկապես անցումը ընդհանուր միշնակարգ կրթության։ Սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տալիս, որ սոցիալիստական հասարակարգում մտավոր աշխատանքի հիմնական դրդապատճառը կողմնորոշումն է դեպի ստեղծագործությունը և դրա հասարակական օգտակարությունը, իսկ նյութական շահագրգռվածությունը, ի տարբերություն կապիտալիզմի, երկրորդական նշանակություն է ստանում։ Զարգացած սոցիալիստական հասարակությանը բնորոշ դասակարգերի և հասարակական խմբերի մերձեցումը, մտավոր և ֆիզ․ աշխատանքի միշև էական աարբերությունների հաղթահարումը դրսևորվում է բանվորական և գյուղացիական զանգվածների մշակութային և կրթական մակարդակների բարձրացմամբ, նվազագույնը միշնակարգ կրթություն պահանշող մասնագիտությունների դերի աճով, ֆիզիկական և մտավոր աշխատանքը զուգակցող բանվորական տեղերի ավելացումով, պետական և հասարակական կառավարմանը աշխատավորների հարաճուն մասնակցությամբ։ Սոցիալիստական մտավորականության և հասարակության մնացած մասի միջև չկան հակամարտ հակասություններ, այն զերծ է սոցիալական մեկուսացվածությունից, ակտիվորեն մասնակցում է համընդհանուր ստեղծագործական աշխատանքին, կանգնած է սոցիալիզմի գաղափարական դիրքերում։ [[ԽՍՀՄ]] սահմանադրությունը արձանագրեց, որ «[[ԽՍՀՄ]] սոցիալական հիմքը կազմում է բանվորների, գյուղացիների և մտավորականության անխախտ դաշինքը» (հոդված 19)։ Կոմունիզմի ժամանակ մտավորականություն «․․․կդադարի սոցիալական առանձին խավ լինելուց, ֆիզիկական աշխատանք կատարողները իրենց կուլտուր-տեխնիկական մակարդակով կբարձրանան մտավոր աշխատանքի մարդկանց մակարդակին»։ Մտավորականությունը նախասովետական Հայաստանում և ՀԽՍՀ-ում։ Մտավորականության սկզբնական խումբը քրմերի դասն էր, որի ձեռքում էին կենտրոնացված դպրությունը, քաղաքացիաիրավական հարաբերությունների կարգավորումը և ընդհանրապես ողջ հոգևոր կյանքը։Դասակարգայինկյանքը։ Դասակարգային հարաբերությունների զարգացմանը զուգընթաց մտավորականությունը համալրվել է ի հաշիվ արքունի տան մերձավորների, զինվորական առաջնորդների, քաղաքների վերնախավի և այլն։
 
[[Հելլենիզմ]]ի տարածումը խթանել է Մտավորականության աճը, ստվարացել են պետական պաշտոնյաների, ճարտարապետների, քանդակագործների, բժիշկների, փիլիսոփաների, գրողների, պատմիչների, [[դերասան]]ների, ուսուցիչ- դաստիարակների շարքերը։ Հայկական պետությունը հովանավորել է գիտության և մշակույթի գործիչներին, հրավիրել, ինչպես նաև ապաստան տվել այլ երկրներում հալածված մտավորականների (հույն մտածողներ Մետրոդորոս Սկեփսացի, Ամփիկրատես Աթենացի, սիրիացի գրող և հռետոր Ցամբլիքոս և ուրիշներ)։Մայրաքաղաքները ([[Արտաշատ]], [[Տիգրանակերտ]] և այլն) դարձել են մշակութային և կրոնական կենտրոններ (գործել են թատրոններ, կազմակերպվել են հռետորների, բանաստեղծների մրցույթներ, բանավեճեր և այլն), որտեղ կենտրոնացել է մտավորականության հիմնական զանգվածը։ Մեծ քանակությամբ հայ երիտասարդներ սովորելու են ուղարկվել ժամանակի ուսումնական և գիտական կենտրոններ ([[Ալեքսանդրիա]], [[Աթենք]], [[Անտիոք]], [[Եդեսիա]] և այլն)։ Նրանց մի մասը հաստատվում էր այդ քաղաքներում, մյուս մասը՝ վերադառնալով նվիրվում հայրենի մշակույթի առաջընթացին։ Հոգևոր կյանքի, բնականաբար նաև մտավորականության, զարգացման համար աննախադեպ նշանակություն ունեցավ [[Մեսրոպ Մաշտոց]]ի գրերի գյուտը։ Հայաստանի տարբեր վայրերում հիմնվում են դպրոցներ, որոնք նպաստում են նոր մտավորականության ձևավորմանը։Մտավորականությունը ձեռնամուխ է լինում պատմագրության ([[Ագաթանգեղոս]], [[Կորյուն]], [[Ղազար Փարպեցի]], [[Փավստոս Բուզանդ]], [[Մովսես Խորենացի]]), փիլիսոփայության (Դավիթ Քերական, [[Դավիթ Անհաղթ]]), քրիստոնեական շատագովության և պատրիստիկայի (Մեսրոպ Մաշտոց, Եզնիկ Կողբացի, Եղիշե) ստեղծմանը, սկզբնավորվում է թարգմանչաց շարժումը։ Մտավորականության պատրաստումը կենտրոնանում է բուն երկրում գործող վարժանոցներում, համայսարաններում, վարդապետարաններում, ճեմարաններում, բժշկանոցներում։ Անկախությունից զրկված և երկատված Հայաստանում արհավիրքներին ու ժամանակավոր կայունացումներին համընթաց անկում և վերելք են ապրել արտադրողական ուժերը, որից կախված խամրել կամ աշխուժացել է մտավորականությունյան գործունեությունը։ Գերազանցապես նախարարական և հոգևոր դասի ներկայացուցիչներից բաղկացած մտավորականությունը արտահայտել է ազգային-ազատագրական գաղափարներ և ղեկավարել անկախության համար [[հայ]] ժողովրդի պայքարը, որը, համապատասխանելով շահագործող դասակարգի շահերին, ներդաշնակել է ողշ հասարակության ձգտումներին։