«Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Արտաքին հղումներ: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: , → , (39), ։ → ։ (23), ՝ → ՝ (6), → (57), )։ → )։ (2), ( → ( (4) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիա''', [[միջազգային իրավունք]]ի տեսակետից [[ցեղասպանություն]]ը բնորոշող, ինչպես նաև ցեղասպանությունը կանխող և դրա համար պատիժ սահմանոդ փաստաթուղթ․ որն ընդունել է [[ՄԱԿ]] Գլխավոր ասամբլեան [[1948]] թվականի [[դեկտեմբերի 9]]-ին։ Ուժի մեջ է մտել [[1951]] թվականի [[հունվարի 12]]-ին։ <ref>[http://treaties.un.org/Pages/ViewDetails.aspx?src=UNTSONLINE&tabid=2&mtdsg_no=IV-1&chapter=4&lang=en#Participants Կոնվենցիայի Կարգավիճակը]{{ref-en}}</ref> Այս պահին կոնվենցիան միացած երկրների թիվը 144–ն է։
 
Կոնվենցիայի մշակման ու ընդունման գործում էական դեր է խաղացել հրեական ծագում ունեցող լեհ իրավագետ [[Ռաֆայել Լեմկին]]ը, որը Գերմանիայի պատերազմական հանցագործների [[Նյուրնբերգյան դատավարություն|Նյորնբերգյան դատավորություն]] ժամանակ ([[1945]] – [[1946]]) [[ԱՄՆ]] մեղադրողի խորհրդականն Էր։ Այդ դատավարությունը, որը բացահայտեց [[Եվրոպա]]յում [[ֆաշիզմ|ֆաշիստական]] զավթիչների կողմից [[հրեաներ]]ի, [[սլավոններ]]ի, [[գնչուներ]]ի և էթնիկ այլ խմբերի ցեղասպանության բազմաթիվ դեպքեր, դրդեց ընդունելու ցեղասպանության մասին կոնվենցիա և արագացրեց դրա մշակումը։ Իսրայելցի հետազոտող, պռեֆեսոր Աորոն Յաիրը նշում է, որ Ռաֆայել Լեմկինսը ստեղծելով «ցեղասպանություն» ({{lang-en|''genoicde''}}) եզրը, ինկատի ուներ 1915 թվականի [[Հայոց Ցեղասպանություն]]։ <ref name="Banality of Denial">
{{cite book
|title = The Banality of Denial
Տող 19.
Նյուրնբերգի դատավարության թարմ տպավորության տակ ընդունված Կոնվենցիան ցեղասպանությունը բնորոշում է՝ ելնելով այդ երևույթի էությունից ու նպատակներից և ոչ թե գործողությունների չափերից կամ զոհերի թվից։
 
Կոնվենցիայի 1–ին հոդվածը նշում է, որ ցեղասպանությունը հանցագործություն է, անկախ նրանից կատարվում է խաղաղ թե պարտերազմական պայմաններում, և որ ստորագրող կողմերը պարտավորվում են կանխարգելել և պատժել կատարելու համար։ <ref name="convention-un-hy">{{cite web|url=http://www.un.am/res/UN%20Treaties/III_1.pdf|title=«Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման կոնվենցիա» ՄԱԿ–ի Հայաստանյան կայքում}}</ref>
 
Կոնվենցիայի 2–րդ հոդվածը ցեղասպանություն է համարում այն գործողությունները, որոնք կատարվում են մի որևէ ազգային, ցեղային կամ կրոնական խմբի լիակատար կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ։ Այնուհետև հաջորդ հինգ կետերում թվարկվում են այդ գործողությունները, որոնցից յուրաքանչյուրը համարվում է ցեղասպանության ակտ․
Տող 30.
[[Օսմանյան կայսրություն]]ում [[1815]]-[[1823]] թվականին հայերի ցեղասպանության ժամանակ տեղի են ունեցել բոլոր հինգ կետերում նշված գործողությունները, իսկ Ադրբեջանի հայ բնակչության նկատմամբ կատարվածը․ մասնավորապես՝ 1988 թվականի փետրվարին [[Սումգայիթի ջարդեր|Սումգայիթում]] և [[1990]] թվականի հունվարին [[Բաքվի ջարդեր|Բաքվում]], լիովին համապատասխանում է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի առաջին երեք կետերում նշված գործողություններին։ {{փաստ}} <!-- Պետք է նշել, թե ըստ ում է այն համապատասխանում, Վիքիպեդիան ինքը նման պնդում անելու իրավունք չունի-->
 
Կոնվենցիայի համաձայն, ցեղասպանության կամ նրա գործողություններից որևէ մեկի մեղավորները պետք է պատժվեն անկախ այն բանից, թե արդյոք նրանք սահմանադրական կարգով ընտրված կառավարողներ, հասարակական գործիչներ են թե մասնավոր անձինք, անկախ այն բանից, թե արդյոք նրանք մասնակցել են ցեղասպանության գործողություններին անձամբ, եղել են հանցագործության մեղսակից, մասնակցել են ցեղասպանության նպատակներով կազմակերպված դավադրության, ցեղասպանության հրահրման կամ ցեղասպանություն կատարելու փորձի (3-րդ և 4-րդ հոդված)։ <ref name="convention-un-hy"/> Կոնվենցիան չի ընդունում ցեղասպանության համար պատժի դեպքում իրավաբանական վաղեմություն․ պատիժը կարող են կայացնել ինչպես ազգային, այնպես էլ այդ նպատակով հատկապես ստեղծված միջազգային ատյանները։ Այդ պատճառով Կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավորվում են ընդունել անհրաժեշտ օրենսդրական ակտեր՝ նրա դրույթների իրականացման համար, մասնավորապես իրենց քրեական օրենսդրություններում նախատեսելով ցեղասպանության գործողության համար պատժամիջոցներ (5-րդ և 6-րդ հոդված)։
8-րդ հոդվածի համաձայն․ Կոնվենցիայի յուրաքանչյուր մասնակից կարոդ է դիմել ՄԱԿ համապատասխան մարմնին, [[ՄԱԿ]] դրույթներին համապատասխան, պահանջելով ձեռք առնել, նրա կարծիքով, բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ցեղասպանության գործողությունները կանխելու և կասեցնելու համար։
 
Տող 38.
{{legend|#eeee00|Միայն ստորագրել են}}
]]
Կոնվենցիայի մշակման ժամանակ [[ԽՍՀՄ]] ներկայացուցիչը պնդում էր ազգային – մշակութային եղեռնի արգելման վրա, այն է՝ թույլ չտալ այնպիսի միջոցառումներ ու գործողություններ, որոնք ուղղված են բնակչության որևէ խմբի ազգային լեզվի օգտագործման և ազգային մշակույթի դեմ։ Սակայն այդ առաջարկը մերժվեց և չմտավ Կոնվենցիայի մեջ։ ԽՍՀՄ ներկայացուցիչը [[1949]] թվականի [[դեկտեմբերի 16]]-ին [[Կոնվենցիա]]յի ստորագրման ժամանակ վերապահում կատարեց 9-րդ հոդվածի վերաբերյալ․ «Խորհրդային Միությունը իր համար պարտավորեցնող չի համարում 9-րդ հոդվածի այն դրույթները, որոնք նախատեսում են, որ ներկա Կոնվենցիայի պարզաբանման, կիրառման կամ կատարման հարցերի վերաբերյալ Պայմանավորվող կողմերի միջև ծագած վեճերը կողմերից որևէ մեկի պահանջով հանձնվում են [[Միջազգային դատարան]]ի քննարկմանը, և հայտարարում է, որ նման դեպքերում կվարվի այնպես, ինչպես և մինչև այժմ արել է, որ յուրաքանչյուր առանձին դեպքում կպահանջի վիճարկող բոլոր կողմերի համաձայնությունը»։ Նման վերապահությունը ըստ էության ի չիք էր դարձնում 8-րդ հոդվածը։
ԽՍՀՄ մյուս վերապահությունը վերաբերում էր 12-րդ հոդվածին, որտեղ ասվում էր․ որ «Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը ուզած ժամանակ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցման միջոցով կարող է ներկա Կոնվենցիայի գործադրումը տարածել բոլոր այն տարածքների կամ դրանցից մի քանիսի վրա, որոնց արտաքին հարաբերությունների համար նա պատասխանատվություն է կրում»։ Իր անհամաձայնությունը հայտնելով այդ հոդվածին՝ ԽՍՀՄ-ը հաստատում էր, որ, իր կարծիքով, «Կոնվենցիայի բոլոր դրույթները պետք է տարածվեն ինքնակառավարումից զուրկ, ներառյալ խնամարկյալ տարածքների վրա»։ Տվյալ վերապահությունը իր ուժը կորցրել է․ քանի որ ներկայումս խնամարկյալ տարածքներ չեն մնացել։