«Շառլ Պեռո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
չ clean up, փոխարինվեց: , → , (39), ։ → ։ (32), ՝ → ՝ (5), → (68), ), → ), (3), ( → ( (4) oգտվելով ԱՎԲ
Տող 32.
}}
 
'''Շարլ Պերրո''' ([[1628]]-[[1703]]), ֆրանսիացի գրող, բազմաթիվ հանրաճանաչ հեքիաթների հեղինակ։
 
== Կենսագրություն ==
Տող 38.
Ծնվել է Փարիզում։ Ընտանիքի անդամները ճանաչված մարդիկ էին։ Եղբայրներից մեկը հայտնի ճարտարապետ էր, մյուսը՝ գիտնական, իսկ ինքը՝ արքունական շինությունների ճարտարապետն էր, ֆրանսիական ակադեմիայի անդամ։
 
Այդ տարիներին փոթորկված էր գրական աշխարհը Ֆրանսիայում։ Մեծ վիճաբանություն էր ծավալված անտիկ և նոր շրջանների գրականության համեմատության շուրջը։ Պերրոն լուսավոր ու խոստումնալից էր տեսնում նոր գրականությունը։ Ըստ նրա, ֆրանսիական գրականությունն անտիկ շրջանում դեռևս իր բարձրակետին չի եղել։ Այդ թեմայով էլ նա հրատարակում է իր չորս հատորանոց գրական հետազոտությունները, որոնք նախորդում էին աշխարհահռչակ հեքիաթներին։
Պերրոն հայր դարձավ, երբ արդեն բավականին տարիք ուներ։ Իսկ մինչ այդ նա երկար տարիներ խորհրդածում էր մի սերունդը մյուսից բաժանող, մանկության ու հասունության միջև ընկած գաղտնի սահմանների մասին։ Եվ, ըստ նրա, անհրաժեշտ է մաքուր պահել երեխաների մանկությունը, հեռու կյանքի վեր ու վար ճանապարհներից, ստից ու կեղծիքից։ Պետք է պահպանել երեխաների մանկությունը և, նրանց նրբորեն նախապատրաստել սեփական հասունության հետ հանդիպմանը։
 
== Ստեղծագործական աշխատանք ==
 
[[1697]] թվականին, երբ առաջին անգամ հրատարակվեց հեքիաթների ժողովածուն, Շարլ Պերրոն 69 տարեկան էր, իսկ նրա որդին՝ 17։ Այդ օրվանից սկսած չեն դադարել վիճաբանություններն այն հարցի շուրջը, թե իրականում ո՞վ է հեքիաթների հեղինակը։ Պատճառն այն էր, որ առաջին հրատարակության մեջ որպես հեղինակ , գրվել է նրա որդու անունը՝ Պիեռ դ' Արմանկուր։
Ի՞նչն է դրդել Պերրոյին անելու այդ։ Արդյո՞ք իր ծերունական հասակից անհարմար զգալը։ Կամ, գուցե, հայր ու որդի, որ սովորություն ունեին գիշերային երկար ժամեր անցկացնելու միասին, հենց այդ ժամերին էլ միասի՞ն էին ստեղծում իրենց հերոսներին, միասին էին գտնում նրանց փրկության ճանապարհն ու միասին էլ կործանում չար ու եսասեր հերոսներին։ Եթե այդպես է, ուրեմն հեքիաթներն ստեղծվել են ծերունի հոր իմաստուն մտքով և երեխայի պարզամտությամբ։ Եվ, որովհետև, հեքիաթները գրվել են սագի փետուրով, հայր ու որդի ժողովածուն վերնագրել են «Իմ սագ մայրիկի հեքիաթները»։ Այն բաղկացած էր յոթ հեքիաթներից՝ «Կարմիր գլխարկը», «Կոշկավոր կատուն», «Մոխրոտը» և այլն։ Նրանց սյուժեները վերցված են ժողովրդական ստեղծագործություններից։
 
Տող 50.
Պերրոն համոզված է, որ ողբերգական րոպեներն անհրաժեշտ են երեխաների դաստիարակության համար։ Որքա՜ն մեծ ապրումներ են ունենում երեխաները Կարմիր գլխարկի, Մոխրոտի կամ մյուսների համար։ Դրանք էլ հենց կարելի է համարել մանկական տառապանքներ։ Իսկ, երբ մտաբերում ենք Դոստոևսկու այն խոսքը, որ տառապանքը մարդկության կյանքում ամենագլխավոր օրենքն է, ապա Շարլ Պերրոն համարվում է հմուտ դաստիարակ ու մանկան հոգեբան։
 
Պերրոյի հեքիաթները երեխաներին հմայում են ոչ միայն իրենց գեղեցիկ ձևավորված հրատարակություններով։ Դրանց անդրադարձել են հայտնի կոմպոզիտորներ [[Սերգեյ Պրոկոֆև|Պրոկոֆևը]] («Մոխրոտը» բալետը), [[Ջոակինո Ռոսսինի|Ռոսսինին]] («[[Մոխրոտը (օպերա)|Մոխրոտ]]» օպերա), [[Պյոտր Չայկովսկի|Չայկովսկին]] («Քնած գեղեցկուհին» բալետ) և այլն։
{{Commons | Charles_Perrault|Շարլ Պերրո}}