«Նադիր շահ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (148), → (7) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: օր →  օր , - →  -  (3), , → , (128), ։ → ։ (152), ՝ → ՝ (31), → (284), ), → ), (5), ( → ( (19) oգտվելով [[Վիքիպեդիա:ԱվտոՎիքիԲրաուզեր|Ա...
Տող 26.
}}
 
'''Նադիր շահ Աֆշարի''' կամ '''Նադիր շահ''' ({{lang-fa|نادر شاه افشار}}, որ հայտնի է նաև որպես ''Նադեր ղոլի բեգ'' &nbsp;- &nbsp;نادر قلی بیگ կամ ''Թահմասպ Ղուլի Խան'' &nbsp;- &nbsp;تهماسپ قلی خان) ([[նոյեմբեր]], [[1688]]թ<ref name="iranica">{{cite encyclopedia | url = http://www.iranicaonline.org/articles/nader-shah | title = Nāder Shāh 1736-47 | encyclopedia = [[Encyclopædia Iranica]] | author = Ernest Tucker | date = March 29, 2006 }}</ref> կամ [[օգոստոսի 6]], [[1698]]<ref>Nader's exact date of birth is unknown but August 6 is the "likeliest" according to Axworthy p.17 (and note) and ''[[The Cambridge History of Iran]]'' (Vol. 7 p.3); other biographers favour 1688.</ref> – [[հունիսի 19]], [[1747]]) կառավարել է Իրանը [[Իրանի պատմություն|որպես շահ]] 11 տարի՝ [[1736]]–[[1747]], հիմնադրել [[Աֆշարիների դինաստիան]]։ Իր ռազմական տաղանդի պատճառով որոշ պատմաբաններ նրան որպես ''Պարսկաստանի [[Նապոլեոն Բոնապարտ|Նապոլեոն]]''<ref>Axworthy p. xvii</ref> կամ ''Երկրորդ [[Ալեքսանդր Մակեդոնացի|Ալեքսանդր]]''.<ref>[http://madmonarchs.guusbeltman.nl/madmonarchs/nadir/nadir_bio.htm Biography of Nadir Shah Afshar "The Persian Napoleon" (1688-1747)<!-- Bot generated title -->]</ref> Նադիր շահը սերում էր Պարսկաստանի հյուսիսում՝ [[Խորասան]]ում բնակվող թյուրքալեզու քոչվոր Աֆշարիների տոհմից<ref>Michael Axworthy's biography of Nader, ''The Sword of Persia'' (I.B. Tauris, 2006), pp. 17-19: "His father was of lowly but respectable status, a herdsman of the [[Afshar tribe]] ... The Qereqlu Afshars to whom Nader's father belonged were a semi-nomadic Turcoman tribe settled in [[Greater Khorasan|Khorasan]] in north-eastern [[Iran]] ... The tribes of Khorasan were for the most part ethnically distinct from the Persian-speaking population, speaking Turkic or Kurdish languages. Nader's mother tongue was a dialect of the language group spoken by the Turkic tribes of Iran and Central Asia, and he would have quickly learned Persian, the language of high culture and the cities as he grew older. But the Turkic language was always his preferred everyday speech, unless he was dealing with someone who knew only Persian."</ref>, որը վայելում էր [[Սեֆյաններ|Սեֆյան դինաստիայի]] ռազմական օժանդակությունը՝ դեռ նրա հիմնադիր Շահ Իսմայիլ Առաջինի օրերից (16-րդ դ. սկիզբ)<ref>Stephen Erdely and Valentin A. Riasanovski. ''The Uralic and Altaic Series'', Routledge, 1997, ISBN 0-7007-0380-2, p. 102</ref>։
 
Նադիրը բարձրացել էր ռազմաքաղաքական աստիճանով այն ժամանակ, երբ [[Իրան]]ում [[աֆղաններ]]ի Հոթաքի տոհմը քաոս էր ստեղծել։ Թուլացած շահ Սուլթան-Հուսեյնը գահընկեց էր արվել։ Հարմար առիթից օգտվել էին [[Օսմանյան կայսրություն|օսմանցիները]] և [[Ռուսական կայսրություն|ռուսները]], ովքեր Իրանի հյուսիսը բաժանում են իրար մեջ։ Նադիրը ոչ միայն վերականգնում է պարսկական սահմանները, այլև վերականգնում է պարսից թագիշխանությունը։ Նա այնքան էր հզորացել, որ 200 տարի Իրանը իշխող, գահընկեց արված Սեֆյան արքայատոհմին այլևս չի վերադարձնում շահական իշխանությունը, այլ [[1736]]թ. ինքն է հռչակվում Իրանի շահշահ։ Թագադրության պաշտոնական արարողությունը տեղի է ունենում [[Մուղանի դաշտ]]ում՝ [[Լենքորան]]ից ոչ հեռու, և Նադիրի անձնական խնդրանքով, պարսկական ավանդույթի համաձայն, նրա մեջքին թուր են կապում։ Սակայն այդ գործողությունը արվում է ոչ թե մուսուլմանների, կողմից, այլ [[Ամենայն Հայոց Կաթողիկոս]]ի։
Տող 37.
[[Պատկեր:Tiflis by aivazovsky.jpg|մինի|[[Թիֆլիս]]. [[Այվազովսկի Հովհաննես|Այվազովսկի]]]]
[[Պատկեր:Գանձակի բերդ.jpg|ձախից|մինի|[[Գանձակ]]]]
[[Օսմանյան կայսրություն|Օսմանյան]] Ահմեդ III սուլթանը ([[1703]]–[[1730]] թթ.), օգտվելով Սեֆյանների թուլացումից, որոշում է հարձակվել Իրանի վրա և վերստին գրավել [[Անդրկովկաս]]ն ու [[Ատրպատական]]ը։ [[1722]]թ. [[Էրզրում]]ում Աբդուլլահ փաշայի գլխավորությամբ կազմակերպվում է 150 հազարանոց բանակ, որը խախտելով [[1639]]թ. պայմանագրով հաստատված Ախուրյան-Զագրոս սահմանը, ներխուժում է Իրանի տարածք։ [[1723]]թ. թուրքերը գրավում են Քարթլի-Կախեթի թագավորության մայրաքաղաք [[Թիֆլիս]]ը։ Թուրքական զորքերը Իբրահիմ փաշայի հրամանատարությամբ նույն թվականի աշնանը շարունակեցին իրենց արշավանքը դեպի [[Ղարաբաղի կուսակալություն]]։ Սկզբում [[Գանձակ]]ի մուսուլմանները [[Արցախ]]ի հայերը թշնամու դեմ միացյալ ճակատ կազմեցին։ Նրանք պարտության մատնեցին թուրքական բանակին և ստիպեցին նրան ետ նահանջել դեպի [[Վրաստան]]։ Սակայն [[1724]]թ. թուրքերը գրավեցին Գանձակը և մոտեցան [[Խաչենի իշխանություն|Արցախի հայկական իշխանություններին]]։ Հայկական զորքերը պատնեշի նման կանգնեցին նրանց առաջ<ref name="ժ"/>։
 
Օսմանյան բանակի մի այլ ջոկատ [[1724]] թ. [[մարտ]]ին Քյուփուրլու Աբդուլլա փաշայի գլխավորությամբ մտնում է [[Երևանի կուսակալություն]]։ Թուրքերը [[Շիրակ]]ի վրայով մտնում են [[Արարատյան դաշտ]]<ref name="ժ">Ժամկոչյան Հ.Գ. և ուր. Հայ ժողովրդի պատմություն սկզբից մինչև XVIII դարի վերջը</ref>։ Երևանի խանը օսմանյան զորամասերի դեմ դուրս բերեց իր 12 հազարանոց բանակը , բայց [[Եղվարդ]]ի մոտ տեղի ունեցած ճակատամարտում պարտվեց և նահանջեց [[Երևան]]։ Թուրքերին 40 &nbsp;օր դիմադրություն են ցույց տալիս [[Կարբի]] գյուղի բնակիչները։ Նրանք համաձայնում են զենքը ցած դնել միայն այն պայմանով, որ թշնամու բանակը չմտնի Կարբի։ [[Հունիս]]ին պաշարվում է [[Երևան]] քաղաքը։ Երևանի պաշտպանության համար ոտքի է կանգնում ինչպես քաղաքի, այնպես էլ շրջակա հայկական գյուղերի բնակչությունը։ Երևանը վերածվում է ռազմական ճամբարի։ Քաղաքը պաշտպանող հայկական ուժերը բաժանված էին ջոկատների։ Յուրաքանչյուր ջոկատ ուներ իր տեղամասն ու հրամանատարը։
[[Պատկեր:Erivan1796.jpg|մինի|[[Երևանի բերդ]]ը [[1796]]թ․]]
[[Պատկեր:Vagharshapat ancient.jpg|մինի|ձախից|[[Վաղարշապատ]]]]
Տող 53.
[[1727]]թ. [[մարտ]]ին թուրքերը պաշարեցին Հալիձորը։ Բերդի հրամանատարությունը որոշեց ճեղքել պաշարումը, դուրս գալ շրջափակումից և անցնել հակահարձակման։ Պաշարվածներն, աննկատ դուրս գալով բերդից, հանկարծակի հարձակվեցին թշնամու վրա։ Խուճապի մատնված թշնամու զորքերը, մեծ կորուստներ տալով, դիմեցին փախուստի։ Հալիձորի հաղթանակից հետո հայերը թուրքական զորքերից ազատագրեցին Կապանը՝ նրանց քշելով [[Մեղրի]]։ Մեղրեցիներից բաղկացած մի ջոկատի հաջողվեց աննկատ թափանցել Մեղրի։ Այն ժամանակ, երբ թուրքերը շարժվում էին դեպի Փոքր թաղ՝ դիմագրավելու այդ ջոկատի գրոհին, Մխիթար Սպարապետի և Տեր-Ավետիսի գլխավորությամբ հայկական զորքերը թիկունքից գրոհեցին թշնամու վրա։ Անակնկալի գալով՝ թուրքերը շարժվում են դեպի Մեղրիի կիրճը, որի ելքը նախօրոք գրավել էին հայերը։ Թուրքերը նախընտրեցին շարժվել դեպի [[Արաքս]] և անցնել գետը։ Հալիձորի և Մեղրիի հաղթանակները ոգևորություն առաջացրեցին հայկական զորքերի մեջ։
 
Դավիթ Բեկը պատվիրակություն է ուղարկում պարսից շահ Թահմասպ 2-րդի մոտ՝ համագործակցության առաջարկությամբ։ Դրան ի պատասխան ստացվում է շահի լիակատար հավանությունը։ Նա հատուկ հրովարտակով ճանաչում է Դավիթ Բեկի իշխանությունը, նրան իրավունք վերապահում դրամ հատելու։ Ավելին, շահի հրամանով թուրքական արշավանքին դիմագրավելու համար պարսիկ կառավարիչները պարտավոր էին զինված օժանդակություն ցուցաբերել Դավիթ Բեկին ու հայկական իշխանությանը։ Սակայն [[1728]] թ․ Դավիթ Բեկը մահացավ։
[[Պատկեր:Khndzoresk (5144217782).jpg|մինի|[[Խնձորեսկ]]]]
[[Պատկեր:Ամրոց Մեղրի.(Մեղրու բերդ).JPG|մինի|ձախից|[[Մեղրի]]ի բերդ]]
Տող 62.
[[Պատկեր:Gandzasar Monastery3.jpg|մինի|ձախից|[[Գանձասարի վանք]]ը՝ [[Աղվանքի կաթողիկոսություն|Աղվանքի կաթողիկոսների նստավայրը]]]]
[[Պատկեր:Dadivank view.jpg|մինի|[[Դադիվանք]]]]
Կովկասյան ցեղերի հարձակումներին դիմագրավելու համար [[Խամսայի մելիքություններ|Արցախի մելիքների]] զինված ջոկատները միավորվում էին։ Ոգևորված ռուսական վերահաս արշավանքի լուրերով՝ Արցախի հայ բնակչությունը տրամադրված էր, զինական օգնություն ստանալու դեպքում, լիովին թոթափել օտարի լուծը։ Ազատագրական պայքարին օժանդակելու համար Շիրվանի հայկական բնակավայրերից Արցախ տեղափոխվեցին ռազմական գործի հմուտ կազմակերպիչներ Ավան և Թարխան հարյուրապետները, պայքարին սատար կանգնեց Գանձասարի հայոց կաթողիկոս [[Եսայի Հասան-Ջալալյան]]ը, [[Ռուսաստան]]ից Արցախ ժամանեց հայազգի Իվան Կարապետը։ Արցախում կազմակերպվեցին պաշտպանական ամրոցներ՝ սղնախներ, որոնցից առավել հայտնի էին [[Գյուլիստան]]ի, Շոշի ([[Շուշի]]), Ավետարանոցի, [[Ջրաբերդ]]ի և Քարագլխի սղնախները։
 
[[1725]]թ. մարտին թուրքական երեք զորամաս ներխուժեց Արցախի [[Վարանդա]] գավառ։ Շուրջ 6000 թուրք զինվորների թույլ տալով տեղավորվել Արցախի հայկական գյուղերում՝ հայ ինքնապաշտպանական ուժերը գիշերային հանկարծակի գրոհով ոչնչացրին նրանց։ Թուրքական երկու փաշաներն սպանվեցին, իսկ երրորդը գերի վերցվեց։ Թուրքական բանակի ոչնչացումը և հայկական ուժերի այդ կարևոր հաղթանակը մեծ արձագանք ունեցավ, բարձրացավ հայոց ինքնավստահությունը և մարտունակությունը։ Անհաջողության է մատնվում Արցախի դեմ թուրքական զորքերի նաև հաջորդ արշավանքը։ [[1726]]թ. Շուշիի ութօրյա մարտերից հետո, կորցնելով ութ հարյուր զինվոր, թուրքերն ստիպված նահանջում են Գանձակ։
[[Պատկեր:Shushi fort.jpeg|մինի|[[Շուշիի բերդ]]ը]]
[[Պատկեր:Вид на крепость Качахакаберд4.JPG|մինի|ձախից|[[Կաչաղակաբերդ]]]]
Տող 74.
[[Պատկեր:Babak Castle.jpg|մինի|Բաբեկի ամրոցը]]
[[Պատկեր:Northwestthaddes.jpg|մինի|ձախից|[[Սուրբ Թադևոսի վանք|Թադեի վանք]]]]
[[1724]]–[[1725]]թթ., օժանդակություն ստանալով Ատրպատականի մուսուլման բնակչությունից, օսմանյան զորքերը մեկը մյուսի հետևից գրավում են [[Մարաղա]]ն, [[Խոյ]]ը (Հեր), [[Նախիջևան]]ը, [[Օրդուբադ]]ը, [[Թավրիզ]]ը, [[Ուրմիա]]ն և այլ քաղաքներ։ Այս նվաճումները լրջորեն վտանգել են Ռուսաստանի շահերը, որը [[1722]]–[[1723]] թթ-ին գրավել էր [[Կասպից ծով]]ի արևմտյան ափերը՝ [[Դերբենդ]]ից մինչև [[Էնզելի]]։ Ռուս-թուրքական պատերազմի վտանգը կանխվել է [[1724]] թ-ի [[հունիսի 13]]-ի պայմանագրով։ Դրա համաձայն [[Շամախի]]ից արևմուտք ընկած տարածքները անցնում էին [[Օսմանյան Կայսրություն|Օսմանյան կայսրությանը]], իսկ Կասպից ծովի ափամերձ շրջանները՝ [[Ռուսաստան]]ին։
 
Թուրքերը շարժվել են Արևելյան Պարսկաստան, սակայն [[1726]] թ. [[հոկտեմբեր]]ին նրանց առաջխաղացումը կասեցրել է երկրի աֆղան կառավարիչ Աշրաֆը։ [[1727]] թ. [[հոկտեմբերի 4]]-ի Համադանի հաշտությամբ Աշրաֆը ճանաչել է Թուրքիայի իրավունքները նվաճված հողերի վրա, իսկ սուլթանը Աշրաֆին՝ Պարսկաստանի տիրակալ։ 1723–27 թթ. թուրք-պարսկական պատերազմը ծանր հարված է հասցրել Արցախում և Սյունիքում ծավալված ազատագրական պայքարին։
Տող 81.
=== 1730–36 թթ պատերազմը ===
 
[[1726]]–[[1729]] թթ. Նադիր շահը պարտության է մատնում աֆղաններին և դուրս քշում երկրից։ [[1730]] թ-ին երկրի փաստացի կառավարիչ Նադիրը թուրքական զորքերին վտարել է Համադանից, Քերմանշահից և Հյուսիսային Պարսկաստանից։ Թահմասպ II շահը ([[1722]]–[[1732]] թթ.) ինքնուրույն ռազմական գործողություն է ծավալել, սակայն [[1731]] թ. պարտվել է [[Համադան]]ի մոտ։ [[1732]] թ. կնքվել է հաշտություն, որով Թուրքիան պահպանել է այրսկովկասյան հողերը՝ [[Արաքս]]ից հյուսիս։ [[Պատկեր:Nader Shah afshar.jpg|մինի|ձախից]]
[[Պատկեր:AfsharidEmpireIran.png|մինի|Նադիր շահի վերականգնած սահմանները]]
 
[[1734]]–[[1735]] թթ-ին Նադիրի զորքերը ներխուժել են Այսրկովկաս։ Տեղի ժողովուրդները, մասնավորապես հայերը, օժանդակել են Նադիրին թուրքերի դեմ պայքարում։ Հայ ժողովրդի նկատմամբ իր բարյացակամությունն ընդգծելու համար Նադիրն այցելել է Սբ Էջմիածին և ներկա եղել պատարագի։ Վանքի վերանորոգման համար հատկացրել է 1000 թուման, տաճարը զարդարել ''15-կգ-անոց ոսկե ջահով'', կարգադրել է Քերմանշահից ուղարկել ընտիր գորգեր և այլն։ 1735 թ-ի հրովարտակներով վերահաստատել է հայ հոգևորականության՝ նախկինում սահմանված արտոնությունները, ընդարձակել նրանց կալվածքները։ Գնահատելով հայերի դերը հակաթուրքական պայքարում՝ Նադիրը սիրաշահել և հովանավորել է նրանց։
 
[[1735]] թ. [[հունիսի 14]]-ին [[Եղվարդ]] գյուղի մոտ վճռական ճակատամարտում նրա զորքերը ջախջախել են թուրքերին։ Պարսկական բանակի կազմում թուրքերի դեմ մարտնչում էին նաև հայ զինվորներն ու աշխարհազորայինները։ Նադիրի բանակում էին [[Արևելյան Հայաստան]]ի նշանավոր գործիչներ՝ [[Դիզակ]]ի մելիք Եգանը, [[Գեղարքունիք]]ի մելիք Շահնազարը, [[Երևան]]ի մելիք Հակոբջանը և ուրիշներ։ Հայ զինվորներն ու աշխարհազորայինները փակել են թուրքերի նահանջի ճանապարհը։ Եղվարդի ճակատամարտից հետո Նադիրը ասպատակեց [[Կարս]]ից մինչև [[Կարին]] ու [[Բայազետ]] ընկած տարածքները։ Թուրքական հրամանատարությունը համաձայնեց զորքերը դուրս բերել Երևանի, Թիֆլիսի և Գանձակի բերդերից և Անդրկովկասից։ [[1736]] թ. Էրզրումում Պարսկաստանի և Թուրքիայի միջև կնքվում է պայմանագիր, որով Թուրքիան կրկին ճանաչում էր Պարսկաստանի տիրապետությունը Արևելյան Հայաստանում և Արևելյան Վրաստանում։ Նադիրը 1736թ. հռչակվեց Պարսկաստանի նոր շահ։ Նրա տիրապետության ժամանակ Պարսկաստանը կրկին դարձավ Արևելքի հզոր պետություններից մեկը։ [[1736]] թ. [[Էրզրում]]ում (Կարին) կնքված պայմանագրով՝ Թուրքիան ճանաչել է պարսկաստանի տիրապետությունն Արևելյան Հայաստանում և Արևելյան Վրաստանում։
[[Պատկեր:Nadershahtomb.jpg|մինի|ձախից|Շահի գերեզմանը]]
[[Պատկեր:Nadir Shah.jpg|մինի]]
Շահ հռչակվելուց ([[1736]] թ.) հետո Նադիրը դաժան հաշվեհարդար է տեսել թուրքամետ ցեղերի հետ։ Նա Արցախն անջատել է Գանձակի խանությունից և դարձրել առանձին վարչական միավոր։ Արցախի հայկական ([[Ջրաբերդ]]ի, [[Գյուլիստան]]ի, [[Խաչենի իշխանություն|Խաչենի]], [[Վարանդա]]յի, [[Դիզակ]]ի) մելիքությունները միավորել է Խամսայի (5) մելիքության մեջ, որի սահմանները տարածվել են Գանձակի հարավային շրջաններից մինչև Արաքս գետը։ Խամսայի մելիքությունների կառավարիչ է նշանակվել Դիզակի մելիք Եգանը (ստացել է նաև խանի տիտղոս), հաջորդել են որդիները՝ Արամը, այնուհետև՝ մելիք Եսային։
 
Իրենց տիրապետություններն են պահպանել նաև [[Սյունիք]]ի և [[Ղարադաղի խանություն|Ղարադաղ]]ի հայկական մելիքությունները։ [[Սևան]]ի հարավարևելյան մասում իշխող Մելիք-Շահնազարյան տոհմի ներկայացուցիչներն ավելի են ամրապնդել իրենց դիրքերը և անկախացել Երևանի խանությունից։ Այրարատյան երկրի քալանթար (կառավարիչ) է նշանակվել Մելիքջան Մելիք-Շահնազարյանցը, իսկ նրա որդի մելիք Մանուչարը՝ [[Երևան]]ի ու [[Նախիջևան]]ի բեյլերբեյ ([[կուսակալ]])՝ զորահրամանատարի իրավունքով։ Մելիք Մանուչարն իր զորամասով մասնակցել է Նադիր շահի Հնդկաստան կատարած արշավանքին։
 
Պարսից արքունիքում եղել են հայ պաշտոնյաներ։ Նադիրի տիրակալության ժամանակ Պարսկաստանը կրկին դարձել է Արևելքի հզոր տերություններից մեկը։ Նադիրը հովանավորել է հայ առևտրականներին, սերտ հարաբերություններ ունեցել [[Աբրահամ Գ Կրետացի]] կաթողիկոսի հետ, նրա խնդրանքով ազատել է շուրջ 7 հզ. հայ և վրացի գերիների։
Տող 99.
[[Պատկեր:XamsayiMelikutyunner XVII-XIX.JPG|մինի|[[Խամսայի մելիքություններ]]]]
[[Պատկեր:Gandzasar Monastery1.jpg|մինի|ձախից|[[Գանձասար]]]]
Շահ հռչակվելուց հետո Նադիրը դաժան հաշվեհարդար տեսավ այն ցեղերի հետ, որոնք օժանդակել էին թուրքական զորքերին։ Արցախի հարթավայրից տեղահանեց և [[Խորասան]] աքսորեց այնտեղ բնավորված թուրքամետ ջևանշիր քոչվոր ցեղին։ Նույն թվականին (1736) Նադիրը [[Արցախ (նահանգ)|Արցախ]]ն անկախ հայտարարեց [[Գանձակի խանություն]]ից՝ դարձնելով այն առանձին վարչական միավոր։ Նա վերահաստատեց Արցախի ներքին վարչական բաժանումն ու մելիքների ժառանգական իրավասությունները։ Այդուհետև Արցախի (Ջրաբերդի, Գյուլիստանի, Խաչենի, Վարանդայի և Դիզակի) մելիքությունները սկսեցին անվանվել [[Խամսայի մելիքություններ|Խամսայի]] (հինգ) մելիքություններ։ Դրանց կառավարիչ նշանակվեց Դիզակի մելիք Եգանը, որը միավորում էր նաև Արցախի մելիքների ռազմական ուժերը։ Վերջինս ստացավ նաև խանի տիտղոս։ Մելիք Եգանի մահից հետո կառավարչի պաշտոնն անցավ նրա որդի Արամին, իսկ այնուհետև վերջինիս եղբորը՝ մելիք Եսայուն։
 
Նադիր շահի կառավարման ժամանակ Արցախի մելիքները պահպանեցին իրենց բոլոր նախկին իրավունքները։ Յուրաքանչյուր մելիք ուներ իր զորքը, որն անհրաժեշտության դեպքում կարող էր հասնել 1000-1500 զինվորի։ Արցախի մելիքությունների սահմանները տարածվում էին [[Գանձակ]]ից մինչև [[Արաքս]] գետը։ Նադիր շահի մահից հետո ևս հայ մելիքները հաջողությամբ խափանում էին Արցախի հարևանությամբ հաստատվելու մահմեդականների բոլոր փորձերը և ավերում նրանց հիմնադրած ամրությունները։ Արցախի հարթավայրային մասում մահմեդականները երկար ժամանակ զբաղված էին ավարառությամբ ու կողոպուտներով։ Նրանք հաճախակի հարձակումներ էին գործում հայ մելիքների տիրույթների վրա։
[[Պատկեր:DizakCastleRuins.jpg|մինի|Դիզակի մելիքների պալատը [[Տող (գյուղ)|Տողգյուղում]] ]]
[[Պատկեր:Coat of arms of Gyulistan.jpg|մինի|ձախից|Գյուլիստանի մելիքության զինանշանը]]
Իրենց տիրապետությունը պահպանեցին նաև Սյունիքի և Ղարադաղի (Սև լեռներ) հայկական մելիքությունները։ Սևանի հարավարևելյան մասում իշխող Մելիք-Շահնազարյան տոհմի ներկայացուցիչները Նադիրի իշխանության տարիներին ոչ միայն պահպանեցին սեփական իրավունքները, այլև ավելի ամրապնդեցին իրենց դիրքերը։ Նրանք անկախ ճանաչվեցին [[Երևան]]ի խանից։ Արարատյան երկրի քալանթար նշանակվեց Մելիքջան Մելիք-Շահնազարյանցը։ Վերջինիս մահից հետո նրա որդի մելիք Մանուչարը նշանակվեց Երևանի ու Նախիջևանի զորահրամանատար։ Մելիք Մանուչարը մեծ վստահություն ուներ Նադիրի մոտ։ Նա իր զորամասով մասնակցել էր Նադիրի [[Հնդկաստան]] կատարած արշավանքին։
 
Արցախի ինքնավարությունը մարմնավորվում էր նաև հոգևոր իշխանության՝ Գանձասարի կաթողիկոսության գոյությամբ։ Վերջինս եռանդուն մասնակցություն էր ունենում ազատագրական շարժման մեջ։ Այն Արցախի ոչ միայն հոգևոր, այլև աշխարհիկ ուժերի համախմբման ու նրանց պայքարի հիմնական կենտրոնն էր։ [[1700]] թվականից մինչև իր կյանքի վերջը ազատագրական եռանդուն գործունեություն էր ծավալել [[Եսայի Հասան-Ջալալյան]] կաթողիկոսը։ Եսայի կաթողիկոսի մահից հետո էլ [[Գանձասար]]ի կաթողիկոսարանը մնում էր հայոց ազատագրական շարժման կարևոր կենտրոններից մեկը։ Այնտեղ էին կազմակերպվում գաղտնի խորհրդակցություններ՝ քննարկելու [[Հայաստան]]ի ազատագրության տարբեր ծրագրեր։
Տող 113.
[[1743]] թ. աշնանը Նադիր շահի զորքերը պաշարել են [[Մոսուլ]]ը, [[1744]] թ. հուլիս-հոկտեմբերին՝ Կարսը։ [[1745]] թ-ի օգոստոսի 23-ին, Երևանից արևմուտք, Նադիր շահը հաղթել է թուրքերին, սակայն ռազմական գործողությունները չի շարունակել։ [[1746]] թ-ի սեպտեմբերի 4-ի հաշտությամբ հաստատվել են [[1639]] թ. պայմանները։ 1747թ. Նադիր շահի սպանությունից հետո երկրում խառնաշփոթ է առաջանում։ Դրանից օգտվելով՝ Իրանի հյուսիսում ժամանակին գոյությոյուն ունեցող [[Երևանի կուսակալություն|Երևանի]], [[Ղարաբաղի կուսակալություն|Ղարաբաղի]], [[Շամախիի կուսակալություն|Շամախիի]] ու [[Թավրիզի կուսակալություն]]ների փոխարեն թյուրքալեզու մի քանի ցեղեր [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] օժանդակությամբ տարածքը բաժանում են 20-ից ավելի [[Պարսկական խանություններ|խանությունների միջև]] ու 10-ից ավելի սուլթանությունների միջև։
 
XIX դարի 20–40-ական թվականների պարսկա-թուրքական բախումների հետևանքով սահմանները չեն փոփոխվել։ Պարսկա-թուրքական պատերազմների վերաբերյալ հավաստի տեղեկություններ են հաղորդում ականատես պատմիչներ [[Առաքել Դավրիժեցի]]ն, [[Աբրահամ Գ Կրետացի]]ն (1734–37 թթ-ին՝ կաթողիկոս), [[Աբրահամ Երևանցի]]ն, [[Եսայի Հասան-Ջալալյան]]ը, [[Զաքարիա Քանաքեռցի]]ն և ուրիշներ։
 
== Գրականություն ==
Տող 120.
* Մելքոնյան Աշոտ Հայոց պատմություն
* Սարգսյան Ա., Հակոբյան Ա. Հայոց պատմություն
* Պարսամյան Վ.Ա. &nbsp;- &nbsp;Հայ ժողովրդի պատմություն.
 
== Ծանոթագրություններ ==