«Միրոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: , → , (8), ։ → ։ (6), → (13), ), → ), , )։ → )։ (2), ( → ( (5) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Միրոն''' , [[մ․թ․ա․ V դար]]ի հույն քանդակագործ։ Ծնվել է [[Ելևթեր]]ում ([[Բեովտիա]]յի և [[Ատտիկա]]յի սահմանագլխին), աշխատել [[Աթենք]]ում։ Միրոնի ստեղծագործությունները (հիմնականում բրոնզյա) չեն պահպանվել և հայտնի են միայն անտիկ հեղինակների և հռոմեական մարմարյա կրկնօրինակների շնորհիվ։ Վաղ կլասիկայի խոշորագույն ներկայացուցիչ Միրոնը հաղթահարել է արխաիկայի արվեստի քարացած կանոնները և ձգտել է արտահայտել շարժման կուլմինացիոն պահերը, շեշտել ներդաշնակ մարդու մարմնի դինամիկ լարվածությունը («Սկավառականետորդ», մ․թ․ա․ V դ․ կես, հռոմ․ կրկնօրինակ, Ազգային թանգարան, [[Հռոմ]]) կամ անսանձ պոռթկումը զսպող բանական կամքը («Աթենասը և Մարսիասը» խմբաքանդակը)։ Ըստ անտիկ էպիգրամների հանրաճանաչ է եղել Միրոնի ստեղծած կովի արձանը, որը ժամանակակիցներին զարմացրել է իր բնականությամբ։ Միրոնը եղել է նաև դրվագող վարպետ (ստեղծել է ռելիեֆ պատկերներով սկահակներ)։
 
[[Կատեգորիա:Անձինք այբբենական կարգով]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Միրոն» էջից