«Միջուկային մոմենտներ»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, փոխարինվեց: , → , (11), ։ → ։ (9), ՝ → ՝ (3), → (22), ( → ( (2) oգտվելով ԱՎԲ
(Նոր էջ «'''Միջուկային մոմենտներ''', ատոմային միջուկների ներքին առանձնահատկությունները բնութագրող մեծու...»:)
 
չ (clean up, փոխարինվեց: , → , (11), ։ → ։ (9), ՝ → ՝ (3), → (22), ( → ( (2) oգտվելով ԱՎԲ)
'''Միջուկային մոմենտներ''', [[ատոմ]]ային միջուկների ներքին առանձնահատկությունները բնութագրող մեծություններ։ Տարբերում են շարժման քանակի մոմենտներ, որոնք բնութագրում են միջուկների, որպես [[Նուկլոն|նուկլոն]]ներից բաղկացած բարդ օբյեկտների, մեխանիկական հատկությունները և էլեկտրամագնիսական մոմենտներ, որոնք բնութագրում են միջուկների էլեկտրամագնիսական հատկությունները։ Շարժման քանակի մոմենտը կամ միջուկի սպինը կարող է ընդունել ամբողջ և կիսամբողջ թվային արժեքներ։ Զույգ թվով [[պրոտոն]]ներից և զույգ թվով [[նեյտրոն]]ներից կազմված միջուկի սպինը հիմնական վիճակում հավասար է զրոյի։ Կենտ միջուկների սպինն ընդունում է կիսամբողջ արժեքներ և որոշվում վերջին չզույգված՝ կենտ նուկլոնի սեփական շարժման քանակի մոմենտով և ուղեծրային շարժմամբ, իսկ կենտ թվով պրոտոններից և կենտ թվով նեյտրոններից կազմված միջուկի սպինն ունենում է ամբողջական՝ զրոյից տարբեր արժեք, և որոշվում է չզույգված պրոտոնով ու նեյտրոնով։ Զրոյից տարբեր սպինով միջուկի մագնիսական մոմենտը, որը ծագում է [[էլեկտրական լիցք]]երի շարժման հետևանքով, նույնպես տարբեր է զրոյից։ Միջուկի էլեկտրական դիպոլային մոմենտը հավասար է զրոյի. այդ մասին է վկայում հիմնական վիճակում միզուկներում սիմետրիայի կենտրոնի առկայությունը։ Միջուկի սիմետրիայի հատկություններից հետեում է ավելի ընդհանուր կանոն՝ բոլոր կենտ էլեկտրական մուլտիպոլները (դիպոլային էլեկտրական մոմենտ, օկտուպոլային էլեկտրական մոմենտ) և զույգ մագնիսական մուլտիպոլները (մագնիսական քվադրուպոլային մոմենտ, մագնիսական հեկսա-դեկապոլային մոմենտ) հավասար են զրոյի։ Զրոյից տարբեր էլեկտրական քվադրուպոլային մոմենտը բնութագրում է միջուկում լիցքի բաշխման շեղումը ոլորտային սիմետրիայից։
 
 
{{ՀՍՀ}}
1 105 242

edits