«Մետաստազ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: , → , (10), ։ → ։ (7), ՝ → ՝ (3), → (18), ), → ), , ( → ( (3) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Secondary tumor deposits in the liver from a primary cancer of the pancreas.jpg|thumb]]
'''Մետաստազ''' ({{lang-el|μετάστασις}} — տեղափոխություն, անցում, տեղաշարժ)- երկրորդային ախտաբանական օջախ, առաջանում է օրգանիզմի առաջնային ախտահարման օջախից ախտածին գործոնի (ուռուցքային բջիջներ, [[վարակ]]) տարածման հետևանքով։
 
Ըստ փոխանցման ուղիների տարբերում են ավշային և արյունային մետաստազներ։ Ժամանակակից հասկացությամբ մետաստազ անվանում են [[չարորակ ուռուցք]]ների բջիջների տարածումը (դիսեմինացումը), իսկ վարակինը՝ մետաստատիկ վարակիչ օջախներ։ Հայտնի են նաև բարորակ ուռուցքների մետաստազի դեպքեր։ Ուռուցքային բջիջներն ավշային ճանապարհով տեղափոխվելիս մետաստազ առաջանում է առաջնային օջախին մոտ գտնվող ավշային հանգույցներում, արյունայինի դեպքում՝ [[թոք]]երում, [[լյարդ]]ում, ոսկրերում և այլ օրգաններում։ Մետաստազի առկայությունը վկայում է ուռուցքային պրոցեսի ընդհանրացումը։ Մետաստազը լինում է միայնակ, որը կարելի է հեռացնել վիրահատությամբ, և բազմակի՝ պահանջում է ճառագայթաբուժման և քիմիաբուժության մեթոդների կիրառում։
 
{{ՀՍՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մետաստազ» էջից