«Մեզոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: , → , (2), ։ → ։ (2), → (3), ), → ), , ( → ( oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Yukawa.jpg|մինի|ձախից|Հիդեկի Յուկավա]]
'''Մեզոններ''' ( [[Հունարեն|հունարեն]]` ''μέσοç — միջին, միջանկյալ''), ուժեղ փոխազդող անկայուն ''տարրական մասնիկներ'', որոնք, ի տարբերություն ''բարիոնների'', ունեն զրոյական բարիոնային լիցք և զրոյի կամ ամբողջ թվի հավասար [[Սպին|սպին]] (ենթարկվում են ''[[Բոզե-Այնշտայնի վիճակագրություն|Բոզե-Այնշտայնի վիճակագրությանը]]'')։ Ընդհանուր տեսակետից մեզոնները համարվում են [[միջուկային փոխազդեցություն|ուժեղ (միջուկային) փոխազդեցության]] տարածողներ։ Այդ տեսակետի հիման վրա Հ․ Յուկավան [[1935]] թվականին կանխագուշակել էր, մասնավորապես, л-մեզոնի գոյությունը, որը հետագայում ([[1947]]) հայտնաբերվել է տիեզերական ճառագայթներում։ л-մեզոնն իր [[Զանգված|զանգվածովզանգված]]ով (մոտավորապես 1/7 [[Պրոտոն|պրոտոնիպրոտոն]]ի զանգված) միջանկյալ տեղ է գրավում [[Էլեկտրոն|էլեկտրոնիէլեկտրոն]]ի և պրոտոնի միջև, այստեղից էլ ծագել է ''"մեզոն"'' անվանումը։ Բարձր էներգիայի ժամանակակից [[ էներգիայի արագացուցիչ |արագացուցիչներում]] ծնվում են տարբեր տեսակի մեզոններ։ Դրանց մեծ մասն ունի կարճատև կյանք (~10<sup>−23</sup> վրկ) և տրոհվում է ուժեղ փոխազդեցությամբ (այսպես կոչված, ''[[ մեզոնային ռեզոնանս|մեզոնային ռեզոնանսներ]]ներ'')։ Մեզոնների դասակարգման օրինաչափությունները պարզ և հիմնավոր ձևով բացատրվում են ''քվարկների'' մոդելով, ըստ որի՝ մեզոնները կարելի է պատկերացնել որպես երկու սկզբնական մասնիկների՝ ''քվարկի'' և ''հակաքվարկի'' կապված համակարգեր։ Բոլոր հայտնի մեզոնները ընդգրկելու համար անհրաժեշտ է դիտարկել առնվազն չորս տեսակի քվարկներ (u, d, s, с)։ Տարբեր մեզոնների ''նույն հատկությունները համապատասխանաբար որոշվում եև իրենց քվարկային կազմով''։ Օրինակ, չորրորդ՝ с-քվարկն օժտված է հմայքով ([[Տարրական մասնիկների հմայք|տարրական մասնիկների հմայք]])։ "Հմայված" մեզոնները, որոնց կազմի մեջ մտնում է с-քվարկը, հայտնաբերվել են [[1974]]-[[1976]] թվականներին. դրանք ունեն մոտավորապես 2 պրոտոնի զանգված և կյանքի համեմատաբար երկար տևողություն (≈10<sup>−12</sup>-10<sup>-13</sup> ''[[Վայրկյան|վրկ]]''), քանի որ հմայքի պահպանումն արգելում է նրանց արագ տրոհումը ուժեղ փոխազդեցությամբ։ [[1976]]-[[ 1978|1978]] թվականներին ստացված փորձնական տվյալները չեն բացառում բոլորովին նոր տիպի մեզոնների գոյությունը, որոնց դասակարգման համար անհրաժեշտ է ավելացնել քվարկների տեսակների թիվը։
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Տարրական մասնիկներ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մեզոն» էջից