«Իոնոլորտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 7.
Ավելի շատ ուսումնասիրված է ''ներքին'' իոնոլորտը: Ներքին իոնոլորտում գոյություն ունի մի քանի լիցքերի ոչ վառ արտահայտված համակենտրոնացում, որոնք կոչվում են ''իոնոլորտի գոտիներ'' կամ ''շերտեր'': Շերտերն ընդունված է նշանակել '''D''', '''E''', '''F''' պայմանանշաններով:
== Իոնոլորտի կառուցվածքը ==
=== D շերտըշերտ ===
Իոնոլորտի ամենացածր շերտն է, որը տեղակայված է 60...80 կմ բարձրության վրա:Էլեկտրոնային խտությունը չի գերազանցում 10<sup>3</sup>... 10<sup>4</sup> էլ/սմ<sup>3</sup>, բացի դրանից, այստեղ կան մեծ թվով բացասական իոններ,մոտավորապես 10<sup>8</sup> իոն/սմ<sup>3</sup>:
 
=== E շերտըշերտ ===
Հետազոտողների կողմից առաջին բացահայտված շերտն է: Այս շերտի ներքին սահմանը գտնվում է 100 կմ բարձրության վրա, էլեկտրոնային խտությունը ցերեկը հասնում է N<sub>էmax</sub>=1.5 10<sup>5</sup> էլ/սմ<sup>3</sup>, գիշերը`N<sub>էmax</sub>=5 10<sup>3</sup>էլ/սմ<sup>3</sup>: Էլեկտրոնային խտությունը գիշերային ժամերին մնում է հաստատուն մակարդակի վրա: Գիշերային իոնիզացման պատճառը մինչ այժմ հայտնաբերված չէ: Ենթադրում են, որ այն առաջանում է մասամբ [[ասուպ]]ներից, մասամբ էլ չեզոք մոլեկուլներին էլեկտրոնների բախումներից: E շերտի էլեկտրոնային խտությունն ունի օրինաչափ սեզոնային ընթացք` N<sub>էmax</sub> առավելագույն արժեքը դիտվում է ամառվա ամիսներին: Այս շերտի բնորոշ հատկանիշը` նրա հաստատուն հատկություններն են այն քիչ է ենթարկվում պատահական փոփոխություններին:
 
=== F շերտըշերտ ===
Տեղակայված է 250...400 կմ բարձրության վրա և ունի առավելագույն էլեկտրոնային խտությունը: Այս շերտի օրական և տարեկան իոնացման ընթացքը ավելի բարդ է, քան E շերտինը: Ավելի օրինաչափ իոնացման խտության և F շերտի բարձրության օրական ընթացքը դիտվում է ձմռան ամիսներին, երբ ցերեկվա ժամերին իոնացումը խիստ ավելանում է, հասնելով կեսօրից հետո առավելագույն արժեքի` 6 10<sup>5</sup>...2 10<sup>6</sup> էլ/սմ<sub>3</sub>: Գիշերը էլեկտրոնային խտությունը չի գերազանցում 2.5 10<sup>5</sup> էլ/սմ<sup>3</sup>-ը: F շերտի բարձրությունը փոքրանում է ցերեկային ժամերին մինչև 220...240 կմ և մեծանում է գիշերը մինչև 300...330 կմ:
Ամռան ամիսներին (մայիս-սեպտեմբեր) F շերտի պարամետրերի օրական փոփոխությունը ունի միանգամայն այլ բնույթ: Ցերեկային ժամերին F շերտը ճեղքվում է երկու շերտի, որոնցից մեկը` F<sub>2</sub>, տեղակայված է 300...400 կմ բարձրության վրա, իսկ երկրորդը` F<sub>1</sub>-ը 200...230 կմ բարձրության վրա: F<sub>1</sub> շերտի էլեկտրոնային խտությունը կազմում է 4 10<sup>5</sup>...9 10<sup>5</sup> էլ/սմ<sup>3</sup>, իսկ F<sub>2</sub><math></math>-ը
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Իոնոլորտ» էջից