«Կլիմայագիտություն»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (33) oգտվելով ԱՎԲ |
չ clean up, փոխարինվեց: , → , (46), ։ → ։ (33), ՝ → ՝ (6), → (76), ), → ), , )։ → )։ (4), ( → ( (11) oգտվելով ԱՎԲ |
||
Տող 1.
'''Կլիմայագիտություն''', գիտություն [[կլիմա]]յի, նրա տիպերի առաջացման, տարածական բաշխվածության և ըստ ժամանակի փոփոխությունների մասին։ Կլիմայագիտությունը [[աշխարհագրություն|աշխարհագրության]] և երկրաֆիզիկայի (օդերևութաբանության) սահմանում զարգացող գիտություն է։ Կլիմայի տիպերի մասին միասնական տվյալներն ստացվում են օդերևութաբանական դիտումների նյութերի վիճակագրական մշակումից։ Կլիմայի ծագման, նրա ֆիզիկական պայմանավորվածության մասին ուսմունքը ֆիզիկական կլիմայագիտական առարկան է, որը հիմնվում Է երկրի մակերևույթի ն մթնոլորտի ջերմային ու ջրային հաշվեկշռի մասին պատկերացումների և նրանց կլիմայագոյացնող դերի վրա։ Ֆիզիկական կլիմայագիտության հատուկ ճյուղ Է դինամիկական կլիմայագիտությունը, որը ուսումնասիրում Է կլիմաների տեղաբաշխումը երկրի վրա՝ կախված մթնոլորտի ընդհանուր շրջանառությունից։
Մթնոլորտի բարձր շերտերի կլիման ուսումնասիրում Է [[ագրոկլիմայագիտություն]]ը, երկրամերձ շերտինը՝ [[միկրոկլիմայգիտություն]]ը, հնէակլիմայագիտությունը ([[պալեոկլիմայագիտություն]]) զբաղվում է երկրաբանական և պատմական անցյալի կլիմաների ուսումնասիրությամբ։ Կիրառական ուղղություններից են կենսաբանական, գյուղատնտեսական, կուրորտային, բժշկական, ինչպես նաև ավիացիոն, տրանսպորտային, [[շինարարական կլիմայագիտություն]]ը։ Կլիմայագիտության նախնական գաղափարները ձևավորվել են [[Հին Հունաստան]]ում։ Հույները արեգակի ճառագայթների անկման անկյան հիման վրա տվեցին երկրի կլիմաների առաջին դասակարգումը՝ մեկ տաք, երկու բարեխառն և երկու ցուրտ գոտիներ։ XVII—XVIII դարերում երևան եկան առաջին կլիմայական նկարագրությունները՝ կատարված գործիքային դիտարկումների հիման վրա։ [[է. Հալլեյ]]ը, [[Ջ. Հեղլի]]ն, [[Մ. Լոմոնոսով]]ը առաջինը հայտնեցին այն միտքը, որ մթնոլորտի շրջանառությունը ազդում է կլիմայի վրա։ XIXդ. սկզբին գերմանացի բնագետ Ա. Հումբոլդտը զբաղվեց երկրի կլիմաների սիստեմատիկ ուսումնասիրությամբ և կազմեց առաջին կլիմայական քարտեզները։ XIX դ. 2-րդ կեսից կլիմայական հետազոտություններ սկսվեցին Ռուսաստանում, որոնք կենտրոնացված էին 1849-ին բացված Գլխավոր ֆիզիկական դիտարանում։ Կլիմայական հետազոտություններ են կատարել [[Գ. Վիլդ]]ը, Ա. Ի. Վոյեյկովը, ավելի ուշ՝ [[Ա. Կամինսկի]]ն, Լ. Ս. Բերգը, Վ. Ցու. Վիզեն և այլք։ XX դ. ընդարձակվեց օդերևութաբանական կայանների ցանցը՝ ընդգրկելով նաև արևադարձային գոտին, Արկտիկան, Անտարկտիկան և
Լուրջ ուշադրություն նվիրվեց լեռնային կլիմայի բնութագրությանը։ Զգալի հաջողությունների հասավ արևադարձային գուռ ու կլիմայագիտական ([[ԱՄՆ]], [[ՉԺՀ]], [[Հնդկաստան]] և այլն)։ Կիրառական խնդիրների լուծման կապակցությամբ աճեց հետաքրքրությունը միկրոկլիմայի և տեղական կլիմայի ուսումնասիրության նկատմամբ (Ռ. Գայգեր, Ս. Ա. Սապոժնիկովա և այլք)։ Սկսած 30-ական թթ. զարգացավ հնէակլիմայագիտությունը ([[Կ. Բրուքս]], [[Վ. Վիզե]] և այլք)։ Մշակվում են արեգակնային ակտիվության ազդեցությունը կլիմայի փոփոխությունների վրա պրոբլեմը ([[Ֆ. Բաուր]], [[Լ. Վիտելս]] և այլք), կլիմայի փոփոխությունների կանխատեսման և անթրոպոգեն ազդեցությունների
[[Կատեգորիա:Կլիմայագիտություն]]▼
{{ՀՍՀ}}
▲[[Կատեգորիա:Կլիմայագիտություն]]
|