«Կենսաբանական թաղանթներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
clean up, փոխարինվեց: : → ։ (12) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: , → , (26), ։ → ։ (13), ՝ → ՝ (6), → (40), )։ → )։ (3), ( → ( (5) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Կենսաբանական թաղանթներ''', Մոլեկուլային չափի բարակ, սահմանային կառուցվածքներ, որոնք տեղադրված են բջիջների, ենթաբջջային մասնիկների մակերևույթում։ Կենսաբանական թաղանթների հաստությունը մինչև 10A է։ Հիմնական ֆունկցիան՝ [[իոններ]]ի, [[շաքարներ]]ի, [[ամինաթթուներ]]ի և նյութափոխանակության այլ արգասիքների տեղաշարժման կարգավորումն է (տես՝ Կենսաբանական թաղանթների թափանցելիություն)։ Կենսաբանական թաղանթները զբաղեցնում են մեծ մակերես (օրինակ, մարդու օրգանիզմում միայն մակերևութային թաղանթները տասնյակ հազար մ2 են) և նյութափոխանակության գործընթացում իրականացնում են բազմաբնույթ գործառույթներ։ [[Բջիջ]]ը ծածկելով և առանձնացնելով շրջապատող միջավայրից՝ կենսաբանական թաղանթները ապահովում են բջիջների և [[ենթաբջջային մասնիկներ]]ի ամբողջականությունը, ամրությունը և առաձգականությունը։ Կենսաբանական թաղանթները պահպանում են կալիումի, նատրիումի, քլորի և այլ իոնների անհավասարաչափ տեղաբաշխումը [[պրոտոպլազմա]]յի ու շրջապատող միջավայրի միջև, ինչպես նաև նպաստում կենսաբանական պոտենցիալների առաջացմանը (տես՝ Կենսաէլեկտրական պոտենցիալներ)։ Կենսաբանական թաղանթների հատկությունները պայմանավորում են գրգիռի առաջացումն ու հաղորդումն ինչպես նյարդային ու մկանային բջիջներում, այնպես էլ սինապսային վերջավորություններում։
 
[[Միտոքոնդրիումներ]]ի կենսաբանական թաղանթներում գտնվում են էներգիայով հարուստ միացությունների սինթեզին մասնակցող խիստ կանոնավոր դասավորված ֆերմենտներ։ էլեկտրոնային մանրադիտակով, ռենտգենակառուցվածքային վերլուծությամբ, օպտիկական և կենսաքիմիական մեթոդներով պարզվել է, որ էրիթրոցիտների, նյարդային և մկանային բջիջների, բակտերիաների և այլ բջիջների մակերևույթի ու ենթաբջջային մասնիկների (էնդոպլազմային ցանց, միտոքոնդրիումներ, բջջի կորիզ, լիզոսոմներ և այլն) թաղանթներն ունեն նման կառուցվածք։ Կազմված են երկմոլեկուլային լիպիդային շերտից, որի հաստությունը 35A է, և երկու ոչ լիպիդային շերտից (յուրաքանչյուրի հաստությունը՝ 20A)։ Շատ կենսաբանական թաղանթների արտաքին մակերևույթը պատված է մուկոբազմաշաքարներով, ներքինը՝ կառուցվածքային կամ ֆերմենտային սպիտակուցով։ Ենթադրվում է, որ [[ֆոսֆոլիպիդներ]]ի և սպիտակուցի մոլեկուլների միջև գոյություն ունի էլեկտրաստատիկ ձգողություն։ Ստացվել են արհեստական ֆոսֆոլիպիդային թաղանթներ, որոնք հատկություններով մոտ են բնական թաղանթներին, և որոնց վրա կատարված հետազոտությունները նպաստում են կենսաբանական թաղանթների կառուցվածքի և գործառույթների դեռևս չպարզաբանված հարցերի լուծմանը։
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Կենսաբանություն]]