«Խորան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: , → , (23), ։ → ։ (11), ՝ → ՝ (8), → (36), ), → ), (4), )։ → )։ (2), ( → ( (10) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Saghmosavank, matenadaran1.jpg|մինի|Սաղմոսավանքի Ավագ խորանը]]
[[Պատկեր:Stiftshuette Modell Timnapark.jpg|մինի|Հրեական խորան (վերականգնված տեսքը)]]
'''Խորան''' ({{lang-grc|σκηνή}}, {{lang-lat|tentorium, tabernaculum, scena}}, {{lang-he|מִשְׁכָּן}}, ''միշկան'', «կացավայր», {{lang-he|אהל מועד}}, ''օել մոեդ'', «ժողովքի, հանդիպման վրան»), հատուկ վրան (տաղավար)՝ պատրաստված կտավից կամ մորթուց։ Աստվածաշունչը խորան է անվանում այն վրանը, որն անապատում շինեց [[Մովսես մարգարե|Մովսեսը]]՝ որպես հրեից պաշտամունքի ժամանակավոր տաճար։
 
Այս խորանը հաճախ կոչվում էր «խորան վկայության» կամ «խորան ժողովքի»։
 
Խորան է անվանվում նաև քրիստոնեական տաճարի այն մասը, ուր տեղադրվում է պատարագի Ավագ սեղանը (այստեղից էլ՝ Ավագ խորան)։ Որպես կանոն ընդգրկում է կառույցի արևելյան աբսիդը։ Խորանի կիսաշրջան հատակագծով, գմբեթարդով ծածկված ավանդական ձևը պայմանավորված էր վաղ քրիստոնեական եկեղեցուն հարմարեցված շենքի՝ բազիլիկի նմանաձև տարրի առկայությամբ։ Հայոց վաղքրիստոնեական եկեղեցիներում (որոնք հիմնականում ձևափոխված մեհենական շենքեր են եղել) խորանը, մինչև պարտադիր աբսիդաձև դառնալը, եղել է ուղղանկյուն հատակագծով։
 
Խորան են նաև կոչվում Ավագ Խորանից աջ ու ձախ կամ տաճարի արևմտյան անկյուններին (նաև գավթի արևելյան անկյուններին) տեղադրված այն սենյակները (հաճախ երկհարկ), որոնք ունեն խորանաձև (աբսիդաձև) խորշ և լրացուցիչ սեղան՝ պատարագի կամ եկեղեցական այլ արարողությունների համար։
 
Խորան է աշխարհիկ կառույցներում, մասնավորապես պալատներում, հատուկ ձևով շինված սենյակ-դահլիճ արքունի խորհրդի կամ այլ նպատակի համար։ Ըստ [[Հովսեփ Օրբելի|Հովսեփ Օրբելու]], այս խորանները հավանաբար գմբեթածածկ են եղել։
 
Հայերենում վաղ ժամանակներից խորան բառը օգտագործվել է նաև փոխաբերական բազմաթիվ իմաստներով՝ խորան երկնից (երկնքի խորանաձև կամարը), յոթնաստեղյան խորան (յոթ մոլորակների գոտին), խորան՝ որպես եկեղեցի, տաճար, խորան՝ որպես տուն, սենյակ, խորան հոգվո (մարդու մարմինը)։
 
{{ՀՍՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Խորան» էջից