«Խոզաբուծություն»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չNo edit summary |
չ clean up, փոխարինվեց: - → - (4), , → , (46), ։ → ։ (30), ՝ → ՝ (6), → (71), )։ → )։ (3), ( → ( (4) oգտվելով ԱՎԲ |
||
Տող 1.
[[Պատկեր:Hog confinement barn interior.jpg|260px|մինի|Խոզերը գոմում]]
'''Խոզաբուծություն''', անասնապահության ճյուղ, զբաղվում է [[խոզեր]]ի բուծմամբ՝ [[միս]], [[ճարպ]], [[կաշի]] և այլ մթերքներ ստանալու համար։ Ունի ժողտնտեսային կարևոր նշանակություն։ Անասնապահության համախառն արտադրանքի 20, իսկ գյուղատնտեսական ողջ արտադրանքի 10%-ը ստացվում է խոզաբուծությունից (1975)։
Խոզերն աչքի են ընկնում բարձր պտղատվությամբ և կերահատուցմամբ, վաղահասությամբ, հղիության շրջանի կարճատևությամբ։ Լավագույն տնտեսություններում մեկ հիմնական մերունի հաշվով տարեկան արտադրվում է ավելի քան 2, 5 տ միս։ Հասակավոր խոզերի սպանդային ելքը՝ 80
== Խոզաբուծությունն աշխարհում ==
Խոզաբուծությամբ մարդիկ զբաղվել են հնուց։ Մինչև XVIII
[[1972]] թվականին աշխարհում խոզերի գլխաքանակը կազմել է 680 մլն, արտադրվել 40, 1 մլն տ միս։
== Խոզաբուծությունը նախկին ՍՍՀՄ-ում ==
Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությ֊ունից հետո սովետական կառավարության ձեռնարկած միջոցառումները նպաստեցին խոզաբուծության հետագա զարգացմանը։ Խոզերի գլխաքանակը [[1928]] թվականին հասավ 27, 7 մլն, [[1976]] թվականին՝ մոտ 58, 8 մլն։ Խոզերի գլխաքանակի ավելացմանը զուգընթաց [[ՍՍՀՄ]]-ում ստեղծվել են բարձր մթերատու ցեղեր, մշակվել խոզաբուծության արդյունաբերության հիմունքներով վարելու նոր ձևեր, կառուցվել պետական խոշոր արդյունաբերական, միջկոլտնտեսային, արտադրության փակ փուլով մասնագիտացված խոզաբուծական տնտեսություններ։
== Խոզաբուծությունը Հայաստանում ==
[[Հայաստան]]ում խոզերի բուծմամբ զբաղվել են հնագույն ժամանակներից։ Նախապատմական բնակատեղիներում ([[Թեղուտ]], [[Շենգավիթ]], [[Աղստև]]) հայտնաբերված խոզի ոսկորները, օտար և հայ մատենագիրների հաղորդած տեղեկությունները հաստատում են, որ Հայկական բարձրավանդակում խոզը ընտելացվել է մոտավորապես նեոլիթում։ XI դարից Հայաստանում խոզաբուծությունն աստիճանաբար անկում է ապրել, իսկ հետագայում՝ գրեթե վերացել։ [[1920]] թվականին Հայաստանում կար 5 200 գլուխ խոզ։ Սովետական կարգերի հաստատումից հետո խոզաբուծությունը սկսում է զարգանալ, և արդեն [[1928]] թվականին բուծվում էր մոտ 30 000, [[1976]] թվականին՝ 142 000 խոզ։
Հայաստանում խոզաբուծությունը կենտրոնացված է հիմնականում հյուսիս-արևելյան և Արարատյան դաշտի շրջաններում։ Այն արդյունաբերական հիմունքներով վարելու նպատակով կառուցվել է Սովետաշենի խոզաբուծական համալիրը, իսկ X հնգամյակի վերջում շահագործման է հանձնվել Թալինի շրջանում կառուցվող ևս երկու համալիր։ Սովետական Միության տարիներին լայն ծավալ է ստացել նաև խոզի մսի արտադրությունը միջտնտեսային ձեռնարկություններում։
|