«Խաչենի մելիքություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: ` → ՝ oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: , → , (7), ։ → ։ (11), ՝ → ՝ (7), → (23), ), → ), (2), )։ → )։ , ( → ( (3) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Խաչենի մելիքություն''', ավատական իշխանություն [[Արցախ]]ի Խաչեն գավառում։ Ձևավորվել է [[XVI դար]]ի 2-րդ կեսին և վավերացվել [[1603]] թվականին՝ [[Իրան]]ի շահ [[Աբբաս I]]-ի հրովարտակով։ Մելիքի տիտղոս և ժառանգաբար իշխելու իրավունք է ստացել Ներքին Խաչենի տեր Ջալալը՝ սերված Առանշահիկ հնագույն իշխանատոհմից տարընդոստնած Հասան-Ջալալի ժառանգներից։ Վերջինիս անունով էլ Խաչենի մելիքության տերերը կոչվել են [[Հասան-Ջալալյաններ]]։ Խաչենի մելիքությունն ընդգրկում էր [[Խաչեն (գետ)|Խաչեն]] գետի հովիտը։ Սահմաններն էին. հյուսիսում՝ [[Թարթառի հովիտ]]ը (Վաղուհաս գյուղի մոտ), արևելքում՝ [[Գյուլիստանի գավառ]]ը (Մատրակերտ գյուղի մոտ), հարավում՝ [[Բալուջա (գետ)|Բալուջա]] գետը, արևմուտքում՝ [[Ռմբոստյան լեռներ]]ը։ Սահմանակից էր Ջրաբերդի, Գյուլիստանի, Վարանդայի և Ծարի մելիքություններին։ Իշխանանիստն էր [[Խոխանաբերդ]]ը (Թարխանաբերդ)։
 
Խաչենի մելիքությունը [[Խամսայի մելիքություններ]]ից էր և թուրք ու պարսկական նվաճողների դեմ [[XVII դար]]ի վերջին ու [[XVIII դար]]ի սկզբին ձևավորված նրանց զինադաշնակցության ազդեցիկ անդամը։ Խաչենի մելիքության տերերը հաճախ գլխավորել են Խամսայի երկիրը, իսկ [[XIV դար]]ի 2-րդ կեսից՝ ժառանգաբար գրավել են նաև Աղվանից կամ [[Գանձասար]]ի կաթողիկոսական աթոռը։ Խաչենի մելիքությունը գոյատևել է մինչև [[XIX դար]]ի 1-ին քառորդը։