«Էլեկտրական կայունարար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: - →  - , , → , (17), ։ → ։ (8), ՝ → ՝ (3), → (25), ), → ), (2), ( → ( (7) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{վիքիֆիկացում}}
'''Էլեկտրական կայունարար''', ստաբիլիզատոր ([[լատիներեն]] stabilis  -  կայուն, հաստատուն), էլեկտրական էներգիայի ընդունիչի մուտքում լարման արժեքը (լարման կայունարար) կամ էլեկտրական շղթայում հոսանքի ուժը (հոսանքի կայանարար) ավտոմատորեն հաստատուն պահող սարք՝ անկախ սնող ցանցում լարման տատանումներից և բեռնվածքի մեծությունից։
 
Կայունարարի արդյունավետությունը բնութագրվում է կայունացման գործակցով, իդեալական կայունացման դեպքում այ՛ն ձգտում է զրոյի։ Փոփոխական լարման կայունացման համար օգտագործվում են ֆեռոմագնիսական կայունարարներ, որոնցում լարման փոփոխությունը հավասարակշռվում է մագնիսական հագեցմամբ ֆեռոմագնիսական միջուկ ունեցող տրանսֆորմատորով, ինչպես նաև տիրիստորային կայունարարներ, որոնցում կարգավորող տարրերը կառավարվող վենետիղներն են ՝ տիրիստորները։
 
Հաստատուն հոսանքի (լարման) կայունարարները հիմնականում բաժանվում են 2 խմբի։ Պարամետրական կայունարարում կայունացումն իրագործվում է ոչ գծային տարրի (օրինակ, կտրուկ արտահայտված հագեցման հոսանքով դիոդ), ոչ գծային դիմադրության (բարետտեր) կամ փոքր թեքության անոդային բնութագծով պենտոդի կիրառմամբ։ Տվյալ տարրը հաջորդաբար միացնելով RF բեռին և ընտրելով սնման լարումն այնպես, որ աշխատանքային կետը գտնվի կայունացման տիրույթի մեջտեղում, կարելի է հոսանքը կայունաց նել։ Լարման կայունացման համար նույն ձևով կարելի է կիրառել կիսահաղորդչային դիոդ՝ ստաբիլիտրոն, որը փոքր չափերի, մեծ հզորությունների և կայունացվող լարման լայն տիրույթի (3, 5—180 վ) շնորհիվ ավելի մեծ կիրառություն է գտել, քան գազապարպումային ստաբիլիտրոնը; Ավելի մեծ կարգի ճշտության կայունացում է ստացվում բացասական հետադարձ կապով կայունարարներում, որոնցում ելքի լարման փոփոխությունն ուժեղացվում է հաստատուն լարման ուժեղացուցիչով և հակառակ փուլով տրվում տվյալ փոփոխությունը շտկող կառավարող տարրին։ Այդպիսի կայունարարներում սնման լարման արժեքի ±10% տատանումների դեպքում փաիոխությունը կազմում է ընդամենը 0, 001%։
 
{{ՀՍՀ}}