«Էդվին Փիրս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Երկեր: clean up, փոխարինվեց: : → ։ oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: , → , (23), ։ → ։ (9), ՝ → ՝ , → (30), ), → ), (3), ( → ( (5) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Էդվին Փիրս''' (ծնվ. [[1919]]), անգլիական հասարակական գործիչ, լրագրող։
 
1876 թ-ից եղել է «Դեյլի նյուս» թերթի թղթակիցը [[Թուրքիա]]յում։ Կյանքի մեծ մասն ապրել է [[Կ. Պոլիս|Կ. Պոլսում]] (1873-1915), համարվել է թուրքական իրականության լավագույն գիտակներից։ Գործունորեն մասնակցել է օսմանյան Թուրքիայում հայ ազգաբնակչությանն օգնություն կազմակերպելու աշխատանքներին, ինչպես 1890-ական թթ., այնպես էլ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Եղել է հայ գաղթականների «Լորդ Մեյորզի ֆոնդի» հիմնադիրներից։
 
Էդվին Փիրսը «Թուրքիան և նրա բնակչությունը» (1911), «Աբդուլ Համիդի կյանքը» (1917) գրքերում, «Քառասուն տարի Կոստանդնուպոլսում» (1916) հուշագրությունում նշանակալի տեղ է հատկացրել հայ ժողովրդի պատմության, [[Օսմանյան կայսրություն]]ում նրա դրության, հայերի դեմ բռնությունների, ջարդերի ու կոտորածների փաստերի լուսաբանմանը։ Փիրսն Օսմանյան կայսրությունում հայերի հալածանքների պատճառներ է համարել ավանդական մահմեդական մոլագարությունը, Թուրքիայի տնտեսության և առևտրի ասպարեզում հայերի գերիշխող դիրքը, հայերի՝ լուսավորության ու կրթության ձգտումը, Թուրքիայի սահմաններից դուրս հայ հեղափոխական կուսակցությունների ստեղծումը, որոնց գործունեությունը առիթ է ծառայել ցեղասպանության համար։ Նշելով, որ հայ հեղափոխական կուսակցություններն իրենց գործողություններով ձգտում էին հասնել հայկական հարցին եվրոպական տերությունների միջամտությանը, այդ քաղաքականությունը համարել է «հիմար» և «վտանգավոր» ժողովրդի համար։
 
== Երկեր ==
*Turkey and is People, Լ, 1911; Forty Years in Constantinople. Recollections, 1873-1915, L, 1916։
*Life of Abdul Hamid, L, 1917.
 
{{DEFAULTSORT:Փիրս, Էդվին}}
{{ՀՀ}}
 
{{DEFAULTSORT:Փիրս, Էդվին}}
[[Կատեգորիա:Անգլիացի լրագրողներ]]
[[Կատեգորիա:Անգլիացի հասարակական գործիչներ]]