«Գևորգ Քոչար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: - →  - , , → , (41), ։ → ։ (11), ՝ → ՝ (14), → (55), ), → ), (20), )։ → )։ (2), ( → ( (27) oգտվելով ԱՎԲ
Տող 16.
}}
 
'''Գևորգ Բարսեղի Քոչար''' ([[1901]], {{comment|սեպտեմբերի 5|Հուլյան տոմարով}} ([[Սեպտեմբերի 18|18]]), [[Թիֆլիս]]  -  [[1973]], [[փետրվարի 16]], [[Երևան]]), [[Ճարտարապետություն|ճարտարապետ]], [[Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ|ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ]] ([[1961]]), [[Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ|ՀՀ վաստակավոր ճարտարապետ]] ([[1968]])։
 
== Կենսագրություն ==
[[1918]] թվականին ավարտել է [[Թիֆլիս]]ի [[Ներսիսյան դպրոց]]ը։
 
1920-26-ին սովորել է [[Վխուտեմաս]]ում, [[1929]] թվականին ավարտել է Վխուտեինը ([[Մոսկվա]]) և աշխատել [[Երևան]]ում։
 
1932-37 թթ.՝ «Գիպրոգոր» նախագծային բյուրոյի ճարտարապետության արվեստանոցի ղեկավար ([[Միքայել Մազմանյան]]ի հետ), [[Հայաստանի ճարտարապետների միություն|Հայաստանի ճարտարապետների միության]] կազմկոմիտեի նախագահ, [[1937]] թվականին՝ վարչության առաջին նախագահը <ref>{{cite book|author=|title=Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007}}</ref>։
 
== Ստեղծագործական գործունեություն ==
Քոչարի նախագծերով Երևանում կառուցվել են՝
 
*Կառուցողների ակումբը ([[1928]]-[[1929]], այժմ՝ Ռուսական թատրոնի և Օլիմպիական կոմիտեի շենքերը),
*Պետապի տունը ([[1930]]),
*Երջրէկի բնակելի («Շախմատաձև») տունը (1930-1932, երեքն էլ՝ [[Կարո Հալաբյան]]ի, Միքայել Մազմանյանի հետ),
*Քիմիական գործարանի բանվորական բնակելի թաղամասը ([[1932]]-1934, համահեղինակ),
*ԵԱԱԻ-ի ուսանողական հանրակացարանը ([[1932]]-1933),
*[[Մոսկվա կինոթատրոն|«Մոսկվա» կինոթատրոնը]] ([[1935]]-1937, [[Տիրան Երկանյան]]ի հետ),
*Կենտրոնական հանրախանութը ([[1936]]-1937, համահեղինակ),
*[[Գյումրի]]ում՝ քաղխորհրդի շենքը ([[1933]]-[[1934]]),
*[[Վանաձոր]]ում՝ «Երևան» կինոթատրոնը ([[1935]]),
*[[Սևան]]ի ափին՝ Գրողների ստեղծագործական տունը ([[1935]]),
*[[Դիլիջան]]ում՝ հանգստյան տուն ([[1936]]),
*կազմել է Վանաձորի ([[1929]]-1930, համահեղինակ), [[Արզնի]]ի, Վերին Խաթունարխի գլխավոր հատակագծերը։
 
[[1939]]-60 թթ. աշխատել է աքսորավայրում՝ [[Կրասնոյարսկ]]ի երկրամասում։ [[1955]]-59 թթ.՝ Կրասնոյարսկ քաղաքի գլխավոր ճարտարապետ։ Կազմել է [[Նորիլսկ]] ([[1939]]-1954) և [[Դուդինկա]] ([[1949]]-194, երկուսն էլ՝ Միքայել Մազմանյանի հետ) քաղաքների գլխավոր հատակագծերը, տարբեր բնույթի նախագծերով Նորիլսկում կառուցել բնակելի տներ ([[1939]]), օդանավակայան ([[1946]]), կապի տուն ([[1946]]), Կրասնոյարսկում վերակառուցել Պուշկինի անվան դրամատիկական թատրոնը ([[1952]]-1953)։
 
[[1960]] թվականից՝ Երևաննախագիծ ինստիտուտի գլխավոր ճարտարագետ, [[1964]]-[[1972]] թթ.՝ գլխավոր ճարտարապետ։ Հեղինակ է Նոր Զեյթունի ուսանողական հանրակացարանների ([[1961]]-1964, [[Շմավոն Ազատյան]]ի հետ), ՀՀ ԳԱՍ ՕՔԻ-ի ([[1963]], [[Ստեփան Քյուրքչյան]]ի հետ) համալիրների նախագծերի։
 
Քոչարի կառույցներին բնորոշ են լակոնիզմը, ճարտարապետական պարզ մտածողությունը, ծավալատարածական լուծումների գործառնական հիմնավորվածությունը։
Տող 52.
{{DEFAULTSORT:Քոչար, Գևորգ}}
[[Կատեգորիա:1901 ծնունդներ]]
[[Կատեգորիա: Սեպտեմբերի 18 ծնունդներ]]
[[Կատեգորիա:Թիֆլիս քաղաքում ծնվածներ]]
[[Կատեգորիա:Հայ ճարտարապետներ]]
[[Կատեգորիա:1973 մահեր]]
[[Կատեգորիա:Փետրվարի 16 մահեր]]