«Գեորգ Ֆրիդրիխ Հենդել»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
չ clean up, փոխարինվեց: - →  -  (2), , → , (58), ։ → ։ (16), ՝ → ՝ (9), → (75), ), → ), (11), )։ → )։ , ( → ( (70), : → ։ (17) oգտվելով [[Վիքիպեդիա:ԱվտոՎիքիԲրաուզեր|...
Տող 9.
| վախճանի վայրը = [[Լոնդոն]] ([[Անգլիա]])
}}
'''Գեորգ Ֆրիդրիխ Հենդել''' ([[գերմաներեն]]՝ ''Georg Friedrich Händel'', [[անգլերեն]]՝ ''George Frideric Handel'', [[23 փետրվարի]], [[1685]], Հալլե  -  [[14 ապրիլի]], [[1759]], Լոնդոն), [[բարոկկո]] դարաշրջանի գերմանացի մեծ երգահան, որը երկար տարիներ ապրել և ստեղծագործել է [[Անգլիա]]յում։
 
== Կենսագրություն ==
Հենդելը ծնվել է [[1685]]թ. [[փետրվարի 23]]-ին [[Հալլե]] (Halle) քաղաքում ([[Գերմանիա]])։ Հայրը սափրիչ -վիրաբույժ էր։ Յոթը տարեկանից ակտիվորեն զբաղվել է երաժշտությամբ, ինը տարեկանից սկսել է ստեղծագործել։ Աշակերտել է երգեհոնահար-կոմպոզիտոր Ֆ. Ցախաուին:ԵղելՑախաուին։Եղել է Հալլեի տաճարի երգեհոնահար (1702—1703) 1703 թ. մեկնում է [[Համբուրգ]], որտեղ եղել է Համբուրգի օպերային թատրոնի ջութակահար (1703—1706) և բեմադրել իր առաջին [[օպերա]]ները։ 1707  -  1709 թթ. երգահանը ճանապարհորդում է և սովորում է [[Իտալիա]]յում, որտեղ ձեռք է բերում իտալական օպերայի վարպետի համբավ։
 
1710 թ. Հենդելը մեկնում է [[Լոնդոն]], որտեղ մշտական բնակության է հաստանում 1712 թ.-ից։ 1712-20 թթ. ընթացքում Լոնդոնում մեծ հաջողությամբ բեմադրվում են Հենդելի մի քանի նոր օպերաներ։ 1720- 28 թթ. Հենդելը զբաղեցնում է Երաժշտության թագավորական ակադեմիայի տնօրենի պաշտոնը, 1726 թ. ընդունում է բրիտանական հպատակություն։ 1720-30-ական թթ. շարունակում էր գրել օպերաներ, դրանց կատարման համար ներգրավելով Իտալիայից հրավիրված երգիչներ։ Լոնդունում Հենդելը հանդիպել է Անգլիայի դեմոկրատական խավերի ուժեղ դիմադրությանը, որոնց խորթ էին Հենդելի պայմանական անտիկ-դիցաբանական սյուժեներով, օտար լեզվով (իտալերեն) գրված սերիա֊ օպերաները:օպերաները։ Առաջադեմ հրապարակախոսների ելույթներում Հենդելիի հասցեին սուր երգիծանք պարունակող «Աղքատների օպերա» ներկայացումը (1728, տեքստը՝ Ջ. Գեյի, երաժշտությունը՝ Զ. Պեպուշի) հարկադրել են փակել օպերային թատրոնը, որը վերականգնելու անհաջող փորձերից Հենդելը 1737 թ. կաթվածահար է եղել:եղել։ Ապաքինվելուց հետո՝ սկսած 1740-ական թթ-ից, ավելի հաճախ դիմել է մոնումենտալ օրատորիայի ժանրին:ժանրին։ 1741 թ. «Մեսիա» («Օծյալը») օրատորիայի կատարումը Հենդելի ղեկավարությամբ Դուբլինում փայլուն հաջողություն է ունեցել:ունեցել։ Մակայն Լոնդոնում կոմպոզիտորի նկատմամբ հալածանքի նոր ալիք է բարձրացել:բարձրացել։ Հենդելի կյանքում շրջադարձ է տեղի ունեցել 1745—1746-ին, [[Ստյուարտներ]]ի դինաստիայի ռեստավրացիայի դեմանգլիացիների մղած պայքարի շրջանում, երբ հայրենասիրական շնչով տոգորված«Կամավորների հիմնը» (1745) և «Հավուրպատշաճի» օրատորիան (1746) նրան համազգային ճանաչում ու հռչակ բերեցին:բերեցին։
 
1750-ական թթ. սկզբներին երգահանի մոտ կտրուկ վատանում է տեսողությունը, 1752 մայիսին նա ենթարկվում է անհաջող վիրահատության։
Տող 23.
[[Պատկեր:George Frideric Handel - suite i, no. 2 in f major, hwv 427 - iii. adagio.ogg|մինի]]
[[Պատկեր:George Frideric Handel - suite i, no. 2 in f major, hwv 427 - iv. allegro.ogg|մինի]]
Նրա 99 հատոր ընդգրկող ժառանգության կարևոր մասն են կազմում 40-ից ավել օպերաները:օպերաները։ «Ռադամիստ» ([[1720]]), «Հուլիոս Կեսար» ([[1724]]), «Թամերլան» ([[1724]]), «Ալեքսանդր» ([[1726]]), «Ռիչարդ Առաջին» ([[1727]]), «Քսերքսես» ([[1738]]) և այլ օպերաներում նա հասել է մեծ հուզականության, ստեղծել խորապես տպավորիչ կերպարներ, ճկուն մեղեդիական զարգացումով հարստացրել է իտալական սերիա-օպերայի վոկալ ձևերը, մեծացրել ասերգի և նվագախմբի դերը: դերը։
 
== Գործունեություն և ներդրում ==
[[Պատկեր:Bundesarchiv Bild 183-63082-0001, Halle, Markt, Händel-Denkmal.jpg|մինի]]
Նրա պատմական ամենամեծ ծառայությունը դասական օրատորիայի ստեղծումն է (շուրջ 30):։ «Իսրայելը Եգիպտոսում» ([[1739]]), «Սամսոն» ([[1741]]), «Մեսիա» ([[1742]]), «Հուդա Մակաբեյացի» ([[1747]]), «Եփթայե» ([[1752]]) և այլ օրատորիաներ բովանդակում են առնական, կենսահաստատ կերպարներ, փառաբանում ժողովրդական զանգվածների ազատասիրական ձգտումներն ու պայքարը հանուն անկախության:անկախության։ Այստեղից՝ օրատորիաների մոնումենտալ բնույթը, հերոսական ու դրամատիկական դրվագների առատությունը, երգչախմբի գերիշխող դերը:դերը։ Լինելով ժամանակի խոշոր պոլիֆոնիստներից՝ Հենդելը մեծապես զարգացրել է գերմանական պոլիֆոնիայի և անգլիական խմբերգեցողության ավանդույթները, ամրապնդել է բազմաձայնության հարմոնիկ հիմքերը:հիմքերը։ Մեծ է նրա ավանդը նաև գործիքային երաժշտության ասպարեզում, նվագախմբային և մենանվագ գործիքների կոնցերտներ, «կոնցերտո-գրոսսո»-ներ (18), նվագախմբի կամ անսամբլի ընկերակցությամբ երգեհոնի 12 կոնցերտ, սոնատներ և տրիո-սոնատներ, կլավեսինային սյուիտներ ու [[Ֆուգա|ֆուգաներֆուգա]]ներ, բազմամաս սյուիտներ փողային գործիքների գերակշռությամբ՝ բացօթյա կատարման համար («Նավարկման», «Անտառի», «Հրավառության» երաժշտություն և այլն):։ Բազմաթիվ կանտատների (շուրջ 100) և խմբերգերի հեղինակ է:է։ Մեծ է Հենդելի բարերար ազդեցությունը [[Գլյուկ|Գլյուկի]]ի, [[Հայդն Յոզեֆ|Հայդնի]], [[Մոցարտ|Մոցարտի]]ի, [[Բեթհովեն|Բեթհովենի]]ի, [[Քերուբինի Լ.|Քերուբինիի]] և շատ այլ կոմպոզիտորների ստեղծագործության վրա:վրա։ Ավանդական են դարձել հենդելյան Փառատոնները Գերմանիայում (Հալլե) և Անգլիայում:Անգլիայում։
 
== Ստեղծագործական ժառանգություն ==
Տող 34.
Հենդելի [[օպերա]]ներից այսօր առավել հաճախ են բեմադրվում հետևյալները՝
 
* [[Ագրիպինա (օպերա)|Ագրիպինա]] (Agrippina (1709))
* [[Ռինալդո (օպերա)|Ռինալդո]] (Rinaldo (1711)
* [[Ացիս և Գալատեա]] (Acis and Galatea (1718))
* [[Հռադամիստ (օպերա)|Հռադամիստ]] (Radamisto (1720))- Սյուժեն վերցված է Հայաստանի մ.թ. 1-ին դարի պատմությունից։
* [[Հուլիոս Կեսարը Եգիպտոսում|Հուլիոս Կեսար]] (Giulio Cesare (1724))
* [[Թամերլան (օպերա)|Թամերլան]] (Tamerlano (1724))
* [[Ռոդելինդա]] (Rodelinda (1725)
* [[Օրլանդո (օպերա)|Օրլանդո]] (Orlando (1733))
* [[Արիոդանթ]] (Ariodante (1735))
* [[Ալչինա (օպերա)|Ալչինա]] (Alcina (1735)
* [[Քսերքսես (օպերա)|Քսերքսես]] (Serse (1738))
 
'''Հիմնական օրատորիաները'''
 
* Ժամանակի և առաքինության հաղթանակը (Il trionfo del tempo e del disinganno (1707))
* Համբարձում (La resurrezione (1708))
* [[Սավուղ]] (Saul (1738))
* Իսրայելը Եգիպտոսում (Israel in Egypt (1738))
* [[Օծյալը]] (Messiah (1741))
* [[Սամսոն]] (Samson (1741))
* Սեմելա (Semele (1743))
* [[Հերակլես]] (Hercules (1744))
* [[Հուդա Մակաբեացի]] (Judas Maccabaeus (1746))
* [[Սողոմոն]] (Solomon (1748))
* Թեոդորա (Theodora (1749))
 
{{DEFAULTSORT:Հենդել, Գեորգ Ֆրիդրիխ}}
{{ՀՍՀ}}
 
{{DEFAULTSORT:Հենդել, Գեորգ Ֆրիդրիխ}}
[[Կատեգորիա:Գերմանացի կոմպոզիտորներ]]
[[Կատեգորիա:1685 ծնունդներ]]