«Գարեգին Սրվանձտյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: եւ → և (4), : → ։ oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: - →  - , , → , (91), ։ → ։ (39), ՝ → ՝ (6), → (121), ), → ), (4), )։ → )։ (3), ( → ( (15) oգտվելով ԱՎԲ
Տող 8.
| վախճանի վայրը = [[Կոստանդնուպոլիս]] ([[Թուրքիա]]) {{flagicon|Turkey|Թուրքիա}}
}}
'''Գարեգին եպիսկոպոս Սրվանձտյան''', Սրվանձտյանց ([[նոյեմբերի 17]] [[1840]] թ.  -  [[նոյեմբերի 17]] [[1892]] թ.), հայ հոգևորական, բանասեր-[[բանահավաք]], ազգագրագետ, հասարակական գործիչ։
 
Գարեգին Սրվանձտյանը համարվում է հայ բանահավաքների ու ազգագիրների ռահվիրան, որի մեջ ինքնօրինակ ձևով դրսևորվել են [[1850]]-[[1860]]-ական թվականների հայ ազգային լուսավորիչներին և [[1870]]-[[1880]]-ական թվականների լուսավորական դեմոկրատներին բնորոշ աշխարհայացքային գծերը։ Նրա գործունեությունը իր ապրած ժամանակաշրջանի հայ հասարակական մտքի առաջավոր գործիչների արծարծած ժողովրդական-հայրենասիրական և ազգային-ազատագրական գաղափարների յուրովի արձագանքն է։
Տող 18.
[[Խրիմյան Հայրիկ|Խրիմյանի]] հետ, որպես [[նվիրակ]] ու քարոզիչ, [[1860]]-[[1861]] թվականներին շրջագայել է հայոց զանազան գավառներում և իր ակնարկներում և թղթակցություններում ճշմարտացիորեն նկարագրել հարստահարիչներից հայ աշխատավորության կրած տառապանքները։ Դա գրավել է օսմանյան կառավարության ուշադրությունը և նա առնվել է գաղտնի հսկողության տակ։ Շրջագայության ընթացքում Սրվանձտյանը հավաքել և պարբերաբար հրապարակել է նաև ժողովրդական բառ ու բանի նմուշներ։ Նրա նախաձեռնությամբ դպրոցներ են բացվել հայկական տարբեր բնակավայրերում։ [[1867]] թվականին [[Կարին]]ում ձեռնադրվել է վարդապետ և ուղարկվել [[Վան]], որպես քարոզիչ։ [[1867]]-[[1869]] թվականներին ստանձնել է [[Կարին]]ի վարժարանների լիազոր տեսչի պաշտոնը։ [[1869]] թվականին նշանակվել [[Մշո Սուրբ Կարապետ վանք]]ի վանահոր փոխանորդ, միաժամանակ՝ սահմանադրության գործադրիչ [[Վասպուրական]]ում։ [[1872]] թվականին մասնակցում է [[Վան]]ում կազմակերպված «[[Միություն և փրկություն]]» ազգային-ազատագրական գաղտնի խմբակի ստեղծմանը։ [[1877]]-[[1878]] թվականների ռուս-թուրքական պատերազմից անմիջապես հետո [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսի]] պատրիարք Ներսես Վարժապետյանի հատուկ կոնդակով Սրվանձտյանը գործուղվել է շրջելու «ի բնագավառս մայրենի և տեշագրել զամենայն ամենայնի»։ Եղել է հայաբնակ բազմաթիվ վայրերում, ծանոթացել հայ ժողովրդի կյանքին ու կենցաղին, միաժամանակ գրի առել ժողովրդական բանավոր ստեղծագործության լավագույն նմուշները, նկարագրել ազգային ծեսերը, սովորույթները, հավատալիքները։
 
[[1879]]-[[1881]] թվականներին եղել է [[Վան]]ի վիճակավոր՝ հոգևոր առաջնորդի (թեմակալի) փոխանորդ-օգնականը, մասնակցել «[[Սև խաչ]]» հայրենասիրական գաղտնի կազմակերպության աշխատանքներին։ [[1881]] թվականին կառավարության հրամանով հեռացել է [[Վան]]ից, առժամանակ վիճակավոր առաջնորդի պաշտոն վարելով [[Բաղեշ]]ում, ապա՝ [[Խարբերդ]]ում։ [[1886]] թվականին [[Էջմիածին|Էջմիածնում]] օծվել է եպիսկոպոս, նշանակվել [[Տրապիզոն]]ի, այնուհետ՝ [[Տարոն]]ի վիճակավոր առաջնորդ, միաժամանակ՝ [[Մշո Սուրբ Կարապետ վանք]]ի վանահայր։ Գարեգին Սրվանձտյանի քարոզչական-հայրենասիրական եռանդուն գործունեությունը հարուցել է սուլթանի դժգոհությունը։ Պատրիարքի հրամանով, որպես քաղաքականապես անբարեհույս անձ, Սրվանձտյանը պաշտոնազրկվել է և ուղարկվել [[Կոստանդնուպոլիս]], որտեղ խիստ հսկողության պայմաններում աշխատել է [[Բերա]]յի Սուրբ Երրորդության եկեղեցու քարոզիչ, Ղալաթիո կեդրոնական վարժարանի ուսուցիչ, վարել կրոնական ժողովի ատենապետի պաշտոնը։ Ազգագրության ու հնագիտության բնագավառում կատարած բեղմնավոր գործունեության համար Սրվանձտյանը ընտրվել է [[Սանկտ Պետերբուրգ|Պետերբուրգի]] կայսերական հնագիտական ակադեմիայի պատվավոր անդամ։
 
Գարեգին Սրվանձտյանը վախճանվել է [[1892]] թվականին [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսի]] Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցում, ծանր ու երկարատև հիվանդությիւնից հետո։
Տող 24.
== Գրական գործունեությունը ==
 
Սրվանձտյանը «Վարդ» գրական անունով թղթակցել է [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսի]], [[Զմյուռնիա]]յի և [[Թիֆլիս]]ի մի շարք պարբերականների («Մասիս», «Արևելյան մամուլ», «Կռունկ Հայոց աշխարհին», «Մեշու Հայաստանի» և այլն)։ [[1866]] թվականին [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսում]] հրատարակել է «Նոր ընթերցարան» դասագիրքը (վերահրատարակված է [[1875]] թ, [[1884]] թ)։
 
Սրվանձտյանը հայ գրականություն է մուտք գործել հայրենասիրական շնչով համակված «Ողբերգություն մեծին Սահկայ Պարթևի և անկումն Արտաշրի Արշակունվո» (գրված [[1860]]-[[1870]] թթ) և «Շուշան Շավարշանա» ([[1875]] թ) թատերական երկերով։ Նրա «Գրոց ու բրոց»-ը ([[1874]]) ավանդությունների ու զրույցների ժողովածու է, որի հավելվածում տպագրված է «Սասնա ծռեր» էպոսի իր հայտնաբերած ու գրառած առաջին պատումը՝ «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» վերնագրով։ Այս գրառումը հարազատությամբ և ամբողջականությամբ շուրջ 150 տպագիր ու անտիպ տարբերակների մեջ համարվում է լավագույններից մեկը։ «Հնոց և նորոց» [[1874]] ժողովածուն պարունակում է հիմնականում, գրավոր աղբյուրներ («Պատմություն վասն Դավթի և Մովսես Խորենացվո», «Թուղթ Դիոնիսիոսի» և այլն) և «Թեշե Պոլո» բանավոր զրույցը։ «Մանանա»-ն ([[1876]]) բաղկացած է «Հայրենյաց վեպք և զրույցք», «Երգք և նվագք հայրենյաց», «Հանելուկներ, առակներ, նորելուկներ» և այլ բաժիններից, ժողովածույում տրված է նաև [[Վան]]ի թաղամասերի ու պատմական հուշարձանների նկարագիրը, ներառված են հեքիաթներ։ «Թորոս Աղբար»-ում ([[1879]]-[[1884]] և ռուսական հրատարակություն [[1887]]) շոշափված են երկրի արդյունաբերության, գյուղատնտեսության և հայերի արտագնացության ու գաղթականության հետ կապված հարցեր, իսկ «Համով-հոտով»-ում ([[1884]]) նկարագրված են [[Հայաստան]]ի տեղավայրերը, պատմական հուշարձանները, կլիման, ներկայացված են [[Մովսես Խորենացի]]ն, [[Եղիշե]]ն, [[Գրիգոր Նարեկացի]]ն և այլք։ Զետեղված են հեքիաթներ («Իմաստուն ջուլհակ», «Օձամանուկ և Արևահատ», «Դըժիկոն» և այլն), գեղջկական երգեր («Սիրտս նման էր...», «Լուսնակն անուշ», «Արտուտիկ», «Կոտ ու կես կորեկ» և այլն)։
 
== Աշխատություններ ==
Տող 39.
 
== Գրականություն==
* Արամ Ղանալանյան, Գարեգին Սրվանձտյանց, - «Հայ նոր գրականության պատմություն», հատ. III, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1964, էջ 555-588։
* [http://lraber.asj-oa.am/1587/1/18.pdf Կոստանդյան Է. Ա., Գարեգին Սրվանձտյանցը և արևմտահայ ազգային-ազատագրական շարժումները.- «Լրաբեր Հասարակական Գիտությունների», 1970, № 1, էջ 18-25։]
* [http://hpj.asj-oa.am/1472/1/1970-1(187).pdf Կոստանդյան Է. Ա., Գ. Սրվանձտյանցի լուսավորական գործունեությունը.- «Պատմա-բանասիրական հանդես», 1970, № 1, էջ 187-196։]
* Կոստանդյան Է. Ա., Գարեգին եպիսկոպոս Սրվանձտյանց, (հայ ժողովրդական էպոսի հայտնաբերման և գրառման 100-ամյակի առթիվ), - «Էջմիածին», 1972, N Գ (3), էջ 27-33։
* Կոստանդյան Է. Ա., Գարեգին Սրվանձտյանցի նամականիից, - «Բանբեր Հայաստանի արխիվների», 1973, N 3, էջ 115-136։
* Կոստանդյան Է. Ա., Արևմտյան Հայաստանի հայաբնակ վայրերի վերաբերյալ Գ. Սրվանձտյանցի կազմած վիճակագրություններից, «Բանբեր Հայաստանի արխիվների», 1976, N 2, էջ 62-94։
* Էմմա Ա. Կոստանդյան, Գարեգին Սրվանձտյանց, երկրորդ լրացված, վերամշակված հրատարակություն, Երևան, 2008, 200 էջ։
* [http://hpj.asj-oa.am/5492/1/1990-4(3).pdf Հարությունյան Ս. Բ. Գարեգին Սրվանձտյանցը և հայկական հերոսավեպը (Գ. Սրվանձտյանցի ծննդյան 150-ամյակի առթիվ).- «Պատմա-բանասիրական հանդես», 1990, № 4, էջ 3-9։]
* [http://hpj.asj-oa.am/2539/1/2008-2(230).pdf Պետրոսյան Անուշավան, Հայ ազգագրության առաջին ծրագիր-հարցարանի խնդրի շուրջ.- «Պատմա-բանասիրական հանդես», 2008, № 2, էջ 230-243։]