«Արծափ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
նյութերի ավելացում
չ clean up, փոխարինվեց: , → , (5), → (5), ), → ), , ( → ( oգտվելով ԱՎԲ
Տող 74.
'''Արծափ''', գյուղ Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոգովիտ գավառում, այնուհետև [[Արևմտյան Հայաստան]]ում, [[Էրզրումի վիլայեթ]]ի [[Բայազետի գավառ]]ում` Արծափաքար լեռան ստորոտին։
 
Հիշատակվում է [[VII դար]]ի սկզբից՝ Հայոց կաթողիկոս Աբրահամ Ա Աղբաթանեցու օրոք [[Դվին]]ում հրավիրված ժողովի կապակցությամբ։ [[642]] թ.-ին արաբները, [[Երևան]]ից նահանջելով Կոգովիտ, կանգ առան Արծափի տակ։ Արաբները մի քանի անհաջող գրոհներից հետո գտան բերդը տանող ստորգետնյա գաղտնի ճանապարհը և գրավեցին այն։ Արաբներին հետապնդող Թեոդորոս Ռշտունին հասնելով Արծափ՝ ջախջախեց հակառակորդին և ազատեց գերիներին։
 
Հետագա դարերում Արծափը հիշվում է դարձյալ որպես ամուր բերդ և զուտ հայաբնակ գյուղ։ [[1828]]-[[1829]] թթ.-ի ռուս-թուրքական պատերազմից հետո հարյուրավոր արծափցիներ գաղթեցին և բնակություն հաստատեցին [[Արևելյան Հայաստան]]ում՝ [[Սևանի ավազան]]ում։ Գյուղի սահմաններում հիշվում է Սբ․ Գրիգոր ավերակ վանքը և Ծաղկավանքը։ [[XX դար]]ի սկզբին Արծափն ուներ 120 տուն [[հայ]] բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։ [[1915]] թվականի [[Մեծ եղեռն]]ի ժամանակ, Արծափի բնակիչները տեղահանվել են, մի մասը զոհվել է, փրկվածները գաղթել և բնակություն են հաստատել [[Արևելյան Հայաստան]]ում։<ref name=Arm_soviet_encyclopedia>ՀՍՀ, հտ 2, էջ 70, Արծափ</ref>
 
== Աղբյուրներ ==
* «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
* [http://www.arevmdahaiastan.net/am/ Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն]
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Արծափ» էջից