«Անտառային հրդեհներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (8) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: մ →  մ , , → , (18), ։ → ։ (8), ՝ → ՝ (3), → (24), ), → ), (2), )։ → )։ , ( → ( (6) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Deerfire high res edit.jpg|thumb|300px|[[Եղջերուներ]]ը, կանգնած ջրում, փրկվում են անտառային հրդեհից, [[Մոնտանա]] նահանգ]]
'''Անտառային հրդեհներ''', [[կրակ]]ի տարերայնորեն տարածումն անտառում, որի հետևանքով անտառը լրիվ կամ մասնակի ոչնչանում է։ Մեծ չափերի են հասնում խիտ և հատկապես ասեղնատերև անտառներում։ Առաջանում են բնական ճանապարհով ([[կայծակ]]ից, [[տորֆ]]ի ինքնաբռնկումից) և մարդու անզգուշությունից։ Անտառների հրդեհավտանգությունը պայմանավորված է [[տեղումներ]]ի զգալի պակասով, որը բարձրացնում է [[օդ]]ի ջերմաստիճանը և նվազեցնում հարաբերական խոնավությունը։
 
== Անտառային հրդեհների տեսակներ ==
Անտառային հրդեհները լինում են
 
* գետնամերձ (կրակը տարածվում է [[հող]]ի մակերևույթով՝ այրելով չոր խաշամը, մամռան խոտածածկույթները, երբեմն նաև ենթանտառը և մատղաշը),
* սաղարթային (այրվում է նաև ծառերի սաղարթը),
* ստորգետնյա (այրվում են տորֆն ու փտած խաշամը, հաճախ կրակը չի նկատվում)
 
== Հրդեհների մարում ==
Գետնամերձ հրդեհները հանգցնում են կրակի վրա հող, ավազ լցնելով, հարվածելով կտրած [[ճյուղ]]երով, սաղարթայինը՝ բնական կամ արհեստական հակահրդեհային խոչընդոտներով, քիմիական նյութերով, ստորգետնյան՝ որոշ հեռավորության վրա փորելով 1  մ լայնության և տորֆի շերտի հաստության ակոսներ։
 
Անտառային հրդեհները լինում են նաև ''անցումային'' (մի տիպի հրդեհը փոխարինվում է մյուսով) և ''խառը'' (տարբեր տիպերը տարածվում են միաժամանակ)։
 
Անտառային հրդեհները մեծ վնաս են հասցնում [[Տնտեսություն|տնտեսությանը]], փչացնում են [[փայտանյութ]]ը, նվազեցնում հողի բերրիությունը, ազդում ծառերի հետագա աճի և ծառուտների կազմի վրա, նպաստում [[վնասատուներ]]ի տարածմանը և սանիտարահիգիենային վիճակի վատթարացմանը։