«Ամերիկյան նպաստամատույց վարչություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (19), ։ → ։ (10), ՝ → ՝ (7), → (31), ), → ), , ( → ( (2) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Ամերիկյան նպաստամատույց վարչություն''' ([[անգլ.]]՝American՝ American Relief Administration; ARA), կազմակերպություն, որ հիմնել է [[ԱՄՆ]]-ի [[Կոնգրես|կոնգրես]]ը [[1919]]-ի փետրվարին, [[առաջին համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ [[Եվրոպա]]յի և [[Մերձավոր Արևելք]]ի տուժած բնակչությանը օգնություն ցույց տալու նպատակով։ Կոնգրեսը 100 միլիոն [[դոլլար]] է հատկացրել օժանդակելու Եվրոպայի ժողովուրդներին, ինչպես նաև «ներկայիս կամ անցյալին [[Փոքր Ասիա]]յի մեջ [[Թուրքիա]]յի հպատակ [[հայեր]]ին, [[սիրիացիներ]]ին, [[հույներ]]ին և այլ [[քրիստոնյա]] ու [[հրեա]] ազգաբնակչությանը»։ Վարիչ Է նշանակվել Հավերը. [[Հայաստան]]ին ուղարկված առաջին նավը [[Բաթում]] է հասել [[1919]]-ի ապրիլին, մինչև օգոստոսի վերջը տեղ Է հասել ևս 7 [[նավ]]։ [[Հայաստան]]ի կառավարությունը իր ստացած յուրաքանչյուր նավի ապրանքների դիմաց ստորագրել է պարտամուրհակ։ Ըստ հրապարակված վերջնական տվյալների, Ամերիկյան նպաստամատույց վարչությունը Հայաստան է ուղարկել 50, 6 հզ. [[տոննա]] ապրանք ([[ալյուր]], սերմացու [[ցորեն]], խտացրած [[կաթ]], [[սիսեռ]], [[բրինձ]], [[շաքար]], [[օճառ]] և այլն)՝ 10, 6 միլիոն [[դոլլար]] ընդհանուր արժողությամբ։ Հայաստանի համար նախատեսված ոչ բոլոր ապրանքներն են, որ բաշխվել են հանրապետությունում. ալյուրը բաժանվել Է [[Անդրկովկաս]]ում և [[Մերձավոր Արևելք]]ում ապրող հայերին, իսկ որոշ մթերքներ տրվել են վրացական և ադրբեջանական կառավարություններին՝ տարանցիկ արտոնությունների և [[նավթ]]ի դիմաց, ինչպես նաև որպես ամերիկյան բարի կամքի արտահայտություն։ Կոնգրեսի 100 միլիոն դոլլար հատկացումը սպառվել է [[1919]]-ի ամռանը, որից հետո Ամերիկյան նպաստամատույց վարչության՝ Անդրկովկասում ունեցած ապրանքներն ու ինչքը փոխանցվել են "Near East Relier («Օգնություն Մերձավոր Արևելքին») կազմակերպությանը։ Մինչև Ամերիկյան նպաստամատույց վարչության ստեղծումը, Հայաստանին ամերիկյան օգնություն Է եկել ոչ կառավարական կազմակերպության՝ Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտեի միջոցով։ Կոմիտեն մեկ տարվա ընթացքում հանգանակել Է 20 միլիոն դոլլար. [[1919]]-ին Ամերիկյան նպաստամատույց վարչությունը և Ամերկոմը Հայաստան են ուղարկել 83964 տոննա ապրանք՝ 20231000 դոլլար արժողությամբ։
Այս օգնությունը բավարար էր. որպեսզի հաղթահարվեր [[1915]]-ի [[Մեծ եղեռն]]ի և [[թուրք]]երի ավերումների հետևանքով [[արևելյան Հայաստան]]ի զգալի մասում առաջացած [[աղետ]]ը՝ սովը։
{{ՀՀ}}