«Աբդ ալ-Ռահման ալ-Քաուաքիբի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: - →  - , , → , (62), ։ → ։ (43), ՝ → ՝ (14), → (110), ), → ), (3), )։ → )։ , ( → ( (8), : → ։ oգտվելով ԱՎԲ
Տող 9.
| վախճանի վայրը = [[Կահիրե]]
}}
'''Աբդ ալ-Ռահման ալ-Քաուաքիբի''' ([[9 հուլիսի]], [[1855]] / [[1271]] հիջրա – [[13 հունիսի]], [[1902]] / [[1320]] հիջրա) ամբողջական անուն՝ {{lang-ar| عبد الرحمن الكواكبي}}, {{transl|ar|DIN|'' 'Աբդ առ-Ռահման ալ-Քաուաքիբի''}}, [[արաբ]] [[փիլիսոփա]], գրող և հրապարակախոս, [[պանարաբիզմ]]ի կարկառուն ներկայացուցիչներից։ Նա մեծ ներդրում ունեցավ [[արաբական գրականություն|արաբական գրականության]] պատմության, մասնավորապես՝ [[հրապարակախոսություն|հրապարակախոսության]] զարգացման մեջ։ Լինելով [[նահդա]]յի երկրորդ փուլի (որն ընդունված է անվանել նաև [[Մուսուլմանական ռեֆորմացիա]] կամ մոդեռնիզմ) ներկայացուցիչ և [[պանիսլամիզմ]]ի հիմնադիր [[Ջամալ ադ-Դին ալ-Աֆղանի]]ի հետևորդ՝ ալ-Քաուաքիբին շարունակեց լուսավորական գաղափարների տարածումը հրապարակախոսության մեջ՝ դրանով իսկ խթան հանդիսանալով արաբական հրապարակախոսության հետագա զարգացմանը [[Սիրիա]]յում և [[Եգիպտոս]]ում։ Ալ-Քաուաքիբիի հրապարակախոսության մեջ բնականաբար զգացվում է սիրիական ազդեցությունը, քանի-որ նա ծագումով Սիրիայից էր:էր։
 
== Կենսագրություն ==
 
Աբդ ալ-Ռահման ալ-Քաուաքիբին ծնվել է [[1855]] թվականին [[Հալեպ]]ում։ Նա ծագում էր հնագույն սիրիական տոհմից, որը տվել էր բազմաթիվ գիտնականներ և պետական գործիչներ։ Նա ստացել էր ավանդական կրթություն տեղի դպրոցներից մեկում՝ «ալ-Մադրասա ալ-Քաուաքիբիա» (արաբերեն՝ المدرسة الكواكبية), որը հիմնադրվել էր իր նախնիների մեկի կողմից։ Հենց այս ավանդական կրթությունն էլ մեծ ազդեցություն ունեցավ նրա հայացքների սկզբնական ձևովորման վրա, որոնք հետագայում զարգացան ազդվելով եվրոպական լուսավորչական մտքից և իրենց արտացոլումը գտան արաբական հրապարախոսության մեջ։
[[Պատկեր:Cairo-citadel-1800s.jpg|մինի|ձախից|[[Կահիրե]]ն 19-րդ դարում]]
[[1876]] թվականին ալ-Քաուաքիբիին առաջարկվում է «Ալ-Ֆուրատ» ({{lang-ar|الفراط}}, [[Եփրատ]]) ամսագրում խմբագրի պաշտոն, որը, սակայն, նա շուտով թողնում է, չկարողանալով այդ խիստ պաշտոնական համակարգում արտահայտել իր լուսավորական և Ռեֆորմացիայի գաղափարները՝ ճաշակ դաստիարակել, մտածողություն ձևավորել, պաշտպանել արդարությունը և մարդկանց իրավունքները։ Այս գաղափարները ալ-Քաուաքիբին փորձում է քարոզել [[1870]]-ականների վերջում իր կողմից հիմնադրված թերթերի մեջ։ Նա բարձր հեղինակություն էր վայելում ժողովրդի մեջ իր գաղափարներով և իր հրապարակախոսական աշխատանքներով, ինչը և իր հետևանքներն է ունենում։ Շուտով ալ-Քաուաքիբին կոնֆլիկտի մեջ է մտնում Հալեպի Արիֆ փաշայի հետ։ Փաշան նրա վրա կեղծ մեղադրանքներ ներկայացնում, որ ալ-Քաուաքիբին պատկանում է հակակառավարական գաղտնի խմբակին և հակամուսուլմանական միությանը, և մահապատժի է ենթարկվում։ Սակայն այդ մեղադրանքներն այնքան կոպիտ էին, որ [[Բեյրութ]]ի դատը արդարացնում է Աբդ առ-Ռահմանին։
[[Պատկեր:Old trams in Aleppo.JPG|մինի|[[Հալեպ]]ը 19-րդ դարում]]
Հասկանալով [[Սիրիա]]յում իր հետագա գտնվելու վտանգավոր լինելը, Ալ-Քաուաքիբին [[1900]] թվականին փախնում է [[Եգիպտոս]], որտեղ սկսում է համագործակցել մուսուլմանական մոդեռնիստների թերթում։ Եգիպտոսում ալ-Քաուաքիբին ազդվում է [[Ջամալ ադ-Դին ալ-Աֆղանի]]ի և նրա աշակերտ [[Մուհամմադ Աբդո]]յի գաղափարներից։ Ալ-Քաուաքիբիի հոդվածները, որոնք տպագրվում էին այդ ժամանակ «Ալ-Մանար»-ում (արաբերեն՝ المنار, փարոս ), [[1901]] թվականին լույս են տեսնում առանձին գրքով «[[Բռնապետության բնույթը և ստրկացման վերացումը]]» ({{lang-ar|طبائع الاستبداد ومصارع الاستعباد՝ Տաբա'ի ալ-իսթիբդադ ուա մասարի' ալ-իսթի'բադ}})։ Մյուս նրա հայտնի ստեղծագործությունը «[[Քաղաքների մայրը]]» ({{lang-ar| أم القرى՝ ումմ ալ-կուրա}}), որը հավանաբար գրվել էր դեռևս Հալեպում, սակայն տպագրվում է [[1902]] թվականին։ Նույն թվականին [[Մեքքա]] ուխտագնացությունից վերադառնալով [[Կահիրե]], ալ-Քաուաքիբին մահանում է, ինչպես որոշ աղբյուրներ են վկայում [[Աբդուլ Համիդ II|սուլթանի]] հրամանով կատարված թունավորումից։ Նրա առաջին գիրքը բնութագրում էր [[Օսմանյան կայսրություն]]ում տիրող վիճակը, իսկ երկրորդը նվիրված էր մուսուլմանական գլխավոր սրբավայրերից Մեքքային՝ որպես համաարաբական պետության նոր [[մայրաքաղաք]]։
 
== Ումմ ալ-Կուրա ==
 
«Ումմ ալ-կուրա» հրապարակախոսական աշխատությունն իրենից ներկայացնում է ուտոպիա մուսուլմանական մոդեռնիզմի ոգով։ Նրանում պատկերված է [[1899]]թ գաղտնի համաժողովը [[Մեքքա]]յում հաջջի ժամանակ։ Համաժողովի 12 նիստերում մասնակցում էին ոչ միայն արաբ 22 [[մուսուլման]]ներ տարբեր երկրներից։ Այս համաժողովի հռչակագրերը կազմում են «Ումմ ալ-կուրա» գրքի մասը։ Այս հռչակագրերը ներկայացված են այնքան իրական, որ շփոթության մեջ են գցել որոշ եվրոպացի արևելագետների, հավատացած լինելով, որ այդ հավաքն իրականում տեղի է ունեցել։
[[Պատկեր:أم القرى.jpg|230px|աջից|[[Քաղաքների մայրը]]]]
Համաժողովի ժամանակ ակտիվ քննարկում է տեղի ունենում, առաջ են գալիս վեճեր, տարբեր կարծիքներ են բախվում։ Համաժողովի նպատակն է բացահայտել և քննարկել մուսուլմանական աշխարհի անկնման պատճառները և նրա վերածնման համար փնտրել առավել գործուն միջոցներ։ Ալ-Քաուաքիբին այդ պատճառներից առանձնացնում է [[կրոն]]ականը, [[քաղաքագիտություն|քաղաքականը]] և [[բարոյագիտություն|բարոյականը]], որոնք սերտորեն կապված են իրար հետ։ Կրոնական պատճառների շարքում, նա որպես մուսուլմանական ռեֆորմացիայի իսկական կողմնակից դասում է առաջին հերթին աղավաղված պատկերացումները [[իսլամ]]ի մասին, որը մեծամասամբ մուսուլման աստվածաբանների պատճառով էր տեղի ունենում։ Կապելով մուսուլմանական աշխարհի անկման կրոնական պատճառը քաղաքականի հետ՝ ալ-Քաուաքիբին զայրույթով է այն մուսուլման իմամների մասին, որոնք հանդիսանում էին սուլթանի տոտալիտար ռեժիմի հենարանը։
Տող 35.
== Օգտագործված գրականության ցանկ ==
 
* Долинина А.А. Очерки истории арабской литературы нового времени. Египет и Сирия. Публицистика 1870-1914. М., 1968.
* Крымский А.Е. История новой арабской литературы (XIX  -  начало XX века). М, 1971.
* Сафронов В.В. Новая арабская литература. М., 1996.