«Աբբաս I Սեֆի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: , → , (48), ։ → ։ (25), ՝ → ՝ (6), → (76), ), → ), , )։ → )։ , ( → ( (4) oգտվելով ԱՎԲ
Տող 15.
| հարստություն = [[Սեֆյան հարստություն]]
}}
'''Աբբաս I''' կամ '''Շահ-Աբբաս''' ([[1571]]-[[1629]], {{lang-fa|شاه عباس بزرگ}}), [[Իրան]]ի [[Սեֆյան հարստություն|Սեֆյան հարստության]] շահ [[1587]]-ից։ Հոր՝ [[Մուհամմեդ Խուդաբենդե]]ի օրոք՝ Խորասանի փոխարքա։ Մահացել է [[1629]]-ի [[հունվարի 19]]ին, [[Ղազվին]]ում՝ 57 տարեկան հասակում։
 
== Կենսագրություն և գործունեություն ==
 
Մինչև Աբբաս I Սեֆևյանների քաղաքական հենարանը [[Ատրպատական]]ն էր։ Երկիրը տնտեսական քայքայվածությունից դուրս բերելու և իշխանությունը կենտրոնացնելու նպատակով Աբբասը կողմնորոշվեց դեպի պարսիկները։ Արտոնություններ տվեց [[Հայերը Իրանում|հայ հոգևորականությանն ու վաճառականությանը]], կառավարման մեջ ներգրավեց իրանական ավագանուն։ Թուլացրեց քոչվոր ղզլբաշական և այլ թուրքական ցեղերի ռազմական ազնվականության քաղաքական դերը, ավելի ուշ, [[1598]]-ին մայրաքաղաքը [[Ղազվին]]ից տեղափոխեց [[Սպահան]]։ Երկրի ներքին կյանքում կատարեց բարեփոխումներ, հումքի (մետաքս) մշակումը խրախուսելու նպատակով բացեց պետ. արհեստանոցներ, հովանավորեց [[Եվրոպա]]յի հետ առևտուրը՝ ներգրավելով [[հայ]] առևտրականներին, մետաքսի արտահանությունը դարձրեց պետ. մենաշնորհ, կառուցեց իջևանատներ, ճանապարհներ, կամուրջներ, ոռոգման ջրանցքներ։ Դիվանագիտական կապեր հաստատեց [[Անգլիա]]յի, [[Ռուսաստան]]ի, [[Ավստրիա]]յի, [[Իսպանիա]]յի, [[Հոլանդիա]]յի հետ։ Պարսկաստանի արևմտյան և հյուսիսային երկրամասերը ետ նվաճելու համար պատերազմ մղեց [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] և [[Բուխարա]]յի դեմ, գրավեց Լորիստանը, [[Գիլան]]ը, [[Մազանդարան]]ը և [[Խորասան]]ը։ Իր իշխանությանը ենթարկեց [[Աֆղանստան]]ի մեծ մասը։ [[1601]]-[[1613|13]]-ին թուրքերից վերագրավեց [[Ատրպատական]]ը, [[Հայաստան]]ի և [[Վրաստան]]ի մի մասը, [[Շիրվան]]ը։ [[1623]]-ին գրավեց [[Բաղդադ]]ը, [[Մոսուլ]]ը, [[Շիա իսլամ|շիա աղանդի հետևորդների]] սրբավայր [[Քերբելա]]ն և [[Նաջաֆ]]ը։ Անգլիական Արևելա-հնդկական ընկերության օժանդակությամբ [[պորտուգալացիներ]]ին դուրս մղեց [[Պարսից ծոց]]ի շրջանից, [[Եվրոպա]]յի հետ առևտրի ճանապարհը Օսմանյան կայսրությունից Իրան փոխադրելու դիտավորությամբ Պարսից ծոցի ափին կառուցեց Բենդեր-Աբբաս նավահանգիստը ([[1623]] թ.)։ Աբբասի իշխանության վերջին տարիներին Սեֆևյանների տիրապետությունը տարածվեց [[Տիգրիս]]ից [[Հնդկաստան]]։
 
== Վերաբերմունքը հայերի նկատմամբ ==
 
Աբբասը մեծ արհավիրքներ բերեց հայերին։ Օգտագործելով նրանց դժգոհությունը թուրքական տիրապետությունից՝ Աբբասը նպատակ ուներ հեշտացնել [[1590]]-ին թուրքերի նվաճած անդրկովկասյան տարածքների ետգրավումը և [[հայ]]երի ու [[վրացի]]ների գաղթեցումը [[Պարսկաստան]]։ [[Արցախ]]ի մի խումբ վաճառականներ ու մելիքներ, ինչպես նաև մի քանի գյուղերի բնակիչներ Աբբասի թագավորության առաջին տարում գաղթեցին [[Սպահան]]։ Նույն միջոցին դիմեցին նաև Ատրպատականի թուրքահպատակ մահմեդական կալվածատերերից ոմանք և [[Էջմիածին|Էջմիածնի]] Գավիթ ու Սելքիսեթ կաթողիկոսները։ [[1603]]-ին Աբասը օսմանցիներից գրավեց [[Թավրիզ]]ը, [[Նախիջևան]]ն ու [[Երևան]]ը և գրաված վայրերի հայ բնակչությանը գաղթեցրեց [[Իրան]]։ [[1604]]-ի աշնանը թուրքերը պարսկական բանակին ստիպեցին նահանջել։ Աբբասը հրամայեց իր ճանապարհի վրա գտնվող շրջանների ամբողջ բնակչությանը (մոտ 300 հազար [[հայ]])՝ [[Շիրակ]]ից մինչև [[Գողթն]], բռնի գաղթեցնել Իրան։ Նրանց մեծ մասը զոհվեց ճանապարհին։ Այդ բռնագաղթը հայ ժողովրդի մեծագույն աղետներից էր։ Հայաստանի շրջանների բնակչությունը նոսրացավ, օտար տարրերի բնակեցման հնարավորությունները մեծացան, երկիրը երկար ժամանակ զրկվեց պաշտպանունակությունից։
 
== Գրականություն ==