«Ժաքլին Քենեդի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 34.
== '''Ջոն Քենեդիի հետ ամուսնությունը:Ընտանիքը'''==
1952 թ. մայիսին ընկերների կողմից կազմակերպված ճաշկերույթին, Ժակլին Բուվյեն և Ջոն Քենեդին պաշտոնապես ներկայացվել են միմյանց:Ժակլինը և Ջոնը սկսեցին հանդիպել, և հունիսի 25, 1953 թ. հայտարարեցին իրենց նշանադրության մասին:
Ժակլին Լի Բուվյեի և Ջոն Ֆ. Քենեդու հարսանիքը տեղի ունեցավ 1953 թ. սեպտեմբերի 12-ին Նյուպորտի(Ռոդ-Այլենդ նահանգ) Սուրբ ՄարիամիՄարիամ եկեղեցում:Արարողությունը կատարել է Բոստոնի արքեպիսկոպոս Ռիչարդ Կուշինգը:Արարողությանը մասնակցել է մոտ 700 ընկերներ և բարեկամներ և 1200 հոգի Ժակլինի հայրենի տանը` Համերսմիթ –Ֆարմում:Հարսանեկան տորթը պատրաստել է Պլուրդը Ֆոլ-Ռիվերից, Մասաչուսեթս: Հարսանյաց զգեստը, որն այժմ կարելի է տեսնել Բոստոնի`Քենեդիի գրադարանում, և հարսնաքույրերի զգեստները կարել է Նյու Յորքի դիզայներ Էնն Լոուը:Նորապսակները իրենց մեղրամիսը անցկացրին Ակապուլկոյում, իսկ հետո բնակվել են իրենց նոր տանը Մակլինում, Վիրջինիա: Ընտանեկան կյանքը մշտապես ստվերում է եղել ամուսնու փոփոխությունների պատճառով:Առաջին հղիությունը Ժակլինի մոտ ձախողվեց 1956 թ. օգոստոսի 23-ին, արյունահեղության և վաղաժամկետ ծննդյան պատճառով, ծնվեց մեռած աղջիկ:Նույն տարում, զույգը վաճառում է իրենց տունը Հիքորի Հիլլը, Ռոբերտ Քենեդուն և նրա կնոջը Էթել Սկեկել Քենեդուն, տեղափոխվելով, Նորթ-Սթրիթի իրենց առանձնատուն Ջորջթաունում:1957 թ. նոյեմբերի 27-ին ծնվում է շատ սպասված դուստրը`Քերոլայն Բուվյե Քենեդին:1960 թ. Երախտագիտության օրը ծնվում է նրանց որդին Ջոն Ֆիտջերալդ Քենեդի կրտսերը:Երեք տարի հետո, 1963 թ. օգոստոսի 7-ին, Ժակլինին տեղափոխեցին հիվանդանոց առողջության վատթարացման պատճառով և ժամկետից շուտ կեսարիանով ծնվում է Պատրիկ Բուվյե Քենեդին:Երկու օր հետո, 1963 թ. օգոստոսի 9-ին, Պատրիկը մահանում է շնչառական հյուծման սինդրոմի պատճառով:Ամերիկան առաջին և վերջին անգամ տեսավ ՅոնՋոն Քենեդու աչքերին արցունքներ:Այս կորուստը շատ մտերմացրեց Ժակլինին և Ջոնին:
== '''Երեխաները'''==
* Առաբելլա Քենեդի (1956 թ. օգոստոսի 23—1956 թ. օգոստոսի 23)