«Մետր (երաժշտական)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''ՄԵՏՐ''', երաժշտության ռիթմի կազմակերպման համակարգը։ Գոյանում է ժամանակի շեշտված («ուժեղ») և անշե...»:
 
Տող 3.
կամ այն սեփական արտահայտչականությունը, օրինակ, երաժշտական երկի հնչյունները միմյանց հարաբերակցվում են նաև յուրատեսակ մետրական ֆունկցիայով (տակտային ուժեղ մասերում առանձնահատուկ ընդգծվում են և այլն), երկմաս մետրը ընդհանուր առմամբ առաջ է բերում առավել պարզ, բնական (կենսական երևույթներում շատ նմանակներ ունեցող) շարժման զգացողություն, եռամաս մետրը «սահուն», «հոսուն» է՝ ավելի «պարային»,
քան թե «երթային», խառը մետրերը, ինչպես և տարբեր մետրերի միաժամանակյա զուգորդումը (այսպես կոչվող բազմամետրը), ստեղծում են լրացուցիչ դինամիկա ևն։ Որոշ պարատեսակների հատուկ է որոշակի մետր, այդպիսի դեպքում մետր, բնորոշ ռիթմական բանաձևերի հետ համատեղ, հանդես է գալիս նաև որպես ժանրային տարր։ Խառը, հաջորդափոխվող և անկանոն մետրերը առավել տարածված են արևելյան ժողովուրդների երաժշտության մեջ։ Հայ ժող․ երգերում և պարերում հանդիպում են տարբեր ներքին կառուցվածք ունեցող հնգամաս (2+3,3 + 2), յոթնամաս (2+2+3, 2+3 + 2, 3 + 2+2), ութնամաս (3 + 3+2 և այլն), իննամաս, տասնամաս և այլ, բազմազան խառը մետրեր, որոնք այդ երաժշտության գրավիչ առանձնահատկություններից են։ {{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Երաժշտական նոտագրման եղանակներ]]