«Մետրոնոմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''ՄԵՏՐՈՆՈՄ''' ( հուն. չափ և կանոն բառերից), չափահար, երաժշտության կատարման արագությունը ճշգրիտ որոշ...»:
 
ավելացվեց Կատեգորիա:Սարքեր ՀոթՔաթ գործիքով
Տող 1.
'''ՄԵՏՐՈՆՈՄ''' ( հուն. չափ և կանոն բառերից), չափահար, երաժշտության կատարման արագությունը ճշգրիտ որոշելու և վերարտադրելու գործիք։ Բաղկացած է ճոճանակից և մեկ րոպեում նրա տատանումների քանակը ցույց տվող սանդղակից։ ճոճանակի տատանման տարբեր հաճախականությունները ընդունվում են որպես երաժշտական ստեղծագործության մետրական որեէ միավորի բացարձակ տևողություն։ Կիրառվում է XVII դ․ վերջից։ Տարածված է ավստրիացի [[Յո․ Մելցել|Յո․ Մելցելի]] կատարելագործած մետրոնոմը ([[1816]]թ), որով [[Բեթհովեն|Բեթհովենը]] իր երկ 106 Սի-բեմոլ մաժոր սոնատում և Իններորդ սիմֆոնիայում առաջինն է նշել կատարման արագությունը։ Ներկայումս կան տարբեր կոնստրուկցիաների (մասնավորապես՝ գրպանի ժամացույցի ձևի և էլեկտրական) մետրոնոմներ։ Բեմական և ֆիլմային տեսարանների երաժշտության ճշգրիտ զուգորդման համար գործածվում է [[Կ․ Բլյում|Կ․ Բլյումի]] երաժշտական խրոնոմետրը ([[1926]]թ)։
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Սարքեր]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մետրոնոմ» էջից