«Մետալուրգիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Մետալուրգիա''', սկզբնական նեղ իմաստով՝ հանքաքարից մետաղների արտազատման արվեստ։ Արդի նշան...»:
 
չ clean up, փոխարինվեց: : → ։, → oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Մետալուրգիա''', սկզբնական նեղ իմաստով՝ [[հանքաքար]]ից [[մետաղներ]]ի արտազատման [[արվեստ]]։ Արդի նշանակությամբ՝ գիտության ու տեխնիկայի բնագավառ և արդյունաբերության ճյուղ, որոնք ընդգրկում են [[հանքաքար]]ից կամ այլ նյութերից մետաղների ստացման, ինչպես նաև դրանց քիմիական բաղադրության, կառուցվածքի և մետաղական համաձուլվածքների հատկությունների փոփոխման հետ կապված պրոցեսներ։ Մետալուրգիային են վերաբերում նաև երկրի ընդերքից ստացված մետաղների ու համաձուլվածքների նախնական մշակման ու դրանց ձևի և հատկությունների փոփոխման պրոցեսները ([[զտում]], [[ձուլում]], ճնշմամբ մշակում, ջերմամշակում և այլն)։
== Ընդհանուր բնութագիրը ==
Ժամանակակից տեխնիկայում տարբերում են սև և գունավոր մետալուրգիա։ '''Սև մետալուրգիան''' ընդգրկում է [[երկաթ]]ի հիմքով համաձուլվածքների՝ թուշի, [[պողպատ]]ի, ֆեռոհամաձուլվածքների արտադրությունը։ Մետաղների համաշխարհային արտադրանքի մոտ 95%-֊ը բաժին է ընկնում [[սև մետաղներ]]ին։ '''Գունավոր մետալուրգիան''' զբաղվում է մնացած բոլոր մետաղների և դրանց համաձուլվածքների արտադրությամբ։ Մետալուրգիական պրոցեսները կիրառվում են նաև կիսահաղորդիչների և ոչ մետաղների ([[սիլիցիում]], [[գերմանիում]], [[սելեն]], [[թելուր]], [[ծծումբ]] և այլն) ստացման համար։ Ընդհանուր առմամբ ժամանակակից մետալուրգիան զբաղվում է [[Մենդելեևի պարբերական համակարգ]]ի գրեթե բոլոր տարրերով, բացառությամբ [[հալոգեններ]]ի և [[գազեր]]ի։
== Մետալուգիայի զարգացումը ==
[[Պատկեր:Metalurgia cividade de terroso.jpg|մինի]]
Մետալուրգիայով մարդիկ զբաղվել են հնագույն ժամանակներից (մ․ թ․ ա․ 7-6-րդ հազարամյակներ)։ Այդ են վկայում [[Փոքր Ասիա]]յում պեղումների ժամանակ հայտնաբերված պղնձի հալման հետքերը։ Մետալուրգիայի հնագույն օջախներից է նաև [[Կովկաս]]ը։ Հիշատակության արժանի է [[Մեծամոր]]ի մետալուրգիական համալիրը։ Բնածին մաքուր մետաղների ([[ոսկի]], [[արծաթ]], [[պղինձ]])՝ սկզբում սառը, ապա տաք կռմամբ մշակելուն զուգընթաց զարգացել է օքսիդացված պղնձաքարից պղնձի ստացման և ձուլված շինվածքների պատրաստման պրոցեսը (մ․ թ․ ա․ մոտ 5-4-րդ հազարամյակներ)։ Սակայն օքսիդացված պղնձի հանքավայրերի սահմանափակ քանակը և պաշարների նվազումը պայմանավորեցին ավելի բարդ պրոցեսների կիրառմամբ սուլֆիդային հանքաքարի վերամշակման անհրաժեշտությունը։ Դրա շնորհիվ մեծացավ պղնձի և նրա համաձուլվածքների (բրոնզներ) ստացման ու օգտագործման ծավալը (բրոնզի դար):։ Մոտավորապես մ․ թ․ ա․ 2-րդ հազարամյակի կեսերին մարդը սկսել է յուրացնել հանքաքարից [[երկաթ]]ի ստացման դժվարին ու աշխատատար պրոցեսը։ Այդ նպատակով սկզբում կիրառում էին խարույկներ, իսկ հետագայում՝ հալման փոսեր, որոնց մեշ [[օդ]] ներփչելով (բնական հոսքով կամ փուքսերով) օքսիդների անմիջական վերականգնումով հանքաքարը վերածվում էր փափուկ, կռելի երկաթի (սպունգային երկաթ)։ Այս պրոցեսի հետագա զարգացումը (ածխածնով երկաթի հարստացումը, այսինքն՝ պողպատի ստացումը և մխումը) նպաստեց երկաթի ավելի լայն կիրառմանը (երկաթի դար)։ Երկաթի մետալուրգիայի հետագա զարգացման շնորհիվ [[14-րդ դար]]ի կեսերին սկսեցին կիրառվել դոմնային վառարաններ, որոնցում ստացված թուշը վերամշակվելով վերածվում էր պողպատի (Մարտենյան արտադրություն, Բեսեմերյան պրոցես և այլն)։ Պղնձի և երկաթի ստացումից բացի մարդիկ ծանոթ են եղել նաև ոսկու, [[արծաթ]]ի, [[անագ]]ի, [[կապար]]ի և [[սնդիկ]]ի ստացման եղանակներին։ <br />
=== Ոսկու մետալուրգիա ===
'''Ոսկու''' ստացումը և արծաթից դրա անջատումը սկսվել է մ․ թ․ ա․ 2-րդ հազարամյակի կեսերին։ Արծաթից և այլ խառնուկներից ոսկին մաքրելու համար կիրառել են օքսիդացման, քլորացման և զտման պրոցեսներ։ Ոսկու մետալուրում ավելի ուշ սկսեցին կիրառել ամալգամը և ցիանացման պրոցեսները, որոնք այժմ էլ հանքաքարից ոսկու ստացման հիմնական եղանակներից են։ Ոսկու կորզման համար կիրառվում են հանքաքարի ֆլոտացիոն և գրավիտացիոն հարստացման եղանակներ։